ՀԾ-Հաշվապահ
2013 թվականի անցման հետ կապված ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգում անհրաժեշտ կարգավորումներն ու գործողությունները
KBA-01362-4X54R7
Բովանդակություն

 

ՀԾ-Հաշվապահ համակարգում հաշվարկները Եկամտային հարկի մասին օրենքին համապատասխանեցնելու համար պետք է կատարել հետևյալ գործողությունները.

1. Աշխատակիցներ տեղեկատուի Հասցեներ էջում ստուգել և անհրաժեշտության դեպքում մուտքագրել հաշվառման և բնակության մարզերի, համայնքների և պետության կոդերը, իսկ Այլ տվյալներ էջում` անձը հաստատող փաստաթղթի տեսակը, բջջ. հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն: Այս տվյալները օգտագործվում են Աշխատողի և քաղիրավական պայմանագրով մատուցողի գրանցման հայտը կազմելիս:

2. Հավելումներ տեղեկատուում ստուգել և անհրաժեշտության դեպքում խմբագրել եկամտային հարկի օրենքին վերաբերվող կարգավորումները, մասնավորապես` Եկամտի տեսակ դաշտը և Նվազեցվող եկամուտ դրոշակը: Այս տվյալները օգտագործվում են Եկամտային հարկի հաշվարկը կազմելիս:

 

3. Համաձայն 692-Ն ՀՀ կառավարության որոշման անհրաժեշտ է խմբագրել աշխատավարձերը: Նոր աշխատավարձերը կարելի է հաշվարկել կիրառելով  Վերահաշվարկել հաստիքը (2013-ի հարկման անցում) գործողությունը: Սա կարելի է կիրառել, երբ անհրաժեշտ է մինչև 2013թ.-ը աշխատակցի հավելման օգտագործվող գումարի հիման վրա որոշել և հաստատել հավելման նոր մեծությունը: Վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով` հին հավելումից հանվում է հաշվարկված եկամտահարկը և սոց. ապահովության վճարը և ստացված գումարից հետհաշվարկի սկզբունքով հաշվարկվում է գումարը, որը ներառում է եկամտային հարկը:  

Ուշադրություն. Այս գործողությունը կատարելիս դրույթներում Նվազագույն աշխատավարձ դաշտի արժեքը պետք է լինի 32500, Եկամտահարկի սանդղակ, Գործատուի սոցապի սանդղակ և Աշխատակցի սոցապի սանդղակ տեղեկատուները պետք է համապատասխանեն 2012թ.-ին գործող «Եկամտահարկի մասին»  և «Պարտադիր սոցիալական ապահովության մասին» օրենքներին:

4.  2013 թվականի աշխատավարձի հաշվարկները կատարելու համար անհրաժեշտ է համակարգ մուտքագրել այդ տարվա աշխատանքային օրերի և ժամերի քանակները: Այդ անելու համար պետք է Աշխատավարձ ենթահամակարգի Տաբելներ տեղեկատուի մեջ խմբագրել 01 կոդով տաբելը` Տարի դաշտում լրացնելով 2013 և ամիսների աշխատանքային օրերի քանակները փոխարինելով հետևյալով.

 

Աշխատանքային ժամերի քանակները մուտքագրելու համար պետք է խմբագրել 02 կոդով տաբելը` Տարի դաշտում լրացնելով 2013 և ամիսների աշխատանքային ժամերի քանակները փոխարինելով հետևյալով.  

Տեղեկություն: Օրինակում բերված թվերը համապատասխանում են 5-օրյա աշխատանքային շաբաթվան և 8-ժամյա աշխատանքային օրվան:

 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր