Համակարգային սպասարկում
"01000: [Microsoft][ODBC SQL Server Driver][DBNETLIB]ConnectionOpen(Connect())."սխալի հաղորդագրության պատուհան
KBA-01068-K72NPL
Problem

ՀԾ-Բանկ կամ ՀԾ-Հաշվապահություն ծրագիրը աշխատացնելիս բերում է հետևյալ սխալի հաղորդագրության պատուհանը '01000: [Microsoft][ODBC SQL Server Driver][DBNETLIB]ConnectionOpen(Connect()).'

Solution

Սխալը առաջանում է հետևյալ 3 դեպքերում.

  1. config.as ֆայլը սխալ է լրացված:
  2. կլիենտական կամակարգչի և սերվերի միջև ցանցային կապը բացակայում է:
  3. կլիենտական կամակարգչի և սերվերի միջև ցանցային կապը առկա է բայց SQL Server համակարգն է անհասանելի:

Դեպք 1.

Անհրաժեշտ է խմբագրել config.as ֆայլը, որը գտնվում է ՀԾ-Բանկ կամ ՀԾ-Հաշվապահություն ծրագրի թղթապանակում (օր.` C:\Program Files\Armenian Software\AS-Accounting 4.0) և բոլոր SERVER դաշտերում լրացնել SQL Server համակարգչի անվանումը: Եթե SQL Server-ը տեղադրված է Instance-ով, ապա անհրաժեշտ է համակարգչի անվանումից հետո լրացնել նաև Instance-ի անվանումը: Օր.` sqlserver\accounting:


Դեպք 2. 

Անհրաժեշտ է հայտնաբերել և լուծել այն պրոբլեմը ինչի հետևանքով ցանցային կապը բացակայում է: Պրոբլեմը այս դեպքում որոշակի չէ և պահանջում է անհատական մոտեցում:

Դեպք 3.

Պրոբլեմը այս դեպքում նույնպես որոշակի չէ: Այնուամենայնիվ կդիտարկվեն մի քանի ամենահաճախ հանդիպող դեպքերը, երբ հասանելի է սերվեր համակարգիչը, բայց հասանելի չէ SQL Server համակարգը: Մնացած դեպքերը պահանջում են անհատական մոտեցում:

  1. Պրոբլեմը կարող է առաջանալ նրանից, որ SQL Server-ը կոնֆիգուրացված է աշխատելու միայն լոկալ համակարգչից: Պրոբլեմը լուծելու համար պետք է SQL Server-ը կոնֆիգուրացիա անել այնպես, որպեսզի այն թույլատրի ցանցից դիմումներ: Դա անելու համար աշխատացրեք Microsoft SQL Server Configuration Manager ծրագիրը, բացել SQL Server Network Configuration ծյուղը, ընտրել համապատասխան sql server-ը և enabled փոխել Named Pipes և TCP/IP դաշտերը

  2.  Պրոբլեմը կարող է առաջանալ նրանից, որ SQL Server-ի սերվիսը չի աշխատում: Պրոբլեմը լուծելու համար պետք է սերվիսը աշխատացնել և կոնֆիգուրացիա անել այնպես, որպեսզի այն ավտոմատ սկսի աշխատել օպերացիոն համակարգի բեռնավորումից հետո:

Additional Comments

© 2025 Հայկական Ծրագրեր