ՀԾ-Վաճառքների Կառավարում
Նոր տարբերակ` ՀԾ-Վաճառքների Կառավարում 7 (7.0.05.0): Կատարված փոփոխությունների և լրացումների ցանկը
KBA-01593-L0C5L1
Բովանդակություն

ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի 7.0.05.0 տարբերակի  նշանակալի փոփոխությունները

 

Գրասենյակային մաս

·         Ավելացել է Հեռախոսային կենտրոն ենթահամակարգը

·         Համակարգում ավելացել է օգտագործողների դերեր ավելացնելու և ըստ փաստաթղթերի դերերի հասանելիություն սահմանելու հնարավորություն

·         Համակարգում ավելացել է ըստ գնորդների ապրանքների հասանելիություն սահմանելու հնարավորություն

·         Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում ավելացել է Անջատել ավտոհաշվարկները կոճակը

·         Ավելացել է Ապրանքների հավաքման նոր երկխոսության պատուհան

 

Շարժական մաս

·         Պարզեցվել է ծրագրի թարմացման գործընթացը

·         Ավելացել է Գնորդին Չսպասարկվող դարձնելու հնարավորություն



ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի 7.0.05.0 տարբերակի  գրասենյակային մասի փոփոխությունները

 

Տեղեկատուների ձևավորում

1. Առևտրային գործակալ տեղեկատուն պատճենելիս Բաժիններ աղյուսակի Հիմնական սյան արժեքները ևս պատճենվում են

2. Արագացել է Առևտրային գործակալի հասանելի ապրանքներ և Նախընտրելի ապրանքներ թղթապանակների Հեռացնել հրամանի աշխատանքը

3. Առևտրային գործակալներ, Գնորդներ, Ապրանքներ տեղեկատուների նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Սյուներ էջ, որտեղից հնարավոր է ընտրել համապատասխան տեղեկատուների դաշտեր

4. Գնորդ տեղեկատուում կատարվել են հետևյալ փոփոխությունները

  • ավելացել է Առաքման նախընտրելի ժամեր նշելու հնարավորություն
  • Կոնտակտներ էջում ավելացել է Նշումներ սյուն
  • նշված տողերի համար ավելացել էԿապել b2b.armsoft հարթակի մասնակցի հետ հրամանը, որը կատարելու դեպքում ավտոմատ լրացվում է Գնորդ տեղեկատուի b2b.armsoft հարթակ էջի Հարթակի մասնակից դաշտի արժեքը, եթե տվյալ ՀՎՀՀ-ով գոյություն ունի հարթակի մեկ մասնակից և տվյալ ՀՎՀՀ-ով տվյալների պահոցում չկա մեկից ավել Գնորդ

5. Այժմ հնարավոր է շարժական մասից ստանալ Գնորդին Չսպասարկվող դարձնելու և Կոնտակտներ աղյուսակի Նշումների փոփոխություններիԳնորդի փոփոխման հայտ

6. Ապրանք տեղեկատուում կատարվել են հետևյալ փոփոխությունները

  • հեռացվել է Նոր տեսականի ստուգավանդակը
  • Լրացուցիչ էջի Լրացուցիչ չափման միավոր բաժնում Գործակից դաշտը փոխարինվել է Քանակ հիմնական չափման միավորով և Քանակ լրացուցիչ չափման միավորով դաշտերով
  • b2b.armsoft հարթակ հրապարակելիս ավելացել է Ապրանքի անվանման լրացման եղանակ (Անվանում, Լրիվ անվանում) ընտրելու հնարավորություն
  • b2b.armsoft հարթակ հրապարակելիս Ապրանքի Նկարի թույլատրելի չափը գերազանցելու դեպքում ծրագիրը բերում է երկխոսության պատուհան հետևյալ հաղորդագրությամբ «Ապրանքի նկարի չափերը գերազանցում է b2b.armsoft հարթակում սահմանված չափը: Ուղարկե՞լ նկարն` ավտոմատ սեղմելով:», որի Այո արժեքի դեպքում կատարվում է Նկարի ավտոմատ սեղմում
  • տեղեկատուից Համեմատել b2b.armsoft հարթակի հետ հրամանով բացվող թղթապանակում նշված տողերի համար ավելացել է Համարել չհրապարակված b2b.armsoft հարթակում հրաման, որը կատարելու դեպքում Ապրանք տեղեկատուի Հրապարակվել է b2b.armsoft հարթակում ստուգավանդակի նշիչը հեռացվում է և եթե տվյալ ապրանքը առկա է նաև  b2b.armsoft հարթակի Ապրանքներ և ծառայություններ տեղեկատում, ապա այն ևս հեռացվում է b2b.armsoft հարթակից

7. Համակարգում ավելացել է ըստ գնորդների ապրանքների հասանելիություն սահմանելու հնարավորություն։ Այդ նպատակով ավելացել է Ապրանքների հասանելիության սխեմա տեղեկատու և Գնորդ տեղեկատուում համանուն դաշտ և սյուն։ Դաշտը լրացնելուց հետո շարժական մասում փաստաթղթերի ապրանքների հավաքման պատուհանում ապրանքներն առաջարկվում են ըստ գնորդին կցված ապրանքների հասանելիության սխեմայի։ Ավելացել է նաև Ապրանքների հասանելիության սխեմաների ներմուծման ProductsAccessScheme.xlsm ֆայլը։

8. Այժմ համակարգում հնարավոր է սահմանել փաստաթղթերում ապրանքների տարաների կլորացման եղանակը։ Այդ նպատակով Տարա է նշիչով և Կոտորակային մաս չունեցող ապրանքների Կլորացման եղանակ դաշտում հնարավոր է ընտրել հետևյալ եղանակներից որևէ մեկը՝ Ներքև, Մաթեմատիկական, Վերև։


Ապրանքների հաշվառում

1. Ապրանքների տրամադրում առաքիչին և Ապրանքների տեղաշարժ փաստաթղթերի հարկային ծրագիր արտահանման պատուհանի Լրացուցիչ էջում ավելացել է Արտահանել ըստ լրացուցիչ չափման միավորի ստուգավանդակ, որը նշելու դեպքում ապրանքների քանակները և գները արտահանվում են ըստ լրացուցիչ չափման միավորի

2. Ապրանքների տեղաշարժ  և Ապրանքների տրամադրում առաքիչին  փաստաթղթերում ավելացել է Այլ համակարգ ուղարկման վիճակ դաշտ

3. Ապրանքների տեղաշարժ փաստաթղթում ավելացել է Տպելու գնացուցակ դաշտ, որը նշված լինելու դեպքում հարկային ծրագիր արտահանելիս գները լրացվում են նշված գնացուցակով

 

                  Երթուղիներ

1. Փաստացի երթուղիներ և Նախատեսված և փաստացի երթուղիների համեմատում հաշվետվությունների նախնական ֆիլտրման պատուհանի Առևտրային գործակալ դաշտը դարձել է բազմանշումային

2. Նախատեսված և փաստացի երթուղիների համեմատում  հաշվետվության համար դիտելու ձև կամ օգտագործողի կողմից նկարագրված հաշվետվություն ձևավորելիս հնարավոր է ավելացնել փաստացի այցելության և գնորդի աշխարհագրական կոորդինատները, ինչպես նաև պարբերաբար ֆիքսված աշխարհագրական կոորդինատները ParamShowTrack  պարամետրի միջոցով

 

                  Գնային  քաղաքականություն

1. Ապրանքների զեղչերի փոփոխման պատմություն հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել են Գնորդի խումբ, Գնորդ, Վաճառքի գոտի, Զեղչի խումբ և Ապրանք դաշտերը


                  Վաճառքներ

1. Ավելացել է Ապրանքների հավաքման նոր երկխոսության պատուհան, որն ակտիվանում է Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Գլխավոր ժապավենի Դիալոգ կոճակով

 

2. Վաճառքի պատվեր փաստաթղթի համար ավելացել է Սևագիր վիճակ։ Դրույթներ Շարժական սարքեր Ստացված փաստաթղթերի ստացման վիճակ բաժնում ավելացել է Վաճառքի պատվերի ստացման վիճակը որոշող պարամետր։ Վաճառքի պատվերներ թղթապանակի ևՎաճառքի պատվերների աշխատանքային մատյանի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Փաստաթղթի վիճակ դաշտ և թղթապանակներում համանուն սյուն։ Վաճառքի պատվերի ներմուծման ֆայլում ավելացել է Փաստաթղթի վիճակ սյուն։

3. Այժմ հնարավոր է Վաճառքի պատվեր փաստաթղթի ներմուծման/խմբագրման excel ֆայլի միջոցով ներմուծել/խմբագրել Ստեղծման եղանակ դաշտը, ինչպես նաև խմբագրել փաստաթղթի այլ  դաշտերը

4. Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում ավելացել է Անջատել ավտոհաշվարկները կոճակը, որը սեղմելիս ակտիվանում են փաստաթղթերի Ապրանքներ, Տարաներ և Նվերներ աղյուսակների Ավելացնել և Հեռացնել կոճակները։ Այդ դեպքում փաստաթուղթը հիշելիս, եթե կա ավտոահաշվարկի կարիք, գալիս է տարաների, նվերների և սանդղակային զեղչերի հաշվարկման պատուհանը։

5. Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Ապրանքներ, Տարաներ, Ի պահ հանձնում, Նվերներ և Փոխանակում  էջերում և ներմուծման excel ֆայլերում ավելացել է Քանակը լրացուցիչ չափման միավորով լրացնելու հնարավորություն

6. Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերի Ըստ արտաքին կոդերի արտահանման excel ֆայլի Import to AS-Accountant էջում ավելացել է Վաճառքի ժամանակ թույլատրել օգտագործել զեղչ ստուգավանդակը, որը նշելու դեպքում ՀԾ-Հաշվապահ համակարգում նույնությամբ կարտացոլվեն Գին, Զեղչի տոկոս, Զեղչված գին, Գումար դաշտերի արժեքները

7. Փաստաթղթերում Ավելացնել ապրանքներ կոճակով ապրանքները հավաքելու դեպքում Ապրանքներ, Տարաներ և Նվերներ աղյուսակներում ապրանքներն այժմ դասավորվում են կոդի աճման կարգով

8. Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի հարկային ծրագիր արտահանման պատուհանի Լրացուցիչ էջում ավելացել է Արտահանել ըստ լրացուցիչ չափման միավորի ստուգավանդակ, որը նշելու դեպքում ապրանքների քանակները և գները արտահանվում են ըստ լրացուցիչ չափման միավորի

9. Դուրս գրված հաշիվների սերիան և համարը արտացոլելիս այժմ հնարավոր է ընտրել մեկից ավել xml ֆայլեր

10. Վաճառք փաստաթղթի ներմուծման excel ֆայլում ավելացել է Դուրս գրման ամսաթիվ սյուն

11. Վաճառքի վերադարձ փաստաթղթում Վաճառքի N  դաշտը լրացնելու դեպքում Ավելացնել ապրանքներ պատուհանում ավելացել է Միայն վաճառվածները ստուգավանդակ, որը նշված լինելու դեպքում ցուցակում երևում են նշված Վաճառքում վաճառված ապրանքները

12. Վաճառքի վերադարձ և Վճարում փաստաթղթերում ավելացել է Այլ համակարգ ուղարկման վիճակ դաշտ

13. Այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել Վճարում փաստաթղթի Վաճառքի գոտի դաշտի արժեքը

14. Մարումներ թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Սյուներ էջ, որտեղից հնարավոր է ընտրել համապատասխան տեղեկատուների դաշտեր

15․ Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթղթի Մեր հաշվարկները աղյուսակում ավելացել է Հիմք փաստաթուղթ սյուն, որտեղ նշվում է փաստաթղթի տեսակը և համարը

16. Ապրանքների գույքագրում փաստաթղթի Լրացուցիչ էջում ավելացել է Կոնտակտ դաշտը, որի ընտրման ցուցակում առաջարկվում են փաստաթղթում նշված Գնորդ տեղեկատուին կցված կոնտակտները

Գույքագրումներ թղթապանակում փաստաթղթերի աջ ստեղնից ավելացել է Կցված ֆայլերը դարձնել հղումներ հրամանը։ Հրամանը հասանելի է միայն ադմինիստրատորի իրավասությամբ օգտագործողներին:

17. Ավելացել է Պատվերների տեղաբաշխում մատյանը,  որը հնարավորություն է տալիս քարտեզի միջոցով Վաճառքի պատվերներն առավել օպտիմալ բաշխել ըստ առաքող մեքենաների։ Այդ նպատակով Ավտոմեքենա տեղեկատուում ավելացել է Գույն դաշտ, որի միջոցով քարտեզի վրա հնարավոր է տարանջատել արդեն բաշխված պատվերները։ Պատվերների տեղաբաշխում մատյանում

  • պատվերները հնարավոր է տեղաբաշխել 2 եղանակով՝ Տեղաբաշխել ձեռքով և Տեղաբաշխել ավտոմատ հրամանների միջոցով
  • Ավտոմեքենայի տարողությունը համեմատվում է Ապրանք տեղեկատուի Ծավալը մեքենայում դաշտի արժեքի հետ և Ավտոմեքենայի բեռնվածությունը տարողությանը գերազանցելու դեպքում տվյալ տողը նշվում է կարմիր գույնով
  • Հիշել սեղմելիս նոր բաշխված պատվերների համար բացվում է Խմբագրել վաճառքի պատվերները պատուհան Ավտոմեքենա - Առաքիչ ցուցակով, որտեղ Առաքիչ սյան մեջ լռությամբ առաջարկվում է տվյալ ավտոմեքենայի հիմնական առաքիչը՝ խմբագրման հնարավորությամբ։ Ավտոմեքենայից բաշխված պատվերները հեռացնելու դեպքում Հիշել սեղմելիս բացվող պատուհանում ավելանում է Մեքենան դատարկելիս հեռացնել նաև առաքիչը ստուգավանդակ, որը նշելու դեպքում Վաճառքի պատվեր փաստաթղթից հեռացվում է Առաքիչ դաշտի արժեքը։

 

18. Ապրանքների գործողություններ ըստ գնորդի հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Սյուներ էջում այժմ հասանելի են նաև Ապրանք տեղեկատուի դաշտերը


 Համակարգային

1. Համակարգում ավելացել է հեռախոսային կենտրոնի աշխատանքն ավտոմատացնող ենթահամակարգ։ Այդ նպատակով՝

  • Դրույթներ →Սարքավորումներ բաժնում ավելացել է Զանգի սպասարկում պարամետրերի խումբը (Հեռախոսային օպերատոր, Հեռախոսահամար, PBX սերվերի հասցե, PBX սերվերի պորտ, Օգտագործող, Գաղտնաբառ)
  • Ավելացել է Հեռախոսային կենտրոն ենթահամակարգը, որին հնարավոր է ըստ Օգտագործողի հասանելություն տալ Ադմինիստրատորի գործիքներ Տվյալների պահոցներ բաժնից
  • Հեռախոսազանգ ստանալիս ծրագրում հայտնվում է ծանուցում նոր զանգի մասին։ Ծանուցման մեջ նշվում է Հեռախոսահամարը, Գնորդի անվանումը (եթե կա 1 գնորդ) կամ առկա է 1-ից ավել գնորդ (եթե կա 1-ից ավել գնորդ)։
  • Զանգին պատասխանելիս ավտոմատ բացվում է Զանգի սպասարկման պատուհանը։ Զանգի սպասարկման պատուհանի Տեղեկատվական տվյալներ բաժնում ավտոմատ լրացվում է Հեռախոսահամար դաշտը։ Վերջինիս Գնորդ տեղեկատուում լրացված լինելու դեպքում ավտոմատ լրացվում են նաև Գնորդ, Հասցե և ՀՎՀՀ դաշտերը, հակառակ դեպքում՝ նշվում է  Անհայտ գնորդ։ Տվյալ բաժնից հնարավոր է ստեղծել Վաճառքի պատվեր փաստաթուղթ։ Նույն պատուհանի Պարտքեր բաժնում ցուցադրվում են գնորդի Պարտքը, Վաճառքի, Կանխավճարի, Վերադարձի մնացորդները և հնարավորություն կա տվյալ բաժնից դիտելու Գնորդի Քաղվածք, Շրջանառություն, Վաճառքների մնացորդներ և Ի պահ հանձնված ապրանքների մնացորդներ հաշվետվությունները։ Վերջին գործարքներ բաժնում ցուցադրվում են վերջին Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի Վերադարձ և Վճարում փաստաթղթերի գումարը և ամսաթիվը, ինչպես նաև  հնարավորություն կա տվյալ բաժնից կանչելու Պատվերներ, Վաճառքներ, Վերադարձներ և Վճարումներ թղթապանակները։ Նշումներ բաժնում հնարավորություն կա թողնել մեկնաբանություն զանգի մասին։
  • Զանգի սպասարկման ժամանակ ստացվող ընթացիկ զանգերը ցուցադրվում են Զանգի սպասարկում պատուհանի Ընթացիկ մուտքային զանգեր բաժնում, չպատասխանված զանգերը ցուցադրվում են Բաց թողված զանգեր բաժնում, իսկ պատասխանվածները՝ Մուտքային զանգեր բաժնում։
  • Հեռախոսային կենտրոն ենթահամակարգում ավելացել է Զանգերի պատմություն հաշվետվությունը, որտեղ ցուցադրվում է բոլոր զանգերի մասին տեղեկատվությունը

2. Համակարգում ավելացել է օգտագործողների դերեր ավելացնելու և ըստ փաստաթղթերի դերերի հասանելիություն սահմանելու հնարավորություն։ Այդ նպատակով Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացել են Դերեր, Օգտագործողների դերեր և Դերերի հասանելիություններ տեղեկատուները։ Դերերի միջոցով հնարավոր է օգտագործողների համար սահմանել ըստ փաստաթղթերի Ավելացնելու, Խմբագրելու, Դիտելու և Հեռացնելու հասանելիություն։ Օգտագործողների դերեր ավելացնելու կամ հեռացնելու, Դերերի հասանելիություն տեղեկատուն խմբագրելու դեպքում ծրագիրը բերում է «Փոփոխությունը կկատարվի համակարգի հաջորդ աշխատանքի ժամանակ» հաղորդագրությունը։

3. Համակարգում արագացել է փաստաթղթերի գրանցման աշխատանքը

4. Ստեղծված փաստաթղթեր մատյանում ոչ ադմինիստրատոր օգտագործողի համար ավելացել է միայն իր կողմից ստեղծված փաստաթղթերը խմբագրելու և հեռացնելու հնարավորություն

5. Ներմուծել ընդլայնումներ բաժնից այժմ հնարավոր է Ներմուծել թղթապանակը

6. Թղթապանակներում հաշվետվության տեսք հիշելիս հնարավոր է նշել արդեն գոյություն ունեցող անվանում

7. Նախնական ֆիլտրման պատուհանների որևէ  դաշտում արժեք լրացված լինելու դեպքում ընտրման ցուցակը ավտոմատ բացվում է լրացված արժեքին համապատասխան տողի վրա

8. Տեղեկատուների և փաստաթղթերի միջից բացվող Կցված ֆայլեր պատուհանում ավելացել է Հիշել բոլորը որպես կոճակը, որի միջոցով հնարավոր է արտահանել տեղեկատուին կամ փաստաթղթին կցված բոլոր ֆայլերը

9. Դրույթներ → Ընդհանուր բաժնում

  • ավելացել է Արժույթ պարամետր, որն օգտագործվում  է շարժական մասում գումարային դաշտերի համար
  • ՀԴՄ կարգավորումները տեղափոխվել են Սարքավորումներ բաժին

10. Դրույթներ →Իրավասություններ և ստուգումներ բաժնում ավելացել է Ի պահ հանձնված ապրանքի մնացորդի ստուգում պարամետր Չստուգել, Զգուշացնել և Ստուգել  խիստ արժեքներով։ Պարամետրի արժեքից կախված գնորդից ի պահից վերադարձ կատարելիս իրականացվում է ի պահ հանձնված ապրանքների մնացորդի ստուգում։

11. Դրույթներ →Շարժական սարքեր բաժնում

  • ավելացել է  Առաջիկա երթուղիների օրերի քանակ պարամետր, որով հնարավոր է սահմանափակել շարժական մասի Առաջիկա երթուղիներ պարամետրի արժեքը
  • Թույլ չտալ պատվիրել առկայությունից ավել պարամետրը վերանվանվել է Թույլ տալ պատվիրել առկայությունից ավել
  • հեռացվել է Աշխատանքի սկզբի ժամանակ ֆիքսվում է դիրքը պարամետրը։

12. Դրույթներ →Սարքավորումներ բաժնի ՀԴՄ  ենթաբաժնում ավելացել է Ապրանքի զեղչի տոկոսը արտացոլել ՀԴՄ կտրոնում ստուգավանդակը, որը նշելու դեպքում տպվող ՀԴՄ կտրոնում արտացոլվում է ապրանքի զեղչի տոկոսը և փաստաթղթի զեղչված գումարը

13. Դրույթներ → Համակարգային բաժնում ավելացել է Քարտեզ պարամետր, որի արժեքով պայմանավորված է տվյալ օգտագործողի կողմից կիրառվող քարտեզի տեսակը Պատվերների տեղաբաշխում և Նախատեսված և փաստացի երթուղիների համեմատում քարտեզի վրա հաշվետվություններում

14. Ավելացել են հետևյալ OLAP բանաձևերը.

  • LastProductsInventoriesDate, որը վերադարձնում է ապրանքների վերջին գույքագրման ամսաթիվը
  • LastProductsInventoriesQuantityորը վերադարձնում է ապրանքների վերջին գույքագրված քանակ
  • CustomerDepositProductsRem, որը վերադարձնում է ի պահ հանձնված ապրանքների մնացորդը

15. Գործակալի ստեղծած փաստաթղթեր թղթապանակը և Ապրանքների զեղչերի փոփոխման պատմություն հաշվետվությունը դարձել են ընդլայնվող 

16. Այժմ ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետ ապրանքների առկայության վերաբերյալ տվյալների փոխանակումը հնարավոր է կատարել ՀԾ-Կայծակ համակարգի միջոցով

17. Արագացել է շարժական մասից Ապրանքների սանդղակային զեղչերի և Նվերների ակցիաների ստացումը

18. Շարժական մասից տվյալներ ուղարկելիս Ազատված Առևտրային գործակալ, Չսպասարկվող Գնորդ և Փակված Ապրանք  ունեցող փաստաթղթերի համար նշվող սխալի հաղորդագրությունում այժմ նշվում է նաև Առևտրային գործակալի,Գնորդի կամ Ապրանքի Անվանումը

19. Այժմ հնարավոր է սերվիսի միջոցով արտահանել Ապրանքների մուտք և Ապրանքների ելք փաստաթղթերը

20. Սերվիսի GetProducts բանաձևում ավելացել է ապրանքի id-ն



ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի 7.0.05.0 տարբերակի  շարժական մասի փոփոխությունները


                       Երթուղիներ

1․ Բարելավվել է Երթուղիներ բաժնի աշխատանքը և արագագործությունը

2. Այժմ Երթուղիներ բաժնում ցուցադրվում են միայն տվյալ օրվա առաջադրանքները

 

   Պատվերներ, Վճարումներ, Վաճառքներ, Վերադարձեր, Գույքագրումներ

 

1. Փաստաթղթերում ապրանքների հավաքման պատուհանում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

  • ապրանքների ցուցակը հնարավոր է սահմանել ըստ գրասենյակային մասում սահմանվող  և Գնորդին կցվող Ապրանքների հասանելիության սխեմաների
  • ապրանքի քանակ և առկայություն սյուներում թիվը երևում է առանց կոտորակային մասի զրոների
  • հնարավոր է ստեղնաշարով տեղափոխվել ապրանքների ցուցակի հաջորդ տող
  • ապրանքի մանրամասն պատուհանում երևում է նաև չզեղչված գինը և կատարվել են մի շարք բարելավումներ

2. Պատվեր փաստաթղթում ապրանքի առկայությունը հնարավոր է դիտել ըստ պահեստների

3. Պատվեր փաստաթղթի Վճարման ուշացման օրեր դաշտը վերանվանվել է Վճարման ուշացում անվան

4. Պատվեր, Վաճառք, Վերադարձ փաստաթղթերի Ապրանքներ, Տարաներ, Ի պահ, Նվերներ, Գույքագրում փաստաթղթի Ապրանքներ և Վճարում փաստաթղթի Պարտքեր էջերում  տվյալ չլինելու դեպքում այժմ նշվում է Տվյալներ չկան

5. Փոխվել է Կոնտակտներ էջի, փաստաթղթերից Կոնտակտ ընտրելու պատուհանի դիզայնը և Կոնտակտներում ավելացել է Նշումներ կատարելու հնարավորություն

6. Պատվերի և վաճառքի առաջարկումն այժմ հնարավոր է կիրառել Պատվեր և Վաճառք փաստաթղթերի  կոճակով

7. Վերադարձ փաստաթղթում ավելացել է Սերիա և համար դաշտ

8. Վճարում գնորդին փաստաթղթի Գումար դաշտում Վերադարձի/Կանխավճարի մնացորդից ավել գումար նշելու դեպքում այժմ բերում է  «Վճարման գումարը գերազանցում է վերադարձը/կանխավճարը» հաղորդագրություն

9. Գույքագրում փաստաթղթում ավելացել է Կոնտակտ նշելու հնարավորություն

10. Գույքագրում թղթապանակի տողի վրա ավելացել է կցված նկարների առկայության  նշան

11. Գույքագրում փաստաթղթին կցված նկարները հնարավոր է տարածել այլ արտաքին ծրագրերի միջոցով

12. Փաստաթղթերում տարաների ավտոհաշվարկը կատարվում է գրասենյակային մասից սահմանված տարայի կլորացման աստիճանից ելնելով

13. Թղթապանակներում ավելացել է ըստ Գնորդի Անվանման և փաստաթղթի Մեկնաբանության փնտրելու հնարավորություն


Տեղեկատուներ

1․ Ավելացել է Գնորդին Չսպասարկվող դարձնելու հնարավորություն

2. Ապրանքի Նոր է հատկությունը հեռացվել է համակարգից

3. Ապրանքի Մանրամասն պատուհանի վերնագիրը վերանվանվել է Ապրանքի անվանմամբ

4. Գնացուցակներ և Գնորդի գնացուցակներ տեղեկատուները միավորվել են Գնացուցակներ տեղեկատուում

 

Հաշվետվություններ

1. Պարտքեր հաշվետվությունը հնարավոր է ֆիլտրել ըստ Գնորդի խմբի

2. Պատվիրված, Վաճառված, Վերադարձված և Փոխանակված ապրանքներ հաշվետվություններում

  • ավելացել է ըստ Գումարի, Քանակի, Ծավալի, Քաշի աճման և նվազման կարգով դասավորելու հնարավորություն
  • փոխվել է էջը կարգավորելու պատուհանի տեսքը

 

Համակարգային

1. Պարզեցվել է ծրագրի թարմացման գործընթացը, այդ նպատակով՝

  • սերվիսի և շարժական մասի տարբերակների անհամատեղելիության դեպքում ծրագիրը բացելիս օգտագործողին ուղարկվում է «Հասանելի է թարմացում» հաղորդագրությամբ ծանուցում, որը սեղմելիս բացվում է beta ծրագրի վերջին հասանելի տարբերակի էջը
  • տվյալների փոխանակման ժամանակ սերվիսի և շարժական մասի տարբերակների անհամատեղելիության դեպքում նշվող հաղորդագրության մեջ ավելացել է Թարմացնել հղումը, որը սեղմելիս բացվում է beta ծրագրի վերջին հասանելի տարբերակի էջը
  • Օգնություն բաժնի  կոճակից բացվող ցուցակում ավելացել է Ստուգել թարմացումները հրամանը, որը սեղմելիս բացվում է beta ծրագրի վերջին հասանելի տարբերակի էջը

2. Գումարային դաշտերի համար ավելացել է արժույթ

3. Համակարգում Դադարեցնել հրամանը վերանվանվել է Չեղարկել

4. Ծրագրի պատկերանշանն ադապտացված է նաև Android 8.0+ տարբերակն ունեցող սարքերի համար

5. Կարգավորումների Լոկալ պարամետրեր և Գրասենյակային պարամետրեր բաժինները միավորվել են Պարամետրեր բաժնում

6. Կարգավորումներ →Պարամետրեր բաժնում

  • Թույլ չտալ պատվիրել առկայությունից ավել պարամետրը վերանվանվել է Թույլ տալ պատվիրել առկայությունից ավել
  • Առաջիկա երթուղիներ պարամետրի արժեքը այժմ հնարավոր է գրասենյակային մասից սահմանափակել
  •  հեռացվել է Աշխատանքի սկզբի ժամանակը ֆիքսվում է դիրքը պարամետրը

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր