A.1 Հաշվապահություն
Երբ են ԱԱՀ-ի տեղեկանքում երևում կարմիր կամ դեղին գույնով ներկված դաշտեր
KBA-01230-DXJ82Q
Բովանդակություն

ԱԱՀ-ի տեղեկանքում կարմիր գույնով ներկվում են այն դաշտերը, որոնք պարտադիր պետք է լրացվեն, սակայն դատարկ են մնացել: Պարտադիր լրացվող են հետևյալ համարների սյուները`2 - Իրավաբանական անձի անվանում, 3 - ՀՎՀՀ,  4- Հաշիվ ապրանքագրի համարը, 5 - Հաշիվ ապրանքագրի ամսաթիվը:

Վերոնշյալ դաշտերը մնում են դատարկ, եթե գրանցված փաստաթղթերում կամ գործընկերներ տեղեկատուում որոշ տվյալներ լրացված չեն:

Դուրս գրված հարկային հաշիվներ

Դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ աղյուսակում Իրավաբանական անձի անվանումը  չի լրացվում, եթե Հաշիվ-Ապրանքագիր փսատաթղթում նշված չէ գնորդը կամ Գործընկերներ տեղեկատուում լրացված չէ գնորդի Լրիվ անվանում դաշտը:

 

  

Դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ աղյուսակում ՀՎՀՀ դաշտը չի լրացվում,եթե Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթում նշված չէ գնորդը կամ Գնորդ էջում ՀՎՀՀ դաշտը դատարկ է:

 Ստացված հարկային հաշիվներ

Ստացված հարկային հաշիվների վերաբերյալ աղյուսակում Իրավաբանական անձի անվանումը  չի լրացվում,եթե ձեռքբերման փսատաթղթում (դրանք են` Պահեստի մուտքի օրդեր, Ստացված ծառայություններ, Հավելյալ ծախսերի բաշխում, ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում) նշված չէ մատակարարը կամ Գործընկերներ տեղեկատուում մատակարարի Լրիվ անվանում դաշտը դատարկ է:

 

 

Ստացված հարկային հաշիվների վերաբերյալ աղյուսակում ՀՎՀՀ դաշտը չի լրացվում, եթե ձեռքբերման փսատաթղթում  նշված չէ մատակարարը կամ Գործընկերներ տեղեկատուում մատակարարի ՀՎՀՀ դաշտը դատարկ է:

 Ստացված հարկային հաշիվների վերաբերյալ աղյուսակում Հաշիվ ապրանքագրի համարը և Հաշիվ ապրանքագրի ամսաթիվը դաշտերը չեն լրացվում,եթե ձեռքբերման փաստաթղթում նշված չեն Հ/Ա համար և Հ/Ա ամսաթիվ դաշտերը:

 Տեղեկանքում դեղին գույնով ներկվում է ստացված հարկային հաշիվների բաժնում Հաշիվ ապրանքագրի ամսաթիվը դաշտը, երբ ձեռքբերման փաստաթղթում Հ/Ա ամսաթիվ դաշտի արժեքը հաշվետու ժամանակաշրջանից դուրս է:

Օրինակ`Պահեստի մուտքի օրդեր փաստաթուղթը գրանցվելէ 14/01/2010 ամսաթվին, սակայն հարկային հաշվում նշված է 03/02/2010 ամսաթիվը:

 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր