A.1 Հաշվապահություն
Փաստաթղթերի արտահանում MS Word 2007-2010 համակարգ DOCX ֆորմատով
KBA-01272-XVWPJH
Բովանդակություն

ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգը թույլ է տալիս փաստաթուղթը արտահանել MS Word 2007-2010 համակարգ DOCX ֆորմատով: DOCX ֆորմատով արտահանումը կատարվում է շատ անգամ ավելի արագ քան DOC ֆորմատով արտահանումը:

Դիտողություն: ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգը տեղադրելուց հետո փաստաթղթերը կարտահանվեն MS Word համակարգ դեռ հին`  DOC ֆորմատով:
Որպեսզի Արտահանել MS Word հրամանը կատարելիս փաստաթուղթը արտահանվի DOCX ֆորմատով, անհրաժեշտ է փաստաթղթի ձևանմուշը տեղափոխել ACCTEMPLATES թղթապանակ: 

Ձևանմուշը տեղափոխելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

    1.բացել համակարգի աշխատանքային թղթապանակում (C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 2011) գտնվող ACCTEMPLATES_DOCX թղթապանակը

   

    2.Copy հրամանով պատճենել անհրաժեշտ ֆայլը, օրինակ Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթի ձևանմուշ invoice.docx-ը:

   

    3.բացել համակարգի աշխատանքային թղթապանակում գտնվող ACCTEMPLATES թղթապանակը

   

    4.Paste հրամանով ձայնագրել DOCX ֆայլը

   

   

Հաջորդ անգամ համակարգից Հաշիվ-Ապրանքագիրը MS Word 2007-2010 կարտահանվի DOCX ֆորմատով:

Լրացուցիչ մեկնաբանություն

 


© 2025 Հայկական Ծրագրեր