A.5 Ադմինիստրատորի գործիքներ
Հեռահար սպասարկում: Ինչպե՞ս կազմակերպել միացումը
KBA-01275-N0QXBM
Բովանդակություն

    ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգում ստեղծված է Armsoft Remote Support ծրագրի օգնությամբ հեռահար սպասարկում ստանալու հնարավորություն: Ծրագիրը թույլ է տալիս Հայկական Ծրագրեր ընկերության մասնագետին ինտերնետի միջոցով միանալ պատվիրատուի համակարգչին և լուծել համակարգի շահագործման հետ կապված խնդիրները: 

    Որպեսզի Հայկական Ծրագրեր ընկերության մասնագետը կարողանա միանալ Ձեր համակարգչին, անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

  1. Օգնություն ցանկից ընտրել Հեռահար սպասարկում հրամանը:

  1. Սպասել, մինչև էկրանին հայտնվի Armsoft Remote Support ծրագրի պատուհանը և լրացվեն Your ID և Password դաշտերի արժեքները

  1. Your ID և Password դաշտերի արժեքները հաղորդել սպասարկող մասնագետին
  2. Ձեր համակարգչին միանալուն պես, Էկրանի ներքևի աջ անկյունում կառաջանա հետևյալ պատուհանը.

 

 

Armsoft Remote Support ծրագրի մասին

Armsoft RemoteSupport ծրագրը հանդիսանում է TeamViewer 6 ծրագրի կլիենտական մասը: TeamViewer ծրագրի առավելություններն են`

1.   Հեռահար սպասարկում առանց ծրագրի տեղադրման

2.   Աշխատանքի հեշտություն

3.   Firewall-ների հետ աշխատանքի հարմարավետություն: Կարիք չկա կատարել լրացուցիչ աշխատանքներ համակարգչի հասանելիությունն ապահովելու համար: Անհրաժեշտ է միայն ունենալ ինտերնետ

4.   Տվյալների գաղտնագրված տեղափոխություն: TeamViewer-ը ներառում է տվյալների ամբողջական գաղտնագրում` հիմնված RSA, AES (256 Bit)ստանդարտների վրա

5.   Տեղափոխվող պատկերի որակի օպտիմիզացում`կախված ինտերնետի արագությունից

6.   Ֆայլերի տեղափոխության հնարավորություն

7.   Սպասարկողի և պատվիրատուի միջև հաղորդակցվելու հնարավորություն (հաղորդագրություններ (chat), աուդիո-վիդեո կապ) 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր