A.1 Հաշվապահություն
Ինչպե՞ս գրանցել մեկ հաշիվ-ապրանքագրով ձեռք բերված ապրանքները, նյութերը և ՀՄ-ները, որ ԱԱՀ տեղեկանքում երևան մեկ տողում
KBA-01222-XF9NSH
Բովանդակություն

Լինում են դեպքեր, երբ կազմակերպությունը մեկ հաշիվ-ապրանքագրով (հարկային հաշվով) ձեռք է բերում ապրանքա-նյութական արժեքներ, ծառայություններ և հիմնական միջոցներ:

Քանի որ համակարգում ապրանքները մուտքագրվում են Պահեստի մուտքի օրդեր, ծառայություններն արտացոլվում են Ստացված ծառայություն փաստաթղթերով, իսկ հիմնական միջոցները մուտքագրվում են ՀՄ-ի ձեռքբերում գործողությամբ, ապա հարց է առաջանում` ինչպե՞ս անել, որ տեղեկանքում վերջիններս երևան մեկ տողով:

Վերոնշյալ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է, որ Պահեստի մուտքի օրդեր և Ստացված ծառայություն փաստաթղթերում  Մատակարար, Հ/Ա-ի համար և Հ/Ա-ի ամսաթիվ, իսկ ՀՄ-ի ձեռքբերում գործողության մեջ Մուտքի ամսաթիվ, Փաստաթղթի N և Մատակարար դաշտերի արժեքները նշված լինեն նույնը:

 

 

 

 

 

 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր