A.5 Ադմինիստրատորի գործիքներ
Ինչպե՞ս հասանելի դարձնել գրադարանը (How to share a folder)
KBA-01137-6SVGV1
Բովանդակություն

Windows XP -ն առաջարկում է sharing - ի 2 տարբերակ` պարզ (Simple) և ընդլայնված (Advanced):

Ինչպե՞ս հասանելի դարձնել գրադարանը օգտագործելով տվյալների հասանելիության պարզ տարբերակը (To Share a Folder Using Simple File Sharing)

Տվյալների հասանելիության պարզ տարբերակը (Simple File Sharing) տալիս է ընտրության երկու  հնարավորություն`

  • Ցանցում հասանելի դարձնել գրադարանը
  • Թույլ տալ օգտագործողներին փոփոխել գրադարանի պարունակությունը
  1. Ընտրել գրադարանը, որը պետք է հասանելի դարձնել:
  2. Մկնիկի աջ կոճակի կտտոցով բացել ցանկը և ընտրել Sharing and Security կետը:

  3. Սեղմել Share this folder on the network դրոշակը: Այս քայլը գրադարանը տեսանելի է դարձնում ցանցում:
  4. Սեղմել Allow network users to change my files դրոշակը: Եթե այս դրոշակը նշված է, օգտագործողները  կարող են փոփոխել տվյալները ցանցում:

Միայն 3-րդ կետի ընտրության դեպքում Windows XP -ն օգտագործողներին տալիս է ընդամենը դիտելու հնարավորություն: 3-րդ և 4-րդ կետերի ընտրության դեպքում օպերացիոն համակարգը բոլոր օգտագործողներին տալիս է ամբողջական հասանելիություն (Full Control) տվյալ գրադարանին:

Եթե  Share this folder on the network դրոշակը բացակայում է, դա նշանակում է, որ տվյալ համակարգչի հեռահար հաղորդակցման հնարավորությունները անջատված են, անհրաժեշտ է աշխատեցնել Network Setup Wizard-ը կամ օգտագործել տվյալների հասանելիության ընդլայնված տարբերակը:  

Ինչպե՞ս հասանելի դարձնել գրադարանը օգտագործելով տվյալների հասանելիության ընդլայնված տարբերակը (To Share a Folder Using Simple File Sharing)

  1. Բացել որևէ գրադարան, սեղմել Tools, ապա Folder Options
  2. View ներդիրի Advanced Settings բաժնում անջատել Use Simple File Sharing (Recommended) դրոշակը:
  3. Ընտրել գրադարանը, որը պետք է հասանելի դարձնել:
  4. Մկնիկի աջ կոճակի կտտոցով բացել ցանկը և ընտրել Sharing and Security կետը:  

  5. Միացնել Share This Folder դրոշակը սեղմել Permissions կոճակը:
  6. Permissions for պատուհանում միացնել Full Control տողի Allow դրոշակը և հաստատել փոփոխությունները:

       

 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր