ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի հեռախոսային կենտրոնը օգտագործելու համար հարկավոր է ներդնել Asterisk
անվճար զանգային համակարգը FreePBX գրաֆիկական ինտերֆեյսով և կատարել հետևյալ կարգավորումները Զանգային համակարգի կարգավորում 1. Հարկավոր է մուտք գործել FreePBX և Asterisk Manager Users բաժնում ստեղծել նոր օգտագործող
2. Օգտագործող ստեղծելու համար անհրաժեշտ է սեղմել Add Manager կոճակը և լրացնել հետևյալ դաշտերը`
Manager name - օգտագործողի անունը Manager secret - օգտագործողի գաղտնաբառը Deny - ցանցը, որից անհրաժեշտ է բացառել միացումը PBX սերվերին Permit - ցանցը, որից թույլատրվում է միացումը PBX սերվերին: Մեկից ավել ցանցերի դեպքում ցանցերը հնարավոր է տարանջատել "&" նշանով, օրինակ` 192.168.1.0/255.255.255.0&192.168.2.0/255.255.255.0 Write Timeout - AMI հրամանի կատարման ժամանակը
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի կարգավորում ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգում հեռախոսային կենտրոնը կարգավորելու համար հարկավոր է կատարել հետևյալ քայլերը
- Հարկավոր է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգում մուտք գործել "Դրույթներ" և բացված պատուհանում ընտրել "Սարքավորումներ" բաժինը
- "Զանգերի սպասարկում" հատվածի դաշտերը ակտիվացնելու համար հարկավոր է նշել "Ակտիվացնել" նշիչը, լրացնել հետևյալ դաշտերը և սեղմել Կատարել կոճակը
Հեռախոսային օպերատոր - նշիչը նշելու դեպքում ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի բոլոր օգտագործողները կհամարվեն հեռախոսային օպերատոր: Որոշ օգտագործողների բացառելու համար հարկավոր է նշել "Հեռախոսային օպերատոր" նշիչը, մարդուկի նշանի միջոցով բացել օգտագործողների ցանկը և հեռացնել բացառվոր օգտագործողի "Ընդհանուր արժեք" և "Արժեք" նշիչները Հեռախոսահամար - օպերատորի հեռախոսահամարը: Մարդուկի նշանի միջոցով հնարավոր է նշել յուրաքանչյուր օպերատորի ներքին հեռախոսահամարը: Ելքային զանգերի Trunk-ի անվանում - PBX սերվերի ելքային զանգերի Trunk-ի անվանումը PBX սերվերի հասցեն - PBX սերվերի IP-ին PBX սերվերի պորտ - PBX սերվերի պորտը Օգտագործող - PBX-ում բացված օգտագործող Գաղտնաբառ - PBX-ում բացված օգտագործողի գաղտնաբառը
|