* Ավելացել է օգտագործողների կողմից փաստաթղթերում և նախնական ֆիլտրերում նոր դաշտեր ավելացնելու հնարավորություն:
* Ավելացել է “թղթապանակ” տիպի տեղեկատուներում, փաստաթղթային թղթապանակներում, աշխատանքային մատյաններում և հաշվետվություններում նոր սյուներ ավելացնելու հնարավորություն:
* Նախկինում գործող ֆիլտրման համակարգում կատարվել են փոփոխություններ և ավելացել են ֆիլտրման նոր և ճկուն պայմանների նկարագրման հնարավորություն:
* Փաստաթղթերում և նախնական ֆիլտրերում առաջարկվող ընտրման ցուցակներում ավելացել է ֆիլտրման և ցանկալի հիշվող արժեքների սահմանման հնարավորություն:
* Ձևավորված դիտելու ձևերը (“հիշել որպես”) այժմ հասանելի են նկարագրվող թղթապանակների նախնական ֆիլտրերում:
* Միջազգային ստանդարտների պահանջով ավելացել է հաշիվ-ապրանքագրերի վերագնահատումների ժամանակ առաջացող իրացված և չիրացված փոխարժեքային տարբերությունների հաշվառման հնարավորություն:
* Ավելացել է պայմանագրերի պլանավորված աշխատանքների և վճարումների ամսաթվերի ճկուն փոփոխության հնարավորություն:
* Ավելացել է “Չկատարված աշխատանքների աշխատանքային մատյան”, որտեղից հնարավոր է ստեղծել գնման և վաճառքի հաշիվ-ապրանքագրեր:
* Մասնաճյուղային հաշվառման դեպքում ավելացել է օգտագործողների իրավասությունների ճկուն կարգավորման հնարավորություն:
* Ավելացել է նոր հաշվետվություն, որտեղ նյութական արժեքների բոլոր գործողությունները երևում են վերջին բաշխված հավելյալ ծախսից հետո ձևավորված գնով:
* Ծախսված նյութական արժեքների վրա հետագայում հավելյալ ծախսեր բաշխելիս առաջացող շեղման գումարները կարելի է ավտոմատ գրանցել “Ինքնարժեքի հաշվառում” ենթահամակարգում:
* Ավելացել է ինքնարժեքի վերահաշվարկի հնարավորություն, այդ թվում` փուլային արտադրության ժամանակ արտադրվող կիսապատրաստուքների համար:
* Ավելացել է անուղղակի ծախսերի բաշխման հնարավորություն ըստ արտադրված քանակի և արտադրատեսակի ծավալի կամ քաշի արտադրյալի:
* Ավելացել է արտադրանքի թողարկումների պլանավորման և փաստացի արտադրանքի մուտքագրման և նյութածախսերի վերահսկման հնարավորություն:
* Ավելացել է խոտանի հաշվառման հնարավորություն:
* Ավելացել է վաճառքի պատվերների հաշվառման հնարավորություն, որտեղ հնարավոր է.
· Գրանցել և հաստատել վաճառքի պատվեր` ապահովելով կապը պայմանագրերի հաշվառման հետ
· Վաճառքի պատվերի հիման վրա տպել կանխավճարի հաշիվ-ապրանքագիր և հետագայում գրանցել գումարի ստացումը
· Պատվերի հիման վրա իրականացնել վաճառք
|