ՀԾ-Հաշվապահ համակարգը թույլ է տալիս ստանալ դուրս գրված կամ ստացված հարկային հաշիվների վերաբերյալ XML ֆորմատի ֆայլ, որը հնարավոր է բեռնել www. taxservice.am (Հարկային Ծառայության ինտերնետային համակարգ):
XML ֆայլի ձևավորման, արտահանման և Հարկային Ծառայության համակարգ բեռնման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1. ՀԾ-Հաշվապահ համակարգից արտահանել Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ ձևը MS Excel համակարգ (Հաշվետվություններ –> Ֆինանսական հաշվետվություններ-> Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ ):
2. Սեղմել տեղեկանքի վերևի ձախ անկյունում գտնվող Արտահանել XML կոճակը:
Ուշադրություն |
XML ֆայլի արտահանման ժամանակ կատարվում են մուտքագրված տվյալների որոշ ստուգումներ: Ստուգվում է, օրինակ, ՀՎՀՀ-ի առկայությունը և երկարությունը: Սխալ տվյալների հայտնաբերվելու դեպքում արտահանում չի կատարվի: |
3.Save As պատուհանում նշել XML ֆայլի արտահանման ճանապարհը և սեղմել Save կոճակը:
4.Մտնել Հարկային Ծառայություն հաշվետվությունների ներկայացման ինտերնետային համակարգ և հաշվետվությունների ձևերի ցանկից բացել տեղեկանքի էջը:
5.Սեղմել վերևի աջ անկյունում գտնվող (Հաշվետվության XML ֆայլի բեռնում) նշանը:
6.Հաշվետվության XML ֆայլի բեռնում պատուհանում սեղմել Browse… կոճակը:
7. Choose File to Upload պատուհանում նշել արտահանված XML ֆայլը և սեղմել Open կոճակը:
8.Հաշվետվության XML ֆայլի բեռնում պատուհանում սեղմել Բեռնել կոճակը:
Տեխնիկական պահանջ: “XML ֆայլի արտահանում” գործողությունն օգտագործելու համար անհրաժեշտ է, որ համակարգչի վրա տեղադրված լինի msxml6.0 կոմպոնենտը, որը կարելի է բեռնել հետևյալ հասցեից. https://www.armsoft.am/Temp/Small/msxml6.msi |