ՀԾ-Հաշվետար 6
Տվյալների պահոցների փոխարկում 4.0.1 տարբերակից 6.0.x տարբերակի
KBA-01476-D31SB6
Բովանդակություն

Տվյալների պահոցների, հետագայում` ՏՊ, փոխարկում կատարելու համար անհրաժեշտ է, որ որևէ համակարգչի վրա տեղադրված լինի ՀԾ-Հաշվետար 2012 և ՀԾ-Հաշվետար 6 համակարգերը և առկա լինեն ՀԾ-Հաշվետար 2012-ի ՏՊ-ները:

ՏՊ-ները փոխարկելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

1.Բացել ՀԾ-Հաշվետար 2012 համակարգը (տարբերակ 4.0.1):

2.Բոլոր ՏՊ-ների համար կատարել տվյալների ինդեքսավորում և ամբողջականության ստուգում:

warning_16x16 Ուշադրություն

Խախտված ամբողջականությամբ ՏՊ-ները խորհուրդ չի տրվում փոխարկել:

 3.Փակել ՀԾ-Հաշվետար 2012:

4.Աշխատեցնել DBConverter.exe ծրագիրը: Ծրագիրը գտնվում է AS-Bookkeeper 6 համակարգի աշխատանքային գրադարանում (C:\Program Files\Armenian Software\AS-Bookkeeper 6): DBConverter.exe ծրագրի պատուհանն ունի հետևյալ տեսքը.

 ConvertDB

 Սերվեր դաշտում լրացնել սերվեր համակարգչի անվանումը, որտեղ պահվելու են ՀԾ-Հաշվետար 6 համակարգի տվյալների պահոցները: Այնուհետև սեղմել Հաստատել կապը կոճակը:

 ConvertDB1

 5.Տվյալների պահոց դաշտում նշել ՏՊ-ն, որը պետք է փոխարկել:

ConvertDB2 

warning_16x16 Ուշադրություն

Փոխարկման ընթացքում անհրաժեշտ է ապահովել, որ ՀԾ-Հաշվետար 2012 և ՀԾ-Հաշվետար 6 համակարգերը փակ լինեն:

 6.Լրացնել Փոխարկված պահոցի անունը և սեղմել Փոխարկել կոճակը: Այս հրամանով կատարվում է նշված ՏՊ-ի փոխարկում:

ConvertDB3

 7.Փոխարկման վերջում հայտնվում է հաղորդագրություն այն մասին, որ գործողությունը բարեհաջող ավարտվել է:

ConvertDB4

5-7 քայլերը պետք է կրկնել յուրաքանչյուր փոխարկվող ՏՊ-ի համար:

warning_16x16 Ուշադրություն

Եթե փոխարկված ՏՊ-ն  փորձեք կրկին փոխարկել, ապա կհայտնվի պատուհան, որում նշվում է շարունակել փոխարկումը, թե ոչ: Շարունակելու դեպքում նախկին ՏՊ-ն կհեռացվի, և նորը կփոխարկվի:

 convertdatabase6

 8.Բացել ՀԾ-Հաշվետար 6 համակարգը:

9.Բոլոր ՏՊ-ների համար կատարել տվյալների ինդեքսավորում և ամբողջականության ստուգում: 

warning_16x16 Ուշադրություն

Փոխարկում կատարելուց հետո անհրաժեշտ է կրկին նշանակել Օգտագործողների գաղտնաբառերը, քանի որ գաղտնաբառերը չեն փոխարկվում:

Տես ավելին`

Տվյալների ինդեքսավորում

Տվյալների ամբողջականության ստուգում

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր