A.1 Հաշվապահություն
Ինչպե՞ս ներմուծել Էլեկտրոնային եղանակով ստացված հարկային հաշիվները ՀԾ-Հաշվապահ համակարգ
KBA-01340-NFFSKT
Բովանդակություն

 

  Ինչպե՞ս ներմուծել Էլեկտրոնային եղանակով ստացված հարկային հաշիվները ՀԾ-Հաշվապահ համակարգ

       Հարկային Ծառայության Հարկային hաշիվներ (e-Invoicing) ծրագրից արտահանված XML ֆայլերը կարելի է ներմուծել ՀԾ-Հաշվապահ համակարգ` որպես ստացված հարկային հաշիվ:

1. Հարկային հաշիվը XML արտահանելու համար անհրաժեշտ է e-Invoicing ծրագրում նշել տվյալ փաստաթուղթը և Հաշիվ ենթացանկից ընտրել “Արտահանել XML…” հրամանը:

 

 2. Արտահանված XML փաստաթուղթը ՀԾ-Հաշվապահ համակարգ է ներմուծվում “Ստացված հարկային հաշիվների ներմուծում” հրամանի միջոցով (Փաստաթղթեր->Ստացված հարկային հաշիվների ներմուծում):


 

3. Անցկացվում է գնորդի ՀՎՀՀ-ի և կազմակերպության ՀՎՀՀ-ի համապատասխանության ստուգում և հայտնվում է հետևյալ հաղորդագրությունը.

4. Ներմուծված փաստաթղթերը գտնվում են Հաշվետվություններ->Հարկային հաշիվների մատյանում: Հաշվետվության դիալոգ պատուհանի Տեսակ դաշտում փաստաթղթի տեսակը նշել 2` “Ստացված հարկային հաշիվներ”:

 5. Բերված փաստաթղթերը խմբագրման ենթակա են միայն “Գնացուցակ” մասում: Այստեղ անհրաժեշտ է լրացնել նյութական արժեքների կամ ծառայությունների Կոդ և Անվանում դաշտերը: Տեղադրումը կարող ենք կատարել ավտոմատ` “Տեղադրել կոդերը” կոճակի միջոցով: Տեղեկատուներից կլրացվի ամբողջ ցանկը, եթե հարկային հաշվում նշված անվանումները համընկնեն տեղեկատուում առկա անվանումների հետ:

 

6. Կոդ և Անվանում դաշտերի ավտոմատ չլրացվելու դեպքում` խմբագրել յուրաքանչյուր տողը առանձին-առանձին և ընտրել կոնկրետ նյութական արժեքի կամ ծառայության կոդը:

7. Լրացնելուց հետո տողի վրայից բացվող կոնտեքստային ցանկից ընտրել “Ստեղծել փաստաթղթի հիման վրա…” հրամանը և ստեղծել Պահեստի մուտքի օրդեր կամ Ստացված ծառայություններ փաստաթուղթը:

 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր