Այլ համակարգերից ստացված փաստաթղթերի ներմուծում ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգ | KBA-01594-Z7N3M7 | Բովանդակություն | Այլ համակարգերից ստացված փաստաթղթերը (Վաճառքի պատվեր և Վաճառքի վերադարձ) հնարավոր է ներմուծել ՀԾ-Վաճառքների կառավարում
համակարգ տեղեկատվության ձեռքով մուտքագրումից խուսափելու համար։ Հոդվածում
նկարագրված են ներմուծման համար անհրաժեշտ քայլերը Ալեքս Հոլդինգ, ՍԱՍ Գրուպ, Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա և Մաքուր տուն ընկերություններից ստացված փաստաթղթերի օրինակներով:
1․
Անհրաժեշտ է. - Ալեքս Հոլդինգ ընկերության
դեպքում
- Վաճառքի պատվերները ներմուծելու համար SM_SaleOrderCity.xlsm ֆայլում
լրացնել Գնորդներ էջի Այլ համակարգի Գնորդի կոդ, Վաճ․
կառ․ համակարգի Գնորդի կոդ, Վաճ․
կառ․ համակարգի Գնորդի անվանում, Առևտրային գործակալի
կոդ, Առաքիչի կոդ, Առաքող ավտոմեքենա, Կազմակերպության հաշվարկային հաշիվ, Բաժին, Փաստաթղթի վիճակ և Ապրանքներ էջի՝ Այլ համակարգի Ապրանքի կոդ, Այլ համակարգի Ապրանքի անվանում,
Վաճ․ կառ․ համակարգի Ապրանքի կոդ, Վաճ․
կառ․ համակարգի Ապրանքի անվանում, Չ/Մ գործակից սյուները։
- Վաճառքի վերադարձերը ներմուծելու համար SM_SalesReturnCity.xlsm ֆայլում լրացնել Գնորդներ էջի Այլ համակարգի Գնորդի կոդ, Այլ համակարգի Գնորդի անվանում, Վաճ․ կառ․ համակարգի Գնորդի կոդ, Վաճ․ կառ․ համակարգի Գնորդի անվանում, Առևտրային գործակալի կոդ, Առաքիչի կոդ, Առաքող ավտոմեքենա, Կազմակերպության հաշվարկային հաշիվ, Բաժին, Փաստաթղթի վիճակ և Ապրանքներ էջի՝ Այլ համակարգի Ապրանքի կոդ, Այլ համակարգի Ապրանքի անվանում, Վաճ․ կառ․ համակարգի Ապրանքի կոդ, Վաճ․ կառ․ համակարգի Ապրանքի անվանում սյուները։
- ՍԱՍ Գրուպ ընկերության դեպքում Վաճառքի պատվերները ներմուծելու համար SM_SalesOrderSASGroup.xlsm ֆայլում լրացնել Գնորդներ էջի Այլ համակարգի Գնորդի կոդ, Այլ համակարգի
Գնորդի անվանում, Վաճ․ կառ․ համակարգի Գնորդի կոդ, Վաճ․ կառ․ համակարգի Գնորդի անվանում, Առևտրային
գործակալի կոդ, Առաքիչի կոդ, Առաքող մեքենա և Ապրանքներ
էջի՝ Այլ համակարգի
Ապրանքի կոդ, Այլ համակարգի Ապրանքի անվանում,
Վաճ․ կառ․ համակարգի Ապրանքի կոդ, Վաճ․
կառ․ համակարգի Ապրանքի անվանում, Չ/Մ գործակից սյուները։
- Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության դեպքում Վաճառքի պատվերները ներմուծելու համար SM_SalesOrderCola.xlsm ֆայլում լրացնել Գնորդներ էջի Այլ համակարգի Գնորդի կոդ, Վաճ․ կառ․ համակարգի Գնորդի կոդ, Վաճ․ կառ․ համակարգի Գնորդի անվանում, Կազմակերպության հաշվարկային հաշիվ, Բաժին, Փաստաթղթի վիճակ, Ապրանքներ էջի՝ Այլ համակարգի Ապրանքի կոդ, Վաճ․ կառ․ համակարգի Ապրանքի կոդ, Վաճ․ կառ․ համակարգի Ապրանքի անվանում և Առևտրային գործակալներ էջի Այլ համակարգի Առևտրային գործակալի կոդ, Վաճ․ կառ․ համակարգի Առևտրային գործակալի կոդ, Վաճ․ կառ․ համակարգի Առևտրային գործակալի անվանում, Առաքիչի կոդ, Առաքող մեքենա սյուները։
- Մաքուր տուն ընկերության դեպքում Վաճառքի պատվերները ներմուծելու համար SM_SalesOrderCleanHouse.xlsm ֆայլում լրացնել Գնորդներ էջի Այլ համակարգի Գնորդի կոդ, Վաճ․ կառ․ համակարգի Գնորդի կոդ, Վաճ․ կառ․ համակարգի Գնորդի անվանում, Առևտրային գործակալի կոդ, Առաքիչի կոդ, Առաքող ավտոմեքենա, Կազմակերպության հաշվարկային հաշիվ, Բաժին, Փաստաթղթի վիճակ և Ապրանքներ էջի՝ Այլ համակարգի Ապրանքի կոդ, Այլ համակարգի Ապրանքի անվանում, Վաճ․ կառ․ համակարգի Ապրանքի կոդ, Վաճ․ կառ․ համակարգի Ապրանքի անվանում սյուները։
Պարտադիր
լրացվող սյուները նշված են կարմիր գույնով։ Չ/Մ գործակից սյան
արժեքը որոշվում է Այլ համակարգի
ապրանքի չափման միավորի և ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգի ապրանքի
չափման միավորի հարաբերակցությամբ։ Օրինակ՝ եթե Այլ համակարգի ապրանքի
չափման միավորն ընդգրկում է 10 միավոր, իսկ ՀԾ-Վաճառքների կառավարում
համակարգի ապրանքի չափման միավորը ընդգրկում է 5 միավոր, ապա Չ/Մ
գործակիցը 10/5=2 է։
2.
Այնուհետև, սեղմելով Ներմուծում էջի Ընտրել ֆայլը ստեղնը և այլ համակարգից ստացված համապատասխան ֆայլը՝
համապատասխան տվյալները կլրացվեն Ներմուծում էջում։ ՍԱՍ Գրուպ ընկերության դեպքում ստացված փաստաթղթերի excel ֆայլը անհրաժեշտ է պահել բացված վիճակում և, սեղմելով Ներմուծում էջի Լրացնել տվյալները ստեղնը, համապատասխան տվյալները կլրացվեն Ներմուծում էջում։։
3․ Ներմուծել
ՀԾ-Վաճառքների կառավարում ստեղնը սեղմելով՝ փաստաթղթերը կներմուծվեն ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգ։
Ալեքս
հոլդինգ ընկերության կողմից ստացված պատվերների
excel ֆայլում առաքվող ապրանքների քանակները լրացնել հնարավոր
է ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգից այն արտահանելով։ Անհրաժեշտ է
կատարել հետևյալ քայլերը․
1․ Ադմինիստրատորի
գործիքներ->Ներմուծել ընդլայնումներ հրամանով ՀԾ-Վաճառքների
կառավարում համակարգ ներմուծել Customer, Product և ForFillAlexHoldingOrder
xml ֆայլերը։
2․ Ադմինիստրատորի
գործիքներ->Օգտագործողի հաշվետվությունների ձևանմուշներ թղթապանակում
ավելացնել UD_SalesToSap կոդով ձևանմուշ և
ստեղծված ձևանմուշում ներմուծել ForFillAlexHoldingOrder․xlsm ֆայլը։
3․ Լրացնել
Ապրանք տեղեկատուում ընդլայնված՝ Sap համակարգի արտաքին կոդ, Չ/Մ
գործակից և Գնորդ տեղեկատուում ընդլայնված՝ Sap
համակարգի արտաքին կոդ դաշտերը։
4․ Sap համակարգից ստացված պատվերների
excel (տվյալ օրինակով՝ SapOrder.xls) ֆայլը պահել բացված վիճակում։
5․ Ադմինիստրատորի գործիքներ->Օգտագործողի հաշվետվություններ բաժնից
կատարել Վաճառքների արտահանում Sap համակարգ հաշվետվությունը:
6․ Արտահանված excel ֆայլի Sales էջի Լրացնել ստեղնը
սեղմելով՝ առաքվող ապրանքների քանակները կլրացվեն Sap
համակարգից ստացված պատվերների excel ֆայլում։
| Լրացուցիչ մեկնաբանություն |
|
|
|