01.01.2011թ -ից ուժի մեջ մտավ “էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մասին” ՀՀ կառավարության որոշումը (1504-Ն 11.11.2010թ):
Հայկական Ծրագրերը արդեն ներկայացրել է այն դժվարությունները , որոնք առաջանում են էլեկտրոնային եղանակով աշխատելիս: Դրանք են՝
- հարկային հաշվի դուրսգրման գործընթացի երկարացում
- մարդկային և տեխնիկական նոր ռեսուրսների ներգրավում
Այժմ ներկայացնենք թղթային եղանակով հաշվի դուրսգրման հնարավոր տարբերակները:
1. Տարբերակ՝
Ստանալ հարկայինից թղթային տարբերակները և լրացնել ձեռքով:
2. Տարբերակ՝
Ստանալ հարկայինից թղթային տարբերակները և փորձել հաշվապահական համակարգերից տպել այն թղթի վրա:
Այս երկու տարբերակներն էլ մեծ ետընթաց են: Այսպես էինք աշխատում 20 տարի առաջ:
Հայկական Ծրագրեր ընկերությունը, իր համակարգերում ավելացրել է որոշակի հնարավորություններ, ինչը թույլ կտա ավտոմատացման ընդունելի մակարդակ պահպանել:
Ստեղծվել է հարկային հաշիվների համարների հաշվառման հնարավորություն: Հարկային հաշիվների համարները մուտքագրվում են համակարգ, ապա հերթով առաջարկվում են նոր ստեղծվող հաշիվներում: Հարկային հաշիվների համարները տվյալների բազայում կարելի է մուտքագրել ձեռքով կամ այլ միջոցով: Ցանկալի կլինի հարկային հաշիվների համարները հարկայինի կողմից ստանալ էլեկտրոնային եղանակով: Այս դեպքում հնարավոր կլինի դրանք ներմուծել ավտոմատ կերպով:
|