ՀԾ-Բանկ
SMS-Banking: Ինչպես կազմակերպել SMS ծանուցումները ՀԾ-Բանկում առկա տվյալների աղբյուրներից
KBA-01576-G5Y9P6
Խնդրի նկարագրություն
  Բանկերում հաճախ անհրաժեշտ է լինում հաճախորդներին ուղարկել SMS ծանուցումներ որոշակի նպատակներով, ինչպես օրինակ`
  • Վարկերի հերթական մարումների վերբերյալ
  • ժամկետանց պարտքերի առկայության վերաբերյալ
  • Հաճախորդների ծննդյան օրերին շնորհավորական հաղորդագրություններ
  • Մարքեթինգային արշավների ընթացքում սահմանված չափանիշներով հաճախորդների խմբերի ընտրություն և SMS ծանուցումների միջոցով առաջարկությունների ուղարկում և այլն:

Ըստ նշված պահանջների SMS-ները կարող են ուղարկվել ինչպես պարբերական, այնպես էլ` մեկ անգամյա հաճախականությամբ:

Խնդրի լուծման քայլեր
  SMS ծանուցումները հնարվոր է իրականացնել` օգտագործելով ՀԾ-Բանկի տվյալների աղբյուրներում (DataSource) առկա տեղեկատվությունը` օգտագործողի կողմից նկարագրվող հաշվետվությունների (UserReports) միջոցով: Խնդրի լուծումը օգտագործողի կողմից նկարագրվող հաշվետվությունների միջոցով իրականացնելու հիմնական առավելություններն են.
  • ՀԾ-Բանկում առկա տվյալների մեծ մասը պահվում է տվյալների աղբյուրներում (DataSource), որոնց հետ օգտագործողի տեսակետից աշխատելու ամենահարմար տարբերակը UserReport-ներն են,
  • UserReport-ով հնարավոր է սահմանել տարատեսակ ֆիլտրներ և բերել միայն ծանուցման համար նախապես սահմանված չափանիշներին համապատասխան տողերը,
  • UserReport-ով կարելի է կառուցել ուղարկվող ամբողջական SMS տեքստերը,
  • UserReport-ները հնարավոր է արտահանել OLAP տվյալների պահոց առանձին աղյուսակների տեսքով, որոնց ֆորմատները  հասկանալի են և պարզ հետագայում SQL մակարդակոց գործողությունների իրականացնելու համար:
  • Նշված աշխատանքների ավտոմատ կատարումը հնարավոր է իրականացնել պարբարականությամբ` համակարգային և SQL առաջադրանքների միջոցով:


Խնդրի լուծման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.

Քայլ 1. Ստեղծել համապատասխան Օգտագործողի հաշվետվությունը: Օրինակելի օգտագործողի հաշվետվությունը (UserReport) կցված է նշումներում (SMSLOANS.txt): Կարևոր է, որշ հաշվետվությունն ունենա SMS_OUTGOING աղյուսակի սյուներից նվազագույնը հետևյալները.
  •  fPHONE - Հեռախոսահամար
  •  fTEXT - SMS հաղորդագրության տեքստը
  •  fDATECREATED - SMS հաղորդագրության ստեղծման ամսաթիվը:

 UserReport-ների հետ աշխատելու մանրամասները տե'ս "Օգտագործողի կողմից նկարագրվող հաշվետվությունների" ձեռնարկը:

Քայլ 2. Ստեղծել հաշվետվության OLAP օգտագործողի խումբը: Մանրամասները տե'ս օգնության կայքում:

Քայլ 3. Անհրաժեշտության դեպքում ՀԾ-Բանկի առաջադրանքներով կարգավորել "Օգտագործողի OLAP խմբի" պարբերական արտահանումը:

Քայլ 4. Բացել Microsoft SQL Management Studio ծրագիրը: Հարցման միջոցով ներմուծել OLAP խմբի տվյալները SMS_OURGOING աղյուսակ: Հարցման տիպային SMS_OLAP.sql օրինակը կցված է նշումներում: SMS_OURGOING աղյուսակում տողերի ներմուծումից անմիջապես հետո SMS ծանուցման համակարգով հաղորդագրությունները կուղարկվեն վերջնական ստացողներին: 
Տվյալ հարցումը հնարավոր է նաև աշխատացնել պարբերաբար` սահմանելով ժամանակացույց: Մանրամասները նշված են Քայլ 5-ում:

Քայլ 5. Microsoft SQL Management Studio ծրագրում ավելացնել նոր առաջարանք(New Job)  հետևյալ ճանապարհով` SQL Server Agent → Jobs  մկնիկի աջ ստեղնի տակից առաջարկվող ֆունկցիաներից ընտրել New Job : Բացվող պատուհանում Name դաշտում լրացնել առաջադրանքի անվանումը: 

                

Անցնել Steps բաժինը: Սեղմել New...: Command դաշտում լրացնել աղյուսակների ներմուծման հարցումը (Տե'ս Քայլ 4):

                

Պարբերական կատարման ժամանակացույց սահմանելու համար անցնել Schedule բաժինը: Սեղմել New ...: Բացվող պատուհանում լրացնել ժամանակացույցի սահմանման համապատասխան դաշտերը:

                 

Սեղմել OK:

Լրացուցիչ մեկնաբանություն
SQL աղյուսակներում տվյալների ներմուծման պարբերականությունը սահմանելիս անհրաժեշտ է ճշգրիտ նշել ՀԾ-Բանկ համակարգի և SQL Job-երում սահմանված ժամանակացույցների հերթականույթունը, այնպես, որ տվյալները նախապես արտահանվել ՀԾ-Բանկ համակարգում, որից հետո նոր աշխատեն SQL առաջադրանքները:

© 2025 Հայկական Ծրագրեր