ՀԾ-Առևտուր 7
Նոր տարբերակ` ՀԾ-Առևտուր 6 (6.0.11): Կատարված փոփոխությունների և լրացումների ցանկը (18.03.2015-08.06.2015)
KBA-01521-NQ4CYM
Բովանդակություն

Տարբերակ 6.0.11 (18.03.2015-09.06.2015)

Նոր հնարավորություններ

 

Տեղեկատուներ

• Ավելացվել է հնարավորություն Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուից նշված տողերի համար ստեղծել Պահեստի մուտքի օրդեր, Վաճառքի փաստաթղթեր:
• Ավելացվել է Պիտակ տպելու հնարավորություն Ապրանքների ու ծառայությունների չափման միավորներ տեղեկատուից:
• Կոմպլեկտի բաղադրամասերի լրացման պատուհանում ավելացվել է Կոմպլեկտի քանակ դաշտ:

• Ավելացվել է հնարավորություն Ապրանքների տեղեկատուն արտահանել TMS տեսակի էլ. կշեռքի ֆորմատով:

 

Փաստաթղթեր

• Ավելացվել է հնարավորություն Վաճառք (Կտրոն) փաստաթուղթն արտացոլել «Հաճախորդի էկրան»-ին: Հնարավորությունն ակտիվացվում է Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում: Էկրանի պարամետրերը տրվում են Դրույթների Սարքավորումներ էջում:
 

• Ավելացվել է հնարավորություն ՀԴՄ կտրոն տպել ապրանքային կտրոն տպող սարքի միջոցով:
• Դրամարկղերի միջև տեղաշարժ կատարելու համար Դրամարկղի մուտքի և ելքի օրդերներում ավելացվել է Գործողության տեսակ` Մանրածախ հասույթի մուտքագրում:
 

• Վաճառքի փաստաթղթերի տպվող տեսքերում ավելացվել է ապրանքները խմբաքանակներով բացված ցույց տալու հնարավորություն:
• Ավելացվել է հնարավորություն e-Invoicing համակարգից ներմուծել ստացված հարկային հաշիվները:
• Հաշիվ ապրանքագրի Մատակարար և Գնորդ էջերում ավելացվել են e-invoicing արտահանելու համար անհրաժեշտ բոլոր դաշտերը:
• Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի Ապրանքների ցուցակի ընտրման սյան համար ավելացվել է  բոլոր տողերի նշումը հանելու հնարավորություն` տվյալ սյան վերևում մկնիկի կտոցով:
• Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթում ավելացվել է հնարավորություն գումարը բաշխել ըստ քանակների, ըստ գործակցի:

• Պահեստի մուտքի օրդերի Excel-ից ներմուծման ֆայլում ավելացվել է Արժույթ սյուն:
• Ավելացվել է փաստաթղթի պատուհանից հիմք փաստաթուղթը բացելու հնարավորություն:

Հաշվետվություններ

• Ավելացվել է հնարավորություն ծրագրից ստանալ Z հաշվետվություն:

• Ավելացվել է հնարավորություն ստանալ Ձեռքբերման ինքնարժեքի հաշվարկի մասին հաշվետվություն: Այն կարելի է կանչել անմիջապես Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթից կամ Պահեստ ենթահամակարգի հաշվետվություններից` Ձեռքբերման ինքնարժեքի հաշվարկ:

 

 

• Ավելացվել է Տեղեկանք ապրանքների առկայության մասին խմբավորված հաշվետվություն, որտեղ արտացոլվում են ապրանքների մնացորդները ծառատիպ տեսքով` խմբավորված ապրանքների խմբերով:

 

• Վաճառքների վերլուծությունում ավելացվել են ՀԴՄ կտրոնի համար և Դրամարկղ սյուներ:
• Այժմ ՀԴՄ կտրոններ մատյանում երևում են նաև Վերադարձ գնորդից տեսակի փաստաթղթերը:
• Ավելացվել է հնարավորություն Դրամարկղերի մնացորդներ հաշվետվությունից կատարել Դրամարկղի մնացորդի փակում:

• Ավելացվել է հնարավորություն Տեղեկանք ապրանքների առկայության մասին (Մանրածախ) (բացված ըստ պահեստների) հաշվետվությունից ստեղծել Պահեստի ելքի օրդեր, Ապրանքների տեղաշարժ փաստաթղթեր:
• Ավելացվել է Պիտակ տպելու հնարավորություն Տեղեկանք առկայության մասին հաշվետվությունից:

 

Այլ

• Պիտակի տպելու ձևանմուշներում ավելացվել է Խմբաքանակի հատկություններ արտացոլելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:
• Գործընկերների ընտրման ցուցակներում ավելացվել է ՀՎՀՀ սյուն:

 

Լուծված խնդիրներ

• Փաստաթղթերի ապրանքների ցուցակում ԱԱՀ սյան ցուցադրման շտկում, երբ ԱԱՀ-ի հաշվարկի ձևը Առանց ԱԱՀ կամ Զրոյական ԱԱՀ է:
• Վերադարձ գնորդից փաստաթղթով Գնորդի պարտքը նվազեցնելու սխալի կարգավորում:
• Վերադարձի ՀԴՄ կտրոնի տպման կարգավորում, երբ վաճառքված ապրանքի որոշ մասն է վերադարձվում:
• Փաստաթղթերում '+' նշանով ապրանք կամ գործընկեր ավելացնելու իրավասության սխալի կարգավորում:
• Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթի հիման վրա Ապրանքների տեղաշարժ ստեղծելիս Վաճառքի գին դաշտի  լրացման կարգավորում:
• Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթից պիտակ տպելու կարգավորում:
• Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթում Լրացնել վաճառքի գները կոճակով գների լրացման կարգավորում:
• Պահեստի մուտքի օրդերում ընդհանուր գումարի արտացոլման կարգավորում, երբ CTRL+F հրամանով հեռացվում է որևէ տող:
• Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր), Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերի դիալոգ ռեժիմում խմբաքանակների ցուցադրման կարգավորում:
• Վաճառք (Կտրոն)-ում գների դրամային վերահաշվարկի կարգավորում, երբ Փաստաթղթի արժույթը նշված է AMD և ընտրված է USD-ով Գնի տեսակ:
• Վաճառք (Կտրոն)-ի Գներ պատուհանում Կատարել կոճակի աշխատանքի կարգավորում, երբ Պահեստը մանրածախ հայտանիշով է և Օգտագործողի դրույթներում լրացված չէ Վաճառքի գնի տեսակ դաշտը:
• Օգտագործողի իրավասությունների կարգավորում` կապված Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի կոնտեքստային ցանկի հրամանների ցուցադրման հետ:
• Դուրս գրված հարկային հաշիվների սերիա համարների վերագրման կարգավորում:
• Կարգավորումներ Պահեստի մուտքի օրդերի Excel-ից ներմուծման ֆայլում:
• Գույքագրման տերմինալից ապրանքների ցուցակի ներմուծման կարգավորում, երբ ներմուծվող ֆայլում նույն ապրանքի համար մեկից ավելի տող կա:
• Տվյալների պահոցի փոխարկման կարգավորում:

 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2026 Հայկական Ծրագրեր