A.5 Աշխատավարձ
01.01.2018թ. նվազագույն աշխատավարձի պարամետրերի փոփոխություն
KBA-01577-Y2G8F6
Բովանդակություն

01.01.2018թ ուժի մեջ է մտել ՀՀ Հարկային օրենսգիրքը, ըստ որի փոփոխվել է եկամտային հարկի սանդղակը: Այդ պատճառով ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ ենթահամակարգում անհրաժեշտ է փոխել հետևյալ պարամետրերը`

 

1. Կարգավորումներ և դրույթներ հանգույցի Սանդղակային օրենսդրական պարամետրեր թղթապանակում ավելացնել նոր եկամտային հարկի սանդղակ, որը  կգործի 01/01/18թ-ից սկսած և կունենա հետևյալ արժեքները` 1-ից 150,000 դրամ 23%150,001-ից 2,000,000 դրամ 28% և 2,000,001-ից ավել 36%:


2. Կարգավորումներ և դրույթներ հանգույցի   Օրենսդրական և օգտագործողի պարամետրեր թղթապանակում անհրաժեշտ է ավելացնել`

2.1 945 Հիվանդաթերթիկի մինիմալ գումարը պարամետրի նոր արժեք,  որը  կգործի 01/01/18թ-ից սկսած` 71,428.57 դրամ արժեքով

2.2 45M Միջինների 2-րդ մինիմալ գումարը պարամետրի նոր արժեք,  որը  կգործի 01/01/18թ-ից սկսած` 76,388.89 դրամ արժեքով:

Լրացուցիչ մեկնաբանություն




© 2025 Հայկական Ծրագրեր