A.1 Հաշվապահություն
Էլեկտրոնային հարկային հաշիվների հետ կապված ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգի 4.11.2 տարբերակի փոփոխությունների կիրառումը
KBA-01246-TRN1PG
Բովանդակություն

01.01.2011թ -ից  ուժի մեջ է մտնումէլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մաuինՀՀ կառավարության որոշումը (1504-Ն 11.11.2010թ):

Տվյալ օրենսդրության ուժի մեջ մտնելու հետ կապված ՀԾ Հաշվապահություն 4.0 համակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ:

Բոլոր տեսակի վաճառքի հաշիվ-ապրանքագրերի “Լրացուցիչ” էջերում ավելացել ենՍերիա”, “Համար” ևԱրտահանման եղանակ” դաշտերը.

“Սերիա” դաշտում լրացվում է հարկային հաշվի` հարկային մարմնի կողմից ստացված սերիան: Դաշտում լռությամբ լրացվում է INVTAXSERIA –“Հարկային հաշվի սերիա” պարամետրի արժեքը: Դաշտի երկարությունը 1 նիշ է:

“Համար” դաշտում լրացվում է հարկային հաշվի` հարկային մարմնի կողմից ստացված համարը, որը գեներացվում է հարկային հաշիվների ծրագրի միջոցով կամ տրամադրված է լինում հարկային մարմնի կողմից թղթային տարբերակով: Դաշտի երկարությունը 10 նիշ է: Հարկային հաշվի համարը լրացվում է հետագայում “Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ” հաշվետվությունը ներկայացնելու դեպքում հաշվետվությունում համապատասխան հաշիվների համարները արտապատկերելու համար:

“Արտահանման եղանակ” դաշտում նշվում է, թե տվյալ հարկային հաշիվը դուրս է գրվել էլեկտրոնային, թե  թղթային տարբերակով: Հաշիվ-ապրանքագրերը էլեկտրոնային տարբերակով XML արտահանելիս դաշտում լռությամբ լրացվում է 1 –“Էլեկտրոնային” արժեքը: Ավելացված դաշերի արժեքները ցույց են տրվում վաճառքի հաշիվ-ապրանքագրերի բոլոր թղթապանակներում ավելացած համապատասխանաբար “Սերիա և համար” ևԱրտահանման եղանակ” սյուներում:

Բոլոր վաճառքի հաշիվ-ապրանքագրերի թղթապանակներում մկնիկի աջ ստեղնի տակ բացվող կոնտեքստային ցանկում ավելացել է “Հարկային հաշիվների XML-արտահանում” հրամանը: Հրամանը աշխատում է ինչպես առանձին հաշիվ-ապրանքագրի համար, այնպես էլ նշված տողերով: Հրամանի ընտրության դեպքում բացվում է հետևյալ երկխոսության պատուհանը.

“Ճանապարհ” դաշտում լրացվում է այն ճանապարհը, որտեղ արտահանվելու է XML ֆայլը: Ճանապարհը հնարավոր է ընտրել դաշտին կից սլաքի օգնությամբ: “հ կոճակը սեղմելու դեպքում դաշտի արժեքը հիշվում է:

“Ֆայլի անուն” դաշտում լրացվում է արտահանվող XML ֆայլի անվանումը: Համակարգը լռությամբ ֆայլին տալիս է անվանում, որն իր մեջ պարունակում  է արտահանման ամսաթիվը և ժամանակը վայրկյանի ճշտությամբ:

“Հարկային հաշվի տեսակ” դաշտում լրացվում է, թե արտահանվող հաշիվ-ապրանքագրերը ծառայությունների  մատուցման, ապրանքների մատակարարման, թե ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարման հաշիվներ են:

Լռությամբ “ՀԾ Հաշվապահության 4.0” համակարգում ստեղծված “Ծառայության վաճառքի Հ/Ա փաստաթուղթը հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգ է արտահանվում որպես ծառայությունների մատուցման հարկային հաշիվ: Եթե “Վաճառքի Հ/Ա (միացյալ) փաստաթղթում լրացված է միայն “Գնացուցակ (ծառայություններ)” էջը, ապա այն նույնպես արտահանվում է որպես ծառայությունների մատուցման հարկային հաշիվ: Մյուս բոլոր վաճառքի հաշիվ-ապրանքագրերը արտահանվում են որպես ապրանքների մատակարարման հարկային հաշիվներ, եթե միայն դրանք ակցիզային հարկով հարկվող ապրանքներ չեն պարունակում: Վերջին դեպքում դրանք արտահանվում են որպես ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարման հարկային հաշիվներ:

Եթե անհրաժեշտ է հաշիվները արտահանել լռությամբ արտահանվող  հաշիվների տեսակներից տարբերվող ձևով, ապա դաշտում անհրաժեշտ է նշել, թե որպես ինչ տեսակի հարկային հաշիվներ է պետք դրանք արտահանել:

ՀԾ Հաշվապահություն 4.0 համակարգի վաճառքի հաշիվ-ապրանքագրերի և հարկային հաշիվների ծրագրի հարկային հաշիվների դաշտերի համապատասխանության նկարագրությունը կատարված է հետևյալ կցված ֆայլում. 

 “Հարկային հաշիվների արտածման դաշտերի համապատասխանություն

“Արտահանել նաև արտահանվածները” ստուգավանդակը նշելու դեպքում  XML ֆորմատով արտահանվում են նաև այն հարկային հաշիվները, որոնք արդեն արտահանված են եղել նախկինում (փաստաթղթում “Արտահանման եղանակ” դաշտի արժեքը 1 – “էլեկտրոնային” է):

Եթե նշված տողերում կան այնպիսի հաշիվ-ապրանքագրեր, որոնց համար արտահանման եղանակը “Թղթային” է, դրանք չեն արտահանվում XML ֆայլ:

Արտահանված xml ֆորմատի ֆայլը պետք է ներմուծել հարկային հաշիվների ծրագիր: 

 
Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր