ՀԾ-Վաճառքների Կառավարում
Նոր տարբերակ` ՀԾ-Վաճառքների Կառավարում 6 (6.0.05.0): Կատարված փոփոխությունների և լրացումների ցանկը
KBA-01570-N2L8Y5
Բովանդակություն

ՀԾ-Վաճառքների Կառավարում  համակարգի 6.0.05.0  տարբերակի կարևոր փոփոխությունները


Գրասենյակային մաս

  • Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում ավելացել է Ընդհանուր գումարը զեղչելու հնարավորություն
  • Այժմ հնարավոր է Վաճառքի վերադարձ փաստաթուղթն արտահանել հարկային ծրագիր
  • Ավելացել է Ապրանքների գույքագրումներ հաշվետվություն
  • Ավելացել են Առևտրային գործակալի հասանելի ապրանքներ և Առևտրային գործակալի նախընտրելի ապրանքներ տեղեկատուներ
  • Այժմ ծրագիրն ապահովված է վրացերեն լեզվով

Շարժական մաս

  • Ավելացել է փաստաթղթերի արագ ստեղծման հնարավորություն
  • Աշխատանքի սկիզբ և ավարտ գործողությունների արագ կատարման հնարավորություն
  • Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում ավելացել է Ընդհանուր գումարը զեղչելու հնարավորություն
  • Այժմ ծրագիրն ապահովված է վրացերեն լեզվով


ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի 6.0.05.0 տարբերակի գրասենյակային մասի փոփոխությունները


Տեղեկատուների ձևավորում

  1. Այժմ հնարավոր է Առևտրային գործակալ տեղեկատուի Նախընտրելի ապրանքներ աղյուսակում նշված դիրքում նոր տող ավելացնել Ctrl + I հրամանի միջոցով
  2. Ավելացել են Առևտրային գործակալի հասանելի ապրանքներ և Առևտրային գործակալի նախընտրելի ապրանքներ թղթապանակները։ Նշված թղթապանակներում առկա է նշված տողերով պատճենելու հնարավորություն։ Թղթապանակներից Ավելացնել և Պատճենել նշվածները հրամանով բացվող պատուհանում Առևտրային գործակալ դաշտը բազմանշումային է:

          3. Գնորդներ թղթապանակում ավելացել է Արտաքին կոդ սյունը
          4. Այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել Ապրանք տեղեկատուի Նոր տեսականի նշիչը
          5. Առևտրային գործակալ, Գնորդ և Ապրանք տեղեկատուների աղյուսակները խմբագրման excel ֆայլերով հնարավոր է խմբագրել նոր տողեր ավելացնելու կամ առկա տողերը        վերարտագրելու միջոցով։
          6. Առևտրային գործակալ, Գնորդ և Ապրանք տեղեկատուների Արտաքին կոդ դաշտը դարձել է 20 նիշ

Երթուղիներ

  1. Այժմ հնարավոր է Նախատեսվող երթուղի և Երթուղու ձևանմուշ փաստաթղթերի աղյուսակներում նշված դիրքում նոր տող ավելացնել Ctrl + I հրամանի միջոցով

Ապրանքների հաշվառում

  1. Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի տպվող տեսքում ավելացել է Առևտրային գործակալ(ներ)ի արտաքին կոդ պարամետրը։ Բեռնագրում ավելացել է ապրանքի խմբերը դասավորելու հնարավորություն։
  2. Վաճառքի պատվերի հիման վրա ստեղծվող Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթում այժմ հնարավոր է լրացնել  Վաճառքի պատվեր փաստաթղթում չլրացված Ապրանքները
  3. Ավելացել է Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթի տպվող տեսք
  4. Ի պահ հանձնված ապրանքների մնացորդներ հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Գնորդի վաճառքի գոտի բազմանշումային դաշտը

      Վաճառքներ

  1. Այժմ հնարավոր է Վաճառքների պատվերներ թղթապանակից նշված տողերով Դիտել վաճառքները և Դիտել ապրանքների տրամադրում(ներ)ը առաքիչին  հրամանների միջոցով դիտել նշված Վաճառքի պատվեր փաստաթղթերի հիման վրա ստեղծված Վաճառք և  Ապրանքների տրամադրում առաքիչին   փաստաթղթերի թղթապանակը
  2. Եթե Վաճառքի պատվեր փաստաթղթի Ապրանքներ, Տարաներ, Ի պահ հանձնում և Նվերներ աղյուսակների Քանակ սյան արժեքում լրացվում է տվյալ ապրանքի առկայությունից ավել արժեք, ապա այդ տողում բերում է զգուշացնող հաղորդագրություն
  3. Վաճառքի պատվեր փաստաթղթի Առաքման ամսաթիվ դաշտը լրացված լինելու դեպքում փաստաթուղթը հարկային ծրագիր արտահանելիս արտահանվում է տվյալ դաշտը, հակառակ դեպքում՝ Ամսաթիվ դաշտը
  4. Այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել Վաճառքի պատվեր փաստաթղթի Առաքող ավտոմեքենա, Մեկնաբանություն և Վճարման տեսակ դաշտերը
  5. Այժմ հնարավոր է Վաճառքներ թղթապանակից նշված տողերով Դիտել վաճառքի պատվերը հրամանի միջոցով դիտել նշված Վաճառք փաստաթղթերի ստեղծման համար հիմք հանդիսացած Վաճառքի պատվերների թղթապանակը, իսկ Մարումներ հրամանի միջոցով դիտել նշված Վաճառք փաստաթղթերի հիման վրա ստեղծված Մարումների թղթապանակը։ Բացված թղթապանակում ցանկացած Մարում փաստաթղթի համար ավելացել են Խմբագրել, Հեռացնել և Պատճենել հրամանները։
  6. Վաճառքներ թղթապանակից նշված տողերով Վերադարձ փաստաթուղթ ստեղծելիս այժմ առաջարկվում է երկխոսության պատուհան Ամսաթիվ դաշտով, Կատարել Ապրանքների վերադարձ, Կատարել Տարաների վերադարձ, Կատարել Ի պահ հանձնված ապրանքների վերադարձ և Ցույց տալ փաստաթղթերը ստուգավանդակներով։ Ի պահ հանձնված ապրանքների հաշվառում իրականացվում է պարամետրի Ոչ արժեքի դեպքում Կատարել Տարաների վերադարձ և Կատարել Ի պահ հանձնված ապրանքների վերադարձ ստուգավանդակները ակտիվ չեն։ Վաճառքներ թղթապանակում ավելացել է Վաճառքի վերադարձ սյունը, իսկ նշված տողերով Դիտել վաճառքի վերադարձ(եր)ը հրամանի միջոցով հնարավոր է դիտել Վաճառք փաստաթղթերի հիման վրա ստեղծված Վաճառքի Վերադարձերի թղթապանակը։
  7. Վաճառք փաստաթղթի հարկային ծրագիր արտահանման երկխոսության պատուհանի Հաշվի տեսակ դաշտի արժեքը դարձել է հիշվող
  8. Այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել Վաճառք փաստաթղթի Մեկնաբանություն, Առաքիչ և Վճարման տեսակ դաշտերը
  9. Վաճառք փաստաթղթից Վճարում  և Մարում  փաստաթղթեր ստեղծելիս Փաստաթղթի խումբ դաշտի արժեքն այժմ ժառանգվում է
  10. Վաճառքի վերադարձեր թղթապանակից ավելացել է Ավելացնել առաքիչից ապրանքների վերադարձ(եր)ին/Հեռացնել առաքիչից ապրանքների վերադարձ(եր)ից և Դիտել ապրանքների վերադարձ(եր)ը առաքիչից հրամանները։ Վաճառքի վերադարձեր թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Ցույց տալ նաև վերադարձ առաքիչից ունեցողները ստուգավանդակը, իսկ թղթապանակում՝ Ապրանքների վերադարձ առաքիչից սյունը
  11. Այժմ հնարավոր է Վաճառքի վերադարձ փաստաթուղթն արտահանել հարկային ծրագիր։
  12. Ավելացել է դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլման հնարավորություն Վաճառքի վերադարձ փաստաթղթերի վրա
  13. Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում ավելացել են Գումար առանց լր․ զեղչի, Լրացուցիչ զեղչի տոկոս դաշտերը։ Ընդհանուր գումար դաշտը դարձել է խմբագրվող։ Ընդհանուր գումար դաշտի արժեքը խմբագրելիս խմբագրվում է նաև Լրացուցիչ զեղչի տոկոս դաշտի արժեքը և հակառակը։

14. Վաճառքի պատվեր, Վաճառք ևՎաճառքի վերադարձ փաստաթղթերի Ավելացնել ապրանքներ պատուհանում ավելացել է սյուները դասավորելու և ֆիլտրելու հնարավորություն
Վաճառքի պատվեր, Վաճառք ևՎաճառքի վերադարձ թղթապանակներում ավելացել է նշված տողերով վերահաշվարկ կատարելու հնարավորություն
15. Գործակալի գումարի ընդունումներ թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանում Բաժին դաշտը դարձել է բազմանշումային։ Վճարումներ թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանում Բաժին, Գնորդ, Առևտրային գործակալ դաշտերը դարձել են բազմանշումային։ Մարումներ ևՎճարումներ գնորդին թղթապանակների նախնական ֆիլտրման պատուհանում Բաժին, Գնորդ դաշտերը դարձել են բազմանշումային, ավելացել է Գնորդի խումբ բազմանշումային դաշտը, իսկ թղթապանակներում՝ Գնորդի խումբ և Գնորդի խմբի անվանում սյուները։
16. Վճարում փաստաթղթի Գնորդ դաշտի արժեքը դարձել է խմբագրվող, եթե Մարված վաճառքներ աղյուսակը լրացված է
17. Այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել Վճարում փաստաթղթի Առևտրային գործակալ դաշտը
18. Մարումներ թղթապանակի Գումար, Վճարումներ գնորդին թղթապանակի Վճարված գումար և Վաճառքների առաջարկվող փոխմարումներ մատյանի Մարման գումար սյուների համար ավելացել են հանրագումարներ
19. Վաճառքների մնացորդներ հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Գտնվելու վայր դաշտը
20. Պատվերների և Վաճառքների համեմատում հաշվետվությունը դարձել է ընդլայնվող։ Ավելացել են Շեղման քանակ, Շեղման գումար սյուներ։ Պատվերի քանակ, Պատվերի գումար, Վաճառքի քանակ և Վաճառքի գումար սյուների համար ավելացել են հանրագումարներ։
21. Առևտրային գործակալի քաղվածքում տողերն այժմ դասավորվում են ըստ Ամսաթիվ սյան
22. Վաճառքների վերլուծություն հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում և Վաճառքների համեմատական հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Ընդհանուր էջում ավելացել է Գտնվելու վայր բազմանշումային դաշտը, Խմբավորել, Ցույց տալ էջում՝ Խմբավորել ըստ գտնվելու վայրերի նշիչը
23. Այժմ հնարավոր է Վաճառքների համեմատական հաշվետվությունը դիտել ըստ կոմպլեկտների բաղադրիչների։ Հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Կոմպլեկտներն ըստ բաղադրիչների ստուգավանդակը, որը նշելիս ակտիվանում են Կոմպլեկտ  և Կոմպլեկտների խումբ բազմանշումային դաշտերը։
24. ABC վերլուծություն հաշվետվությունում ավելացել են Ապրանքի խումբ և Ապրանքի խմբի անվանում սյուները
25. Ավելացել է Ապրանքների գույքագրումներ հաշվետվություն
26. Ավելացել է Ապրանքների գույքագրման ներմուծման excel ֆայլ

  Համակարգային

  1. Դրույթներ -> Իրավասություններ, ստուգումներ բաժնի Ապրանքի բացասական մնացորդի ստուգման աստիճան և Առաքիչի ապրանքի բացասական մնացորդի ստուգման աստիճան պարամետրերի համար ավելացել է Ստուգել հարցնելով արժեքը
  2. Հեռացված փաստաթղթեր  թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանում Ստեղծման ժամանակահատված դաշտը ֆիլտրվում է ըստ փաստաթղթի ստեղծման ամսաթվի և ավելացել է Հեռացման ժամանակահատված դաշտը, իսկ թղթապանակում՝ Հեռացման ամսաթիվ սյունը
  3. Այժմ ծրագիրն ապահովված է վրացերեն լեզվով
  4. Առևտրային գործակալ, Գնորդ և Ապրանք տեղեկատուների և Ապրանքների տրամադրում առաքիչին, Ապրանքների վերադարձ առաքիչից, Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ, Գործակալի գումարի ընդունում, Վճարում, Մարում, Վճարում գնորդին փաստաթղթերի խմբագրման excel ֆայլերում հնարավոր է նաև խմբագրել օգտագործողի կողմից ընդլայնված դաշտերը
  5. Այժմ հնարավոր է այլ համակարգերից սերվիսի միջոցով խմբագրել Ապրանք տեղեկատուի Անվանում դաշտը
  6. Այժմ գրասենյակային մասից շարժական մաս են ուղարկվում նաև չսպասարկվող և պարտք ունեցող գնորդների տվյալները
  7. Շարժական մասից Վաճառքի պատվերի հիման ստեղծվող Վաճառք փաստաթղթում Առևտրային գործակալ դաշտի արժեքն այժմ ժառանգվում է Պատվեր փաստաթղթից
  8. Այժմ հնարավոր է երկու և ավելի տպելու ձևանմուշներում նկարագրել միևնույն լրացուցիչ պարամետրի տարբեր արժեքներ
  9. Գնացուցակ, Գործակալի գումարի ընդունում,Վճարում գնորդին, Ապրանքների գույքագրում  փաստաթղթերը և Նախատեսվող երթուղիներ, Գնացուցակ, Հեռացված փաստաթղթեր թղթապանակները դարձել են ընդլայնվող
  10. Օգտագործողի կողմից հաշվետվության ձևեր և դիտելու ձևեր նկարագրելիս
  • այժմ հնարավոր է կիրառել GetDocChildrenISNsList համակարգային բանաձևը, որը վերադարձնում է փաստաթղթի զավակ փաստաթուղթը,
  • SalesRems տվյալների աղբյուրում ավելացել է Վաճառքի գոտի սյուն։



ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի 6.0.05.0 տարբերակի  շարժական մասի փոփոխությունները

 

Երթուղիներ

  1. Այժմ հնարավոր է Երթուղիներ բաժնում Գնորդի տողից   կոճակով ստեղծել Պատվեր, Վաճառք, Վերադարձ, Վճարում և Գույքագրում  փաստաթուղթ։ Համապատասխան կոճակին սեղմելիս եթե Աշխատանքի սկիզբ տվյալ գնորդի համար տրված չէ, ավտոմատ տրվում է Աշխատանքի սկիզբ: Իսկ եթե Աշխատանքի սկիզբ տրված է այլ գնորդի համար և այդ այցը դեռ ավարտված չէ, ապա ավտոմատ տրվում է Աշխատանքի ավարտ:


2. Գնորդի ընտրացանկից հեռացվել են Աշխատանքի սկիզբ և Աշխատանքի ավարտ բաժինները։ Աշխատանքի ավարտ գործողությունը կատարվում է  կոճակով։

 

Պատվերներ, Վճարումներ, Վաճառքներ, Վերադարձեր, Գույքագրումներ

  1. Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում ավելացել են Գումար, Զեղչի % դաշտերը և Ընդհանուր գումար դաշտը խմբագրելու հնարավորություն։ Ընդհանուր գումար դաշտի արժեքը խմբագրելիս խմբագրվում է նաև Զեղչի % դաշտի արժեքը և հակառակը։


Հաշվետվություններ

  1. Պարտքեր հաշվետվությունում յուրաքանչյուր գնորդի Վաճառքների մնացորդներում  հնարավոր է դիտել Վճարման ուշացման օրերը համանուն սյունում

 

Տեղեկատուներ

  1. Ապրանքներ տեղեկատուում ապրանքի մանրամասն պատուհանում նկարներն այժմ ամբողջական են ցուցադրվում

 

Համակարգային

  1. Փոխվել է ծրագրի պատկերանշանը
  2. Ավելացել է անգլերեն լեզվով Ցուցադրական տարբերակ
  3. Այժմ ծրագիրն ապահովված է վրացերեն լեզվով
  4. Ծրագրի օգնությունն այժմ հնարավոր է դիտել առցանց
  5. Ավելացել է գլխավոր ընտարացանկից հավելվածը գնահատելու հնարավորություն

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր