Աշխատավարձի անալիտիկայի և սինթետիկայի անհամապատասխանության հիմնական պատճառներ կարող են հանդիսանալ.
1. Ոչ “Աշխատավարձի հաշվառում” ենթահամակարգից կատարված սինթետիկ ձևակերպումները աշխատավարձի հաշվառման հաշիվների հետ - Եթե աշխատավարձի հաշվառման հաշիվների հետ ենթահամակարգից դուրս գրանցվում են գործառնություններ, անալիտիկ տվյալներում ոչ մի փոփոխություն չի կատարվում, ինչը հանգեցնում է անհամապատասխանության:
2. “Աշխատավարձի հաշվառում” ենթահամակարգում ամսվա սկզբում և/կամ վերջում պարտքերի առկայությունը, քանի որ դրանք սինթետիկ ձևակերպումներում ավտոմատ չեն արտացոլվում:
3. “Աշխատավարձի հաշվառում” ենթահամակարգում առկա չձևակերպված գործողությունները, որոնք ձևակերպման ենթակա են - Չձևակերպված գործողությունների պատճառով սինթետիկայում գործառնություններ չեն գրանցվում, սակայն անալիտիկ տվյալները փոխվում են, որը հանգեցնում է անալիտիկայի և սինթետիկայի անհամապատասխանության: Ներդրման պահից եկող տարբերությունները - քանի որ ներդրման ժամանակ աշխատավարձի անալիտիկ մնացորդները համակարգ են մուտքագրվում “Աշխատավարձի հաշվառում” ենթահամակարգից “Ներդրման տվյալների մուտքագրում” փաստաթղթի միջոցով, իսկ սինթետիկ մնացորդները մուտքագրվում են “Գլխավոր գիրք” ենթահամակարգից հաշվային պլանի համապատասխան հաշիվների վրա սկզբնական մնացորդների մուտքագրման միջոցով, ապա հնարավոր է, որ անալիտիկայի և սինթետիկայի անհամապատասխանության պատճառ հանդիսանան սխալ մուտքագրված անալիտիկ և սինթետիկ մնացորդները: |