Նոր հնարավորություններ
ՀԾ-Հաշվապահ համակարգի և ՀԾ-Պատվերների հարթակի համակցում
Համակցումը հնարավորություն է տալիս.
§ Ավտոմատ լրացնել գործընկերոջ տվյալները ՀՎՀՀ-ի կամ անվանման հիման վրա ՀԾ Պատվերների Հարթակից,
§ Համեմատել գործընկերոջ տվյալները ՀԾ Պատվերների Հարթակում գրանցված տվյալների հետ,
§ Ուղարկել սեփական կազմակերպության տվյալների փոփոխման հայտ ՀԾ Պատվերների Հարթակին,
§ Ուղարկել գործընկերոջ տվյալների փոփոխման հայտ ՀԾ Պատվերների Հարթակին:
Դրույթներ
Ընդհանուր բաժնում ավելացվել են հետևյալ կարգավորումները.
§ Հաշիվ դաշտերում չսահմանափակել գործընկերով հաշիվների ընտրությունը: Դրոշակը նշված լինելու դեպքում մի շարք փաստաթղթերում, տեղեկատուներում և հաշվետվության դիալոգներում չի սահմանափակվի գործընկերով հաշիվների ընտրությունը: Օրինակ` Վերագնահատում փասատաթղթի Օգուտների կամ Վնասների հաշիվ:
§ Փաստաթուղթը պատճենելիս պահպանել խմբագրված գործառնությունները: Դրոշակը նշված լինելու դեպքում փաստաթղթեր պատճենելիս կպահպանվեն օգտագործողի կողմից խմբագրված գործառնությունները:
§ Վաճառքի փաստաթղթերում թույլատրել օգտագործել զեղչ: Դրոշակը նշված լինելու դեպքում Հաշիվ-Ապրանքագիր և Վաճառք (մանրածախ) փաստաթղթերում կցուցադրվեն համապատասխան դաշտեր:
Տեղեկատուներ
• Ավելացվել են Գործընկերոջ տեղեկատու ավելացնելու նոր հնարավորություններ.
§ e-invoicing համակարգից արտահանված ստացված կամ դուրս գրված հաշիվների XML ֆայլից: Այս եղանակը հարմար է հատկապես համակարգի ներդրման փուլում, երբ անհրաժեշտ է մուտքագրել մեծ ծավալով գործընկերների տեղեկատուներ:
§ e-invoicing համակարգից ներմուծված Ստացված հարկային հաշիվներից:
Երկու դեպքում էլ հարկային հաշիվներից վերցվում է գործընկերոջ ՀՎՀՀ-ն և ՀԾ Պատվերների Հարթակից բեռնվում են տվյալները:
· Գործընկերոջ տեղեկատուում ավելացվել են Պայմանագրի համար և Ամսաթիվ դաշտեր: Դաշտերի արժեքներն օգտագործվում են Հաշիվ-Ապրանքագրերը e-invoicing համակարգի համար արտահանելիս:
ՆԱ և ԱԱ հաշվառում
· Հաշիվ-Ապրանքագիր և Վաճառք (մանրածախ) փաստաթղթերում ավելացվել է հնարավորություն ապրանքների առանձին տողերի համար նշել Զեղչի տոկոսներ:
• Վաճառք (մանրածախ) փաստաթղթի Գնորդ էջում ավելացվել է Գործունեության հասցե դաշտ: • Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթում ավելացվել է գումարը ձեռքով բաշխելու հնարավորություն:
• Ավելացվել է հնարավորություն ՆԱ փաստաթղթերի մատյանները (ԱԱ փաստաթղթերի մատյանները) ձևավորել ըստ նյութական արժեքի (արագամաշ առարկայի):
• Ավելացվել է կարգավորում, որը հնարավորություն է տալիս ՀԴՄ կտրոնի վրա տպել կիրառված զեղչը:
• Excel-ից տվյալների ներմուծման գրադարանում (C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 6\Import) ավելացվել է MaterialsEdition.xls ֆայլը, որի միջոցով կարելի է թարմացնել Նյութական արժեքների տեղեկատուի արժեքները:
Աշխատավարձ
• Եկամտային հարկի հաշվետվությունում Այլ եկամուտների ցանկում ավելացվել է նոր եկամտի տեսակ և Այլ եկամուտներ տողի Եկամտի կոդը դարձել է 099:
Հիմնական միջոցներ
· Հիմնական միջոցներ տեղեկատուում ավելացվել են հետևյալ դաշտերի Խմբային խմբագրման հնարավորություններ.
§ ՀՄ տեսակ
§ Սկզբնական արժեքի հաշիվ
§ Մաշվածության հաշիվ
§ Ծախսի հաշիվ:
· ՀՄ տեսակներ տեղեկատուն դարձել է ծառատիպ:
Փաստաթղթեր
Փաստաթղթերի տպելու ձևանմուշներում ավելացվել է Մեկնաբանությունը արտացոլելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:
Աշխատանքային միջավայր
· Ավելացվել է ֆայլեր և հղումներ կցելու հնարավորություն Աշխատակիցներ, Գործընկերներ, Հիմնական միջոցներ տեղեկատուներում և Հաշիվ-ապրանքագիր փաստաթղթում:
· Բոլոր ցուցակներում սյան վերնագրի կոնտեքստային ցանկում ավելացվել է Վերնագիրը 2 տողով հրաման, որի միջոցով լայնանում է վերնագիրը` երկար անվանումները տեղավորելով 2 տողում: · Բոլոր ցուցակներում սյան վերնագրի կոնտեքստային ցանկում ավելացվել է Ավտոլայնք հրաման, որով ցուցակի բոլորը սյուները կարելի է տեղավորել մեկ էջում:
MS SQL Server
· Ավելացվել է հնարավորություն փոխել MS SQL Server-ի sa օգտագործողի գաղտնաբառը:
Լուծված խնդիրներ
· Մնացորդներ հաշվետվությունից բացվող կոնտեքստային հրամանների ցուցադրման կարգավորում, երբ հաշվետվության դիալոգում Հաշվետվության արժույթը նշված է ԱԴՄ-ով:
· Մնացորդներ հաշվետվությունից Գործընկերոջ մնացորդի փակում կատարելիս Հիշարար օրդերում գործընկերոջ լրացման կարգավորում:
· Սևագիր Հաշիվ ապրանքագիրը գրանցելիս ստուգումների կարգավորում, երբ փաստաթղթում ընտրված է այնպիսի խմբաքանակ, որի փաստաթուղթը հեռացված է:
· Հավելյալ ծախսերի բաշխման կարգավորում, երբ մինչև փաստաթղթի գրանցումը կատարվել է ՆԱ տեղաշարժ:
· ՆԱ T-հաշվում քանակների կլորացման կարգավորում, երբ հաշվետվությունը բացվում է էլեկտրոնային աղյուսակի տեսքով:
· Հետհաշվարկով, տաբելային հավելում հաստատելիս առաջացող սխալի կարգավորում:
· Հաստատել հավելում/պահում փաստաթղթի գրանցման կարգավորում, երբ գրանցված Վճարումներ փաստաթղթում տրված են գործառնություններ:
· Աշխատավարձի ձևակերպումներ փաստաթղթի կրկնակի գրանցման կարգավորում:
· Հեռացված փաստաթղթերի մատյանից Հաստատել հավելում/պահում փաստաթղթի հեռացման կարգավորում:
· Փաստաթղթերի մատյանից փաստաթուղթ հեռացնելիս Օգտագործող սյան արժեքի թարմացման կարգավորում:
|