A.5 Աշխատավարձ
ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
KBA-01357-84M96F
Բովանդակություն

Ներկայացնում ենք հարկայինի կողմից մշակված վարձու աշխատողի գրանցման հայտի (էլեկտրոնային հաշվետվությունների 79-րդ հաշվետվությունը) օգնությունը:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ընդգծված հատվածին: Ցանկալի է Ձեր ընկերությունում կազմակերպել անձնագրային տվյալների գույքագրում` էլեկտրոնային հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ սխալներից խուսափելու և արագ մուտքագրելու համար:

Վարձու աշխատողի եվ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցողի գրանցման հայտի լրացման կարգը

Գործատուի անունից վարձու և/կամ պայմանագրային աշխատողի անհատական հաշվի գրանցման հայտ լրացնելու համար.

  1. Մուտք գործեք ՀՆԷՀ կայք և Անձնական գրասենյակ բաժնից տեղափոխվեք Հաշվետվություններ բաժին:
  2. Հաշվետվություններ բաժնում սեղմեք Հաշվետվությունների ձևեր հղումը: Կայքեջում կցուցադրվի հարկային փաստաթղթերի առկա էլեկտրոնային ձևերի ցանկը:
  3. Հարկային փաստաթղթերի էլեկտրոնային ձևերի ցանկում որոնեք և գտեք ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ` Վարձու աշխատողի և քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցողի տողը: Սեղմեք այն, և փաստաթղթի ձևը կցուցադրվի կայքէջում:
  4. Փաստաթղթի Հարկ վճարողի տվյալներ, ներկայացման ամսաթիվը բաժնում տվյալների դաշտերը լրացվում են համակարգի կողմից՝ ինքնաշխատ: Հավաստիացեք, որ ճիշտ է տրված գործատու կազմակերպության ՀՎՀՀ-ն և անվանումը: ՏվյալներիՆերկայացման ամսաթիվ դաշտը հետագայում ևս ցուցադրվելու է համակարգի կողմից ինքնաշխատ՝ ըստ փաստաթուղթը ՊԵԿ ներկայացնելու ամսաթվի:
  5. Որոշեք ինչպես վարվել.
    1. Եթե ցանկանում եք փաստաթղթի գրանցումը իրականացնել տվյալները XML ձևաչափով ներմուծելու եղանակով, սեղմեք կայքէջի վերին աջ անկյունում տեղադրված Ներմուծել XML նշան-հրահանգը, և Open File պատուհանի միջոցով ներմուծեք նախօրոք պատրաստված XML փաստաթուղթը: Տվյալները, XML ձևաչափով ճիշտ կազմված լինելու դեպքում, ինքնաշխատ կհայտնվեն կայքէջի համապատասխան դաշտերում: Աչքի անցկացրեք ներմուծված տվյալները, ըստ անհրաժեշտության կատարեք փոփոխումներ ու հավելումներ, և ապա անցեք քայլ 7-ին:
    2. Եթե ցանկանում եք փաստաթղթի գրանցումը իրականացնել տվյալները քայլ-առ-քայլ մուտքագրելու եղանակով՝ անցեք հաջորդ քայլին:
  6. Փաստաթղթի Անձնավորված տեղեկություններ բաժնում լրացրեք հետևյալ տվյալները.
    1. Անուն: Մուտքագրեք անձի անունը ըստ անձնագրի:
    2. Ազգանուն: Մուտքագրեք անձի ազգանունը ըստ անձնագրի:
    3. Հայրանուն: Մուտքագրեք անձի հայրանունը ըստ անձնագրի, եթե այն առկա է:
    4. Հանրային ծառ. համարանիշ: Մուտքագրեք անձի հանրային ծառայության համարանիշը: Եթե անձը ՀԾՀ-ի փոխարեն ներկայացրել է ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք, ապա լրացրեք այդ տեղեկանքի համարը:
    5. Ծննդյան ամսաթիվ: Մուտքագրեք կամ օրացույցի օգնությամբ նշեք անձի ծննդյան օրը, ամիսը, տարին՝ ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ ձևաչափով:
    6. Անձը հաստատող փաստաթղթի տիպ: Ցուցակից ընտրեք ճիշտ տարբերակը (ՀՀ անձնագիր, Ծննդյան վկայական (եթե անձը 14-ից 16 տարեկան է), ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ (կացության քարտ), Կոնվենցիոն ճանապարհորդական փաստաթուղթ, Նույնականացման քարտ, Կենսաչափական անձնագիր):
    7. Սերիա և համար: Մուտքագրեք անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը (օրինակ՝ AA12345678)
  7. Հավաստիացեք, որ լրիվ և անսխալ եք լրացրել փաստաթղթի Անձնավորված տեղեկություններ բաժնի բոլոր տվյալները (բացառությամբ համակարգի կողմից ինքնաշխատ լրացվող Հ/Հ (Հերթական համար) դաշտի), և ապա սեղմեք Ստուգել տվյալները կոճակը: Համակարգը լրացված տվյալները ինքնաշխատ կհամադրի 3-րդ կողմի (Ոստիկանություն և այլն) տրամադրած տեղեկատվության հետ, և ի հայտ եկած սխալների մասին (եթե այդպիսիք կան) կցուցադրի հաղորդագրություններ: Հաղորդագրություն(ներ) ցուցադրվելու դեպքում ուղղեք լրացված տվյալներում առկա սխալները (կամ լրացրեք տվյալների դատարկ թողնված պարտադիր դաշտը):
  8. Փաստաթղթի կոնտակտային և բնակության տվյալներ բաժնում լրացրեք հետևյալ տվյալները.
    1. Քաղաքային հեռ: Մուտքագրեք անձի քաղաքային հեռախոսահամարը ճիշտ ձևաչափով (օրինակ` +(374)10223344, առանց բացարկների):
    2. Բջջային հեռ: Մուտքագրեք անձի բջջային հեռախոսահամարը ճիշտ ձևաչափով (օրինակ` +(374)10223344, առանց բացարկների):
    3. Էլ. փոստ: Մուտքագրեք անձի էլեկտրոնային փոստի հասցեն ճիշտ ձևաչափով (օրինակ`ara.arayan@iunetworks.am):
    4. Նշեք Այո կամ Ոչ ընտրանքը Բնակվում է ՀՀ բնակչության պետ. Ռեգիստրում հաշվառված հասցեում տողի դիմաց: ՀՀ-ում բնակչության դեպքում՝ տվյաները ինքնաշխատ կերպով համակարգ են բեռնվում ՀՀ բնակչության պետ. ռեգիստրից: Հակառակ դեպքում՝ անհրաժեշտ է լրացնել անձի ՀՀ-ում բնակության հասցեն (Մարզ, Համայնք, Բնակավայր, Փողոց, Շենք/Տուն, Բն.) և/կամ Արտերկրի բնակության հասցեն (Հասցեատող 1, Հասցեատող 2, Հասցեատող 3, Փոստի #):
  9. Լրացրեք փաստաթղթի Աշխատանքի մասին տեղեկություններ բաժինը հետևյալ կարգով.
    1. Աշխատանքային հարաբերություններ (Պաշտոն, Սկիզբ): Պաշտոնի անվանումը ընտրեք զբաղմունքների առաջարկվող ցանկից կամ ինքներդ մուտքագրեք աշխատողի փաստացի պաշտոնը, եթե պաշտոնի անվանումը ցանկում բացակայում է: Մուտքագրեք կամ օրացույցի օգնությամբ նշեք աշխատանքային հարաբերությունների սկիզբը՝ ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ ձևաչափով: Անձի համար աշխատանքային ևս մեկ հարաբերություն լրացնելու համար սեղմեք Ավելացնել նոր պաշտոն կոճակը: Աշխատանքային հարաբերություններ տվյալների լրացումը պարտադիր չէ, և Դուք կարող եք անցնել հաջորդ քայլին, եթե աշխատողի համար լրացվել կամ լրացվելու է Քաղաքացիաիրավական հարաբերություններ տողը:
    2. Չվճարվող արձակուրդ: Ըստ անհրաժեշտության նշեք չվճարվող արձակուրդի սկիզբն ու ավարտը և պատասխանեք Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ է հարցմանը (Այո/Ոչ):
    3. Անհրաժեշտության դեպքում մուտքագրեք կամ օրացույցի օգնությամբ նշեք աշխատանքային հարաբերությունների պայմանագիրը լուծելու կամ աշխատանքային հարաբերությունները փաստացի դադարելու օրը, ամիսը, տարին՝ ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ ձևաչափով:
    4. Քաղաքացիաիրավական հարաբերություններ տողում նշեք Սկիզբ ու, ըստ անհրաժեշտության, Պայմանագիրը լուծելու կամ քաղ.իրավական հարաբերությունները փաստացի դադարելու ամսաթիվ, եթե այդպիսի հարաբերություններ առկա են (կամ առկա էին): Անձի համար քաղաքացիաիրավական ևս մեկ հարաբերություն լրացնելու համար սեղմեք Ավելացնել նոր քաղ. իրավական հարաբերություն կոճակը:
    5. Ըստ անհրաժեշտության մուտքագրեք կամ օրացույցի օգնությամբ նշեք, երբ է աշխատողը ներկայացրել դիմում կուտակային վճարները դադարեցնելու մասին: Այս տողը փաստաթղթում դառնում է ակտիվ անձի 63 տարին լրացած լինելու դեպքում:
  10. Վերընթերցեք փաստաթղթում լրացված բոլոր տվյալները հավաստիանալու համար, որ դրանք անսխալ են ու ամբողջական: Որոշեք, ինչպես վարվել.
    1. Եթե կարծում եք, որ լրացված փաստաթուղթը դեռ ամբողջական կամ վերջնական չէ, և ունի հետագա խմբագրման կարիք, սեղմեք կայքէջի ամենացածում տեղադրված Հիշել Ժամանակավորապես կոճակը: Մասնակի լրացված փաստաթուղթը կպահպանվի ՀՆԷՀ Անավարտ փաստաթղթեր բաժնում:
    2. Եթե կարծում եք, որ լրացված փաստաթուղթը այլևս ամբողջական է, և արդեն անհրաժեշտ է այն գրանցել՝ հետագայում ստորագրելու և ՊԵԿ ներկայացնելու համար. սեղմեք կայքէջի ամենացածում տեղադրված Գրանցել կոճակը: Գործողությունը կատարելու դեպքում համակարգը փաստաթուղթը կպահպանի Լրացված հաշվետվություններ բաժնում: Եթե փաստաթղթում կան սխալ կամ թերի լրացված տվյալներ, համակարգը կարմիրով կցուցադրի հաղորդագրություններ՝ յուրաքանչյուր սխալի մասին: Վերացրեք փաստաթղթում առկա սխալները և նորից սեղմեք Գրանցել:

 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր