Հարց 3.
Խնդրում ենք պարզաբանել հետևյալ հարցը.
Կազմակերպությունը 2014թ. ընթացքում ձեռք է բերել հետևյալ հիմնական միջոցները, որոնք Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 12.1 հոդվածի 2-րդ կետի համաձայն ընդգրկվում են Այլ հիմնական միջոցներ խմբում`
|
Հիմնական միջոցներ |
Ձեռքբերման արժեք (դրամ) |
1. |
Սեղան |
100,000 |
2. |
Լուսամուտ |
10,000,000 |
3. |
Գրապահարան |
1,000,000 |
4. |
Աթոռ |
17,000 |
5. |
Ալյումինե դուռ |
368,000 |
|
Ընդամենը |
11,485,000 |
Ձեռքբերված 10,000,000 դրամ արժողությամբ լուսամուտի մի մասը վնասվել է և 3,000,000 դրամի չափով մասնակի օտարվել 2014 թ:
2014 թ. դեկտեմբերի 31-ին կատարվել են հետևյալ հաշվարկները`
Ամորտիզացիոն մասհանումների հաշվարկի նպատակով կատարվել է հիմնական միջոցների հաշվեկշռային (մնացորդային) արժեքի հաշվարկ`
0 (հաշվեկշռային (մնացորդային) արժեք տարվա սկզբում) + 11,485,000 (ձեռքբերված հիմնական միջոցներ) –3,000,000 (մասնակի օտարված հիմնական միջոցներ) = 8,485,000 դրամ:
Ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը կազմում է`
8,485,000 * 30% =2,545,500 դրամ:
2015թ. հունվարի 1-ի դրությամբ հիմնական միջոցների տվյալ խմբի հաշվեկշռային
(մնացորդային) արժեքը հավասար է`
0 (հաշվեկշռային (մնացորդային արժեք) 2014թ. տարվա սկզբում) + 11,485,000 (2014թ. ձեռքբերված հիմնական միջոցներ) – 3,000,000 ( 2014թ. մասնակի օտարված հիմնական միջոցներ) – 2,545,500 (2014թ. ամորտիզացիոն մասհանումներ) = 5,939,500 դրամ:
2015թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքի հաշվարկը արդյոք ճիշտ է կատարված ըստ Շահութահարկի մասին ՀՀ օրենքի:
Հարց 4.
Խնդրում ենք պարզաբանել հետևյալ հարցը.
Կազմակերպությունը 2014թ ձեռք է բերել հետևյալ հիմնական միջոցները, որոնք Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 12.1 հոդվածի 2-րդ կետի համաձայն ընդգրկվում են Այլ հիմնական միջոցներ խմբում և առկա են 01.01.2015թ. դրությամբ:
|
Հիմնական միջոցներ |
Ձեռքբերման արժեք (դրամ) |
1. |
Գրասեղան |
100,000 |
2. |
Լուսամուտ |
10,000,000 |
3. |
Կահույք |
1,000,000 |
4. |
Աթոռ |
17,000 |
5. |
Ալյումինե դուռ |
368,000 |
|
Ընդամենը |
11,485,000 |
Ձեռքբերված 10,000,000 դրամ արժողությամբ լուսամուտի մի մասը վնասվել է և 3,000,000 դրամի չափով մասնակի օտարվել 2015 թ:
2014թ դեկտեմբերի 31-ին կատարվել են հետևյալ հաշվարկները`
ա) Ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը կազմում է`
11,485,000 * 30% =3,445,500 դրամ:
բ) Հիմնական միջոցների հաշվեկշռային (մնացորդային) արժեքը 31.12.2014թ դրությամբ
կազմում է` 11,485,000 - 3,445,500 = 8,039,500 դր:
2015 թ. դեկտեմբերի 31-ին կատարվել են հետևյալ հաշվարկները`
ա) 31.12.2015թ հաշվեկշռային արժեքը որոշելու համար 2015թ տարվա սկզբի հաշվեկշռային արժեքը պակասեցվում է մասնակի օտարված հիմնական միջոցների տեսակարար կշռով`
(3,000,000/10,000,000) * (8,039,500 *(1/5))= 482,370 դրամ, որտեղ
1- մասնակի օտարված հիմնական միջոցի քանակն է,
5- տարվա սկզբի դրությամբ ընդհանուր հիմնական միջոցների քանակն է:
Պակասացնելուց հետո հաշվեկշռային արժեքը կազմում է`
8,039,500 - 482,370 = 7,557,130 դրամ
բ) Ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը կազմում է`
7,557,130 * 30% =2,267,139 դրամ:
գ) Հիմնական միջոցների հաշվեկշռային (մնացորդային) արժեքը 31.12.2015թ դրությամբ
կազմում է` 7,557,130 - 2,267,139 = 5,289,991 դրամ:
2015թ. հաշվարկները արդյոք ճիշտ են կատարված ըստ Շահութահարկի մասին ՀՀ օրենքի:
Պատասխան
https://support.armsoft.am/KBAttach/KBAttach/3D84B82A-E9E0-490A-BFB6-738BA3A1C089.docx |