A.2 Աշխատավարձ
Տեղեկություններ ֆիզ. անձանց վճարված եկամուտների մասին - էլեկտրոնային եղանակով ներկայացումը
KBA-01264-XKDRC8
Բովանդակություն

ՀԾ-Հաշվապահ համակարգում ավելացել է Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկություններն xml ֆորմատով արտահանելու և այնուհետև Հարկային Ծառայություն հաշվետվությունների ներկայացման ինտերնետային համակարգ ներմուծելու հնարավորություն:

Հաշվետվությունը բացվում է Աշխատավարձ ենթահամակարգից` Հաշվետվություններ -> Լրացուցիչ հաշվետվություններ -> Տեղեկություն ֆիզ. անձանց վճարված եկամուտների մասին հրամանով:

Հաշվետվությունը լրացվում է MS Excel-ի ֆայլում և բաղկացած է երկու էջից:

 WgIncTaxEmpl էջում հաշվետվությունը լրացվում է թղթային տեսքով ներկայացման համար:

XML Export էջը նախատեսված է հաշվետվությունը XML ֆորմատով արտահանելու և այնուհետև Հարկային Ծառայություն հաշվետվությունների ներկայացման ինտերնետային համակարգ ներմուծելու համար: Մինչև XML ֆորմատով արտահանելը պետք է ստուգել դաշտերում արժեքների ճիշտ լրացված լինելը: Մասնավորապես, պետք է ուշադրություն դարձնել հետևյալ դաշտերին.

        1.     Անուն, Ազգանուն:

ՀԾ-Հաշվապահ համակարգում տեղեկատուում նախատեսված է մեկ դաշտ աշխատակցի Ազգանուն, անուն, հայրանունը լրացնելու համար: Տեղեկանքն MS Excel արտահանելիս համակարգը XML Export էջի Անուն դաշտում կլրացնի Ազգանուն, անուն,հայրանուն դաշտի երկրորդ բառը, իսկ Ազգանուն դաշտում` առաջին բառը:

        2.     Բնակության հասցեն:

ՀԾ-Հաշվապահ համակարգում տեղեկատուում նախատեսված է մեկ դաշտ աշխատակցի բնակության Փողոցը, տունը, շենքը, բնակարանը լրացնելու համար: Տեղեկանքն MS Excel արտահանելիս համակարգը այդ բոլոր տվյալները կլրացնի XML Export էջի Փողոց դաշտում (10-րդ սյուն): Մինչև տեղեկությունն XML արտահանելը պետք է շենքի/տան և բնակարանի համարնեը տեղափոխել համապատասխանաբար Տուն (11) և Բն. (12) սյուներ:  

        3.     Սոցիալական վճարը:

Հարկայինի կայքում տեղեկանքը լրացնելիս կատարվում է ստուգում. Սոցիալական վճար սյան արժեքը պետք է չգերազանցի Վճարված եկամուտների գումարը սյան արժեքի 3%-ը: Ստուգումը կատարվում է ստորակետից հետո 2 նիշի ճշտությամբ, այդ պատճառով հաշվետվությունն արտահանելիս Կլորացման աստիճան դաշտում պետք է գրել 2: 

 Բոլոր ստուգումները կատարելուց հետո սեղմեք Արտահանել XML կոճակը:

 

 

Save As պատուհանում նշեք XML ֆայլի արտահանման ճանապարհը և սեղմեք Save կոճակը:

 

Հարկային Ծառայություն հաշվետվությունների ներկայացման ինտերնետային համակարգում հաշվետվությունների ձևերի ցանկից ընտրեք Տեղեկություն` Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին կետը (կետ 16):

 

 

Սեղմեք վերևի աջ անկյունում գտնվող  (Հաշվետվության XML ֆայլի բեռնում) նշանը:

 

 Հաշվետվության XML ֆայլի բեռնում պատուհանում սեղմեք Browse… կոճակը:

  Choose File to Upload պատուհանում նշեք արտահանված XML ֆայլը և սեղմեք Open կոճակը:

 

 Հաշվետվության XML ֆայլի բեռնում  պատուհանում սեղմեք Բեռնել կոճակը:

 

  

Լրացուցիչ մեկնաբանություն

Տեխնիկական պահանջ:   XML ֆայլի արտահանում  գործողությունն օգտագործելու համար անհրաժեշտ է, որ համակարգչի վրա տեղադրված լինի msxml6.0 կոմպոնենտը, որը կարելի է բեռնել հետևյալ հասցեից.

 https://www.armsoft.am/Temp/Small/msxml6.msi


© 2025 Հայկական Ծրագրեր