Active Directory Users and Computers և Group Policy նախապատրաստում
- Թարմացման msi փաթեթների համար սերվերի վրա ստեղծել թղթապանակ` օրինակ Armsoft Updates անունով, կարդալու իրավասություն տալ Everyone խմբին և share անել
- Մուտք գործել Active Directory Users and Computers, մկնիկով կանգնել domain-ի անվան վրա և աջ սեղմումով ընտրել New -> Organizational Unit
- Բացված պատուհանում մուտքագրել խմբի անունը` օրինակ armsoft_computers և այդ խմբում ընդգրկել այն բոլոր համակարգիչները, որոնց վրա պետք է կատարվի ՀԾ համակարգի թարմացում
- Մուտք գործել Group Policy Management մկնիկով ընտրել 3 կետում ստեղծված խումբը և աջ սեղմումով ընտրել Create a GPO in this domain, and Link int here...
- Բացված պատուհանում մուտքագրել Group Policy-ի անվանումը` օրինակ Armsoft_Updates և սեղմել OK
Հերթական թարմացման տեղադրում
- Armsoft Updates անունով թղթապանակում պատճենել ՀԾ համակարգի թարմացման msi փաթեթը
- Ընտրել Armsoft_Updates Group Policy-ին և մկնիկի աջ սեղմումով ընտրել Edit
- Բացված պատուհանում բացել Computer Configuration -> Policies -> Software Settings ճյուղը և ընտրել Software installation
- Եթե պատուհանի աջ հատվածում առկա է թարմացում, հեռացնել այն` մկնիկի աջ սեղմումով բացել All Tasks -> Remove, բացված պատուհանում նշել Allow users to continue to use the software, but prevent new installations և սեղմել OK կոճակը
- Նոր թարմացում ստեղծելու համար նշել Software Settings և մկնիկի աջ սեղմումով բացել New->Package
- Բացված պատուհանում նշել Armsoft Updates թղթապանակի ցանցային ճանապարհը \\servername\Armsoft Updates, ընտրել msi թարմացման փաթեթը և սեղմել Open կոճակը
- Հաջորդ պատուհանում նշել Assigned նշիչը և սեղմել OK կոճակը
- Group Policy Management պատուհանում կանգնել armsoft_computers խմբի վրա և մկնիկի աջ սեղմումով ընտրել Group Policy Update
- Թարմացումները կատարելու համար armsoft_computes խմբի բոլոր համակարգիչները անհրաժեշտ է վերաբեռնավորել
|