ՀԾ-Բանկ համակարգը օգտագործող կազմակերպությունների կողմից ամսական վճարվող սպասարկման գումարների հաշվարկը իրականացվում է տվյալ ամսվա ընթացքում ՀԾ-Բանկ համակարգի միաժամանակ միացումների առավելագույն քանակի, ՀԾ-ԻնտերնետԲանկ, ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգերի օգտագործողների քանակների հիման վրա:
1. ՀԾ-Բանկ համակարգի միաժամանակ միացումների առավելագույն քանակի հաշվարկը Կազմակերպությունը ինքնուրույն է որոշում ՀԾ-Բանկ համակարգին միաժամանակ առավելագույն միացումների քանակը, որը և սահմանվում է LICENSECOUNT պարամետրի միջոցով: Այս պարամետրով սահմանված քանակից ավել միաժամանակ միացում թույլ չի տրվի համակարգի կողմից: Վճարովի միացումներ են համարվում միայն ՀԾ-Բանկ համակարգի միջոցով իրակացված միացումները: OLAP, AutoUpdate և այլ ծրագրերի միջոցով կատարված միացումները չեն մտնում հաշվարկի մեջ և որևէ կերպ չեն սահմանափակվում:
Անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը կարող է խմբագրել վերոհիշյալ պարամետրը ապահովելով լրացուցիչ կամ ավելի քիչ քանակով միաժամանակ միացումների հնարավորություն: Ամսական սպասարկման վարձը հաշվարկելիս վերցվում է այդ ամսվա ընթացքում եղած LICENSECOUNT պարամետրի առավելագույն արժեքը:
2. ՀԾ-ԿլիենտԲանկ, ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգերի օգտագործողների հաշվարկը
ՀԾ-ԿլիենտԲանկ, ՀԾ-ԻնտերներԲանկ համակարգերի հաճախորդների քանակները հաշվարկվում են նույն սկզբունքով` առանձին յուրաքանչյուր համակարգի համար:
Նշված համակարգերի օգտագործող են համարվում այն հաճախորդները, որոնք օգտագործել են այն հաշվետու ամսվա ամբողջ ընթացքում: Այն հաճախորդները, որոնք սկսել կամ դադարեցրել են համակարգի օգտագործումը հաշվետու ամսվա ընթացքում` հաշվարկի մեջ չեն ընդգրկվում: Համակարգի օգտագործման դադարեցումը արձանագրվում է հաճախորդի քարտին կից «ՀԾ-ԿլիենտԲանկ / ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի հաճախորդի կարգավորումներ» փաստաթղթի «Օգտագործման վերջ» դաշտում ամսաթվի լրացումով: ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի դեպքում նշված կարգավորման փաստաթուղթը հնարավոր է դիտել հաճախորդի թղթապանակում: ՀԾ-ԿլիենտԲանկ –ի դեպքում կարգավորումների փաստաթուղթը դիտելու համար անհրաժեշտ է հաճախորդի քարտի վրա մկնիկի աջ կտտոցի միջոցով բացվող ցանկում ընտրել «ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգի հաճախորդի կարգավորումներ» կետը: Կարգավորման փաստաթղթի նշված ամսաթվի լրացումը ASBank-10.02.17.000 տարբերակից սկսած իրականացվում է ավտոմատ «Փոխել կարգավիճակը» հրամանի միջոցով «Չօգտագործող» նշանակելու դեպքում: Որպես օգտագործման ավարտի ամսաթիվ լրացվում է գործողության կատարման ամսաթիվը:
!! Ուշադրություն !! Նախկինում փակված հաճախորդները կշարունակվեն համարվել համակարգի օգտագործող եթե նրանց համար լրացված չէ «Օգտագործման վերջ» դաշտը:
Այդ իսկ պատճառով բոլոր հին, փակված հաճախորդների գծով նշված դաշտը ավտոմատ լրացնելու համար ստեղծվել են CBFillClientCloseDate և IBSyncClient2UserStartEndDates ֆունկցիաները համապատասխանաբար ՀԾ-ԿլիենտԲանկ և ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգերի համար: Ֆունկցիաների գործարկումը իրականացվում է «Ադմինիստրատորի ԱՇՏ-ի» / «Համակարգային աշխատանքներ» / «Ֆունկցիայի կանչ» կետից:
Բացված պատուհանում «Մոդուլի անվանումը» դաշտում լրացվում է «Util» բառը «Ֆունկցիայի անունը» դաշտում` համապատասխան համակարգի ֆունկցիայի անունը:
1. Միացումների քանակի և ՀԾ-ԿլիենտԲանկ / ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգերի հաճախորդների վերաբերյալ հաշվետվության ուղարկումը Հայկական Ծրագրեր:
Միացումների և հաճախորդների քանակի վերաբերյալ հաշվետվությունը ստացվում է «Ադմինիստրատորի ԱՇՏ 4.0» / «Համակարգային աշխատանքներ» / «Լիցենզիաների քանակների վերաբերյալ հաշվետվություն» կետից: Նախքան հաշվարկը անհրաժեշտ է բացված հարցման պատուհանում սահմանել հաշվետու ամսվա սկզբի և վերջի ամսաթվերը: Հաշվետվությունը արտահանելու համար անհրաժեշտ է համակարգի «Աշխատանք» մենյուից ընտրել «Հիշել որպես» կետը: Հաշվետվությունը կոշտ սկավառակի վրա հիշելուց հետո անհրաժեշտ է ուղարկել այն banksupport@armsoft.am հասցեով: