A.5 Ադմինիստրատորի գործիքներ
Փաստաթուղթը գրանցելիս հայտնվում է «Ամսաթիվը աշխատանքային ժամանակահատվածում չէ ...» հաղորդագրությունը
KBA-01201-JCXNG4
Բովանդակություն

Համակարգում բոլոր գրանցվող, խմբագրվող կամ հեռացվող փաստաթղթերի Ամսաթիվ դաշտում լրացված արժեքը պետք է լինի ադմինիստրատորի կողմից սահմանված աշխատանքային ժամանակահատվածում:

 

Երբ հայտնվում է վերոնշյալ հաղորդագրությունը անհրաժեշտ է փոխել Դրույթների պատուհանի Ընդհանուր էջի Աշխատանքային ժամանակահատված դաշտերի արժեքները` նշելով անհրաժեշտ ժամանակահատվածը:

 

Դիտողություն:  Աշխատանքային ժամանակահատվածը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ:

Երբ հաղորդագրության մեջ նշվում է օգտագործողի անունը անհրաժեշտ է փոխել տվյալ օգտագործողի համար սահմանված աշխատանքային ժամանակահատվածը:

 

Օգտագործողի աշխատանքային ժամանակահատվածը խմբագրելու համար պետք է Օգտագործողներ (Աշխատանք -> Ադմինիստրատորի գործիքներ -> Օգտագործողներ) տեղեկատուում նշել օգտոգործողի տողը և կոնտեքստային ցանկից կատարել Աշխատանքային ժամանակահատված հրամանը:

Կարևոր է իմանալ, որ եթե օգտագործողի աշխատանքային ժամանակահատվածը չի սահմանված, ապա կիրառվում է դրույթներում սահմանված աշխատանքային ժամանակահատվածը:

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր