ՀԾ-Ձեռնարկություն
Ինչպես ստեղծել փաստաթղթի Word-ի տպելու ձևանմուշ
KBA-01181-L5G4GR
Բովանդակություն

 

Փաստաթղթերի Word-ի տպվող տեսքերում արտացոլվող տվյալները կարող են փոխանցվել փաստաթղթերի աղյուսակներից կամ այլ դաշտերից: Word-ի տպելու ձևանմուշների ֆայլերի նկարագրման ժամանակ աղյուսակներից և այլ դաշտերից փոխանցվող պարամետրերի նկարագրման կարգը տարբերվում է:  Այն պարամետրերը, որոնք փոխանցվում են ոչ թե աղյուսակներից, այլ դաշտերից, տպելու ձևանմուշի ֆայլում նկարագրվում են #-ներով, օրինակ` Վաճառքի հաշիվ-ապրանքագիր” փաստաթղթի Փաստաթղթի համար” դաշտը տպվող տեսքին փոխանցելու համար տպելու ձևանմուշի ֆայլում պետք է լրացվի #001:

Տպելու ձևանմուշի ֆայլում հնարավոր է սահմանել աղյուսակների կամայական հաջորդականություն: Աղյուսակների համապատասխան սյուներում պարամետրերը նկարագրվում են հետևյալ ձևով, օրինակ` “%T1.2”.

·         %  - աղյուսակի նախանշանն է

·         T1 – աղյուսակի անվանումն է

·          2 – պարամետրի համարն է

MS Word և MS Excel տպվող ձևերում օգտագործվող պարամետրեր” օգնության  ձեռնարկում կատարված են բազմաթիվ փաստաթղթերի Word-ի տպելու ձևանմուշներում հնարավոր փոխանցվող պարամետրերի նկարագրությունները: Այն փաստաթղթերի համար, որոնց տպելու ձևանմուշներին փոխանցվող պարամետրերը նկարագրված չեն ձեռնարկում, տպելու ձևանմուշները նկարագրելիս կարելի է օգտվել համապատասխան փաստաթղթերի դաշտերի համակարգային անվանումներից` նշելով # և համապատասխան անվանումը: Oրինակ` քանի որ Դրամարկղի մուտքի օրդեր” փաստաթղթի համար տպվող տեսքին փոխանցվող պարամետրերի նկարագրություն չկա, ապա տվյալ փաստաթղթի համար Word-ի տպելու ձևանմուշ նկարագրելիս Թղթակցող հաշիվ' դաշտը լրացնելու համար տպելու ձևանմուշի ֆայլում պետք է գրել #ACCIDENT: Այդ անվանումները կարելի է ստանալ համապատասխան փաստաթուղթը Աշխատանք” կետի Հիշել որպես” հրամանով տեքստային ֆայլի տեսքով հիշելու միջոցով:

Նկարագրված ֆայլը պետք է հիշել որոշակի ճանապարհով, այնուհետև ներմուծել համակարգ: Նկարագրված ֆայլը համակարգ է ներմուծվում Ադմինիստրատորի ԱՇՏ”à “Տպելու ձևանմուշներ”à  “Տպելու ձևանմուշների ղեկավարում” թղթապանակում համապատասխան տպելու ձևանմուշի վրայից մկնիկի աջ ստեղնի տակ բացվող “Ներմուծել ֆայլը” հրամանի միջոցով` բացվող պատուհանում նշելով այն ճանապարհը, որտեղ գտնվում է ֆայլը:

 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր