Հարց 1`
Խնդրում ենք պարզաբանել հետևյալ հարցը.
Կազմակերպությունը 2014թ. ընթացքում ձեռք է բերել հետևյալ հիմնական միջոցները, որոնք Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 12.1 հոդվածի 2-րդ կետի համաձայն ընդգրկվում են Այլ հիմնական միջոցներ խմբում`
|
Հիմնական միջոցներ |
Ձեռքբերման արժեք (դրամ) |
1. |
Սեղան |
100000 |
2. |
Լուսամուտ |
10000000 |
3. |
Գրապահարան |
1000000 |
4. |
Աթոռ |
17000 |
5. |
Ալյումինե դուռ |
368000 |
|
Ընդամենը |
11485000 |
Ձեռքբերված հիմնական միջոցների վրա տարվա ընթացքում կատարվել են հետևյալ կապիտալ ծախսերը`
Սեղան – 37000 դրամ
Գրապահարան - 85000 դրամ
Ձեռքբերված 10000000 դրամ արժողությամբ լուսամուտը օտարվել է 2014 թ:
2014 թ. դեկտեմբերի 31-ի ավարտին կատարվել են հետևյալ հաշվարկները`
Ամորտիզացիոն մասհանումների հաշվարկի նպատակով կատարվել է հիմնական միջոցների հաշվեկշռային (մնացորդային) արժեքի հաշվարկ`
0 (հաշվեկշռային (մնացորդային) արժեք տարվա սկզբում) + 11485000 (ձեռքբերված հիմնական միջոցներ) + 122000 (կապիտալ ծախսեր) – 0 (օտարված հիմնական միջոցներ) = 11607000 դր.
Ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը կազմում է`
11607000 * 30% =3482100 դր:
2015թ. հունվարի 1-ի դրությամբ հիմնական միջոցների տվյալ խմբի հաշվեկշռային
(մնացորդային) արժեքը հավասար է`
0 (հաշվեկշռային (մնացորդային արժեք) 2014թ. տարվա սկզբում) + 11485000 (2014թ. ձեռքբերված հիմնական միջոցներ) +122000 (2014թ. կապիտալ ծախսեր) – 0 ( 2014թ. օտարված հիմնական միջոցներ) – 3482100 (2014թ. ամորտիզացիոն մասհանումներ) = 8124900 դր.
2015թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքի հաշվարկը արդյոք ճիշտ է կատարված ըստ Շահութահարկի մասին ՀՀ օրենքի:
Պատասխան
https://support.armsoft.am/KBAttach/KBAttach/F0AC95B0-EFF5-45CB-8331-C5BC456E9DB2.docx
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Հարց 2
Խնդրում ենք պարզաբանել հետևյալ հարցը.
Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 12.1 հոդվածի համաձայն 2014թ. հունվարի 1-ից հետո ձեռք բերվող ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիոն մասհանումների հաշվարկի նպատակով ներկայացնում ենք հետևյալ օրինակը, որը կարող է տեղի ունենալ 2014թ. և 2015թ.-ին:
Կազմակերպությունը 2014թ. ընթացքում ձեռք է բերել հետևյալ հիմնական միջոցները, որոնք ընդգրկվել են Մեքենաներ և սարքավորումներ խմբում.
դրամ
1. |
Լեքսուս |
8950000 |
2. |
Գազ 3302 |
1400000 |
|
Ընդամենը |
10350000 |
2014թ. ձեռք են բերվել նաև հետևյալ հիմնական միջոցները, որոնք ընդգրկվել են
Տնտեսական գույք խմբում.
դրամ
1. |
Սեղան |
25000 |
3. |
Գրապահարան |
40000 |
4. |
Աթոռ |
10000 |
|
Ընդամենը |
75000 |
Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 12.1 հոդվածի 2-րդ կետի համաձայն վերոնշյալ 2 խմբերի հիմնական միջոցները ընդգրկվում են Այլ հիմնական միջոցներ խմբում և մաշվում են առավելագույնը 30 % տոկոսադրույքով:
2014 թ. դեկտեմբերի 31-ի ավարտին վերոնշյալ երկու խմբերի հիմնական միջոցների համար որոշվել է ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը`
Մեքենաներ և սարքավորումներ
10350000 * 30% = 3105000 դր.
Տնտեսական գույք
75000 * 30% = 22500 դր.
2015թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվարկվել է նշված խմբերի հաշվեկշռային արժեքները.
Մեքենաներ և սարքավորումներ
10350000-3105000 = 7245000 դր
Տնտեսական գույք
75000 – 22500 = 52500 դր.
2015թ. օտարվել է 2014թ. ձեռքբերված Լեքսուս ավտոմեքենան:
2015թ. ամորտիզացիայի հաշվարկման նպատակով կատարվել է օտարված հիմնական միջոցի հաշվեկշռային (մնացորդային) արժեքի հաշվարկ`
1(Օտարվող ՀՄ-ների թիվ) / 2 (Մեքենաներ և սարքավորումներ խմբի ՀՄ-ների թիվ) * 7245000(Մեքենաներ և սարքավորումներ խմբի հաշվեկշռային արժեք) = 3622500 դր.
2015թ. ավարտին նշված երկու խմբերի համար որոշվել է ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը.
Մեքենաներ և սարքավորումներ
(7245000 (հաշվեկշռային (մնացորդային արժեք տարվա սկզբի դրությամբ) – 3622500 (օտարված ՀՄ-ի հաշվեկշռային (մնացորդային) արժեք)) * 30% = 1086750 դր.
Տնտեսական գույք
52500(հաշվեկշռային (մնացորդային արժեք տարվա սկզբի դրությամբ) * 30% = 15750
2015թ. ամորտիզացիոն մասհանումների հաշվարկը արդյոք ճիշտ է կատարված ըստ Շահութահարկի մասին ՀՀ օրենքի:
Պատասխան
https://support.armsoft.am/KBAttach/KBAttach/4CE0F8BB-C7F0-4242-87BC-0628A6D95A70.docx |