Տվյալների պահոցների, հետագայում` ՏՊ, փոխարկում կատարելու համար անհրաժեշտ է, որ որևէ համակարգչի վրա տեղադրված լինի ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգը, ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգի սերվերը (MS SQL Server 2005 Express) և ՀԾ-Հաշվապահ 6 տարբերակը:
ՏՊ-ները փոխարկելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1.Բացել ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգը (տարբերակ 4.2.1):
2.Բոլոր ՏՊ-ների համար կատարել տվյալների ինդեքսավորում և ամբողջականության ստուգում:
Ուշադրություն |
Խախտված ամբողջականությամբ ՏՊ-ները խորհուրդ չի տրվում փոխարկել: |
3.Փակել ՀԾ-Հաշվապահ 2011:
4.Աշխատեցնել DBConverter.exe ծրագիրը: Ծրագիրը գտնվում է AS-Accountant 6 համակարգի աշխատանքային գրադարանում (C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 6):
DBConverter.exe ծրագրի պատուհանն ունի հետևյալ տեսքը.
Սերվեր դաշտում լրացնել սերվեր համակարգչի անվանումը, որտեղ գտնվում են ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգի տվյալների պահոցները: Այնուհետև սեղմել Հաստատել կապը կոճակը:
5.Տվյալների պահոց ցուցակից ընտրել ՏՊ-ն, որը պետք է փոխարկել:
Ուշադրություն |
Փոխարկման ընթացքում անհրաժեշտ է ապահովել, որ ՀԾ-Հաշվապահ 2011 և ՀԾ-Հաշվապահ 6 համակարգերը փակ լինեն: |
6.Լրացնել Փոխարկված պահոցի անունը և սեղմել Փոխարկել կոճակը: Այս հրամանով կատարվում է նշված ՏՊ-ի փոխարկում:
7.Փոխարկման վերջում հայտնվում է հաղորդագրություն այն մասին, որ գործողությունը բարեհաջող ավարտվել է:
6 և 7 քայլերը պետք է կրկնել յուրաքանչյուր փոխարկվող ՏՊ-ի համար:
Ուշադրություն |
Եթե փոխարկված ՏՊ-ն փորձեք կրկին փոխարկել, ապա կհայտնվի պատուհան, որում նշվում է շարունակել փոխարկումը, թե ոչ: Շարունակելու դեպքում նախկին ՏՊ-ն կհեռացվի, և նորը կփոխարկվի: |
8.Բացել ՀԾ-Հաշվապահ 6 համակարգը:
9.Բոլոր ՏՊ-ների համար կատարել տվյալների ինդեքսավորում և ամբողջականության ստուգում:
Ուշադրություն |
Փոխարկում կատարելուց հետո անհրաժեշտ է կրկին նշանակել Օգտագործողների գաղտնաբառերը, քանի որ գաղտնաբառերը չեն փոխարկվում: |
Տես ավելին`
Տվյալների ինդեքսավորում
Տվյալների ամբողջականության ստուգում |