Համակարգում աշխատանքի ժամանակ երբեմն կարիք է առաջանում փոխել հաշվային պլանի հաշվի տիպը: Դա սովորաբար պետք է լինում այն դեպքում, երբ սխալ գործառնությունը հեռացնելիս գալիս է հետևյալ սխալի մասին հաղորդագրությունը:
Հաշվային պլանը ծառատիպ տեղեկատու է` այսինքն այնտեղ կան կուտակիչ հաշիվներ, որոնք ունեն ենթահաշիվներ: Ենթահաշիվներն իրենց հերթին կարող են լինել կուտակիչներ կամ վերջին մակարդակի հաշիվներ: Յուրաքանչյուր ենթահաշվի տիպը պետք է համապատասխանի իր կուտակիչի տիպին: Եթե կուտակիչն ակտիվային է, նրա ենթահաշիվները պետք է լինեն ակտիվային: Եթե կուտակիչը պասիվային է, ապա ենթահաշիվները նույնպես պետք է լինեն պասիվայն: Եթե կուտակիչ հաշիվը ակտիվա-պասիվային է ապա նրա ենթահաշիվները կարող են լինել կամ ակտիվային, կամ պասիվային կամ ակտիվա-պասիվային:
Ենթադրենք անհրաժեշտ է 2211 հաշվը դարձնել ակտիվա-պասիվային: Քանի որ 2211-ը պատկանում է 221 ակտիվային հաշիվն, հետևաբար այն անհնար է անմիջապես սարքել ակտիվա-պասիվային:
2211 հաշվի տիպը փոխելու համար պետք է նախ ակտիվա-պասիվային դարձնել 221 կուտակիչ հաշիվը: Իր հերթին 221 հաշիվը պատկանում է 22 ակտիվա-պասիվային հաշվին: Այսինքն 221 հաշիվը կարելի է խմաբագրել և դարձնել ակտիվա-պասիվային, որից հետո էլ` խմաբագրել և դարձնել ակտիվա-պասիվային 2211 հաշիվը:
Անհրաժեշտ փաստաթղթերը խմբագրելուց և գրանցելուց հետո խորհուրդ է տրվում վերականգնել հաշվի տիպը: Այդ գործողությունը պետք է կատարել հակառակ հերթականությամբ` սկզբից փոխել ենթահաշիվների տիպը, ապա` կուտակիչ հաշվինը: Մեր օրինակում պետք է նախ ակտիվային դարձնել 2211 հաշիվը, ապա` 221 հաշիվը: |