ՀԾ-Բանկ
ՀԾ-Բանկ համակարգում «Սև ցուցակի» անձանց ավտոմատ համեմատման ալգորիթմը
KBA-01358-YLFHX6
Բովանդակություն

ՀԾ-Բանկ համակարգում «Սև ցուցակի» անձանց ավտոմատ համեմատման ալգորիթմը հետևյալն է.

1.      Հաճախորդի «Անվանում» դաշտից նախապես  հեռացվում են բոլոր հատուկ սիմվոլները ( _ : ; , ` ' ' ^ ~ ? ! { } | < > \ % # $ & * @ ' § ¦ ):

2.      Եթե հաճախորդն իրավաբանական անձ է, «Սև Ցուցակում»  փնտրելիս  ստացվում է դրական արդյունք եթե`

1.      Իրավաբանական անձի ԱՆՎԱՆՈՒՄ-ը բացարձակ համընկնում է «Սև Ցուցակի» ԱՆՈՒՆ1 դաշտի հետ.

2.      Իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում) բացարձակ համընկնում է «Սև Ցուցակի» ՀՎՀՀ դաշտի հետ.

       ՄԱԿ-ի ցուցակը ներմուծելիս իրավաբանական անձանցից (ENTITY) յուրաքանչյուրը ENTITY_ALIAS դաշտերի կամ SORT_KEY դաշտերի առկայության դեպքում «Սև Ցուցակում» գրանցվում են առանձին տողերով, որոնց համար ԱՆՈՒՆ1 դաշտը լրացվում է ENTITY_ALIAS\ALIAS_NAME արժեքով, կամ  «կարճ անուն» (SORT_KEY) դաշտի արժեքով.

3. Ֆիզիկական անձանց համար «Սև Ցուցակում» փնտրելիս ստացվում է դրական արդյունք եթե`

1.      Հաճախորդի ԱՆՎԱՆՈՒՄ-ը բաղկացած է մեկ բառից, և  այն բացարձակ համընկնում է «Սև Ցուցակի» ԱՆՈՒՆ1, ԱՆՈՒՆ2, ԱՆՈՒՆ3, ԱՆՈՒՆ4 դաշտերից որևէ մեկի հետ:

2.      ԱՆՎԱՆՈՒՄ-ը բաղկացած է 2 բառից (ԱՆՎԱՆՈՒՄ1, ԱՆՎԱՆՈՒՄ2), և  գոյություն ունի «Սև Ցուցակի»  տող,  որի համար ԱՆՎԱՆՈՒՄ1-ը համընկնում է ԱՆՈՒՆ1, ԱՆՈՒՆ2 որևէ մեկի հետ և ԱՆՎԱՆՈՒՄ2-ը համընկնում է ԱՆՈՒՆ1, ԱՆՈՒՆ2 որևէ մեկի հետ:

3.      Եթե ԱՆՎԱՆՈՒՄ-ը բաղկացած է 3 բառից (ԱՆՎԱՆՈՒՄ1, ԱՆՎԱՆՈՒՄ2, ԱՆՎԱՆՈՒՄ3) ապա փնտրումը տալիս է դրական արդյունք, եթե գոյություն ունի «Սև Ցուցակի»  տող,  որի համար ԱՆՎԱՆՈՒՄ1-ը համընկնում է ԱՆՈՒՆ1, ԱՆՈՒՆ2 կամ ԱՆՈՒՆ3-ի որևէ մեկի հետ, ԱՆՎԱՆՈՒՄ2-ը համընկնում է ԱՆՈՒՆ1, ԱՆՈՒՆ2 կամ ԱՆՈՒՆ3-ից որևէ մեկի հետ և ԱՆՎԱՆՈՒՄ3-ը համընկնում է ԱՆՈՒՆ1, ԱՆՈՒՆ2 կամ ԱՆՈՒՆ3-ից որևէ մեկի հետ:

4.      Եթե ԱՆՎԱՆՈՒՄ-ը բաղկացած է 4 բառից ԱՆՎԱՆՈՒՄ1, ԱՆՎԱՆՈՒՄ2, ԱՆՎԱՆՈՒՄ3, ԱՆՎԱՆՈՒՄ4) ապա փնտրումը տալիս է դրական արդյունք, եթե գոյություն ունի «Սև Ցուցակի»  տող,  որի համար ԱՆՎԱՆՈՒՄ1-ը համընկնում է ԱՆՈՒՆ1, ԱՆՈՒՆ2 , ԱՆՈՒՆ3 կամ ԱՆՈՒՆ4-ի որևէ մեկի հետ, ԱՆՎԱՆՈՒՄ2-ը համընկնում է ԱՆՈՒՆ1, ԱՆՈՒՆ2 , ԱՆՈՒՆ3 կամ ԱՆՈՒՆ4-ի որևէ մեկի հետ , ԱՆՎԱՆՈՒՄ3-ը համընկնում է ԱՆՈՒՆ1, ԱՆՈՒՆ2 , ԱՆՈՒՆ3 կամ ԱՆՈՒՆ4-ի ց որևէ մեկի հետ և ԱՆՎԱՆՈՒՄ4-ը համընկնում է ԱՆՈՒՆ1, ԱՆՈՒՆ2 , ԱՆՈՒՆ3 կամ ԱՆՈՒՆ4-ի որևէ մեկի հետ։

5.      Հաճախորդի անձնագրի տվյալները բացարձակ համընկնումով համեմատվում են «Սև Ցուցակի» անձանց անձնագրի տվյալների հետ և տեղի է ունենում համընկնություն:

6.      Հաճախորդի սոցիալական քարտի տվյալները բացարձակ համընկնումով համեմատվում են «Սև Ցուցակի» անձանց «Սոցիալական քարտ» դաշտի արժեքների հետ:

«Անվանում» և «Հասցե» դաշտերով համընկնությունների դեպքում «Սև ցուցակի» «Արգելել»-ը չի աշխատում և համընկնության դեպքում բերվում է միայն զգուշացում, կամ գործարքը ուղարկվում է «Սև Ցուցակ» Հաստատողի մոտ` լրացուցիչ նույնականացման և հաստատման նպատակով: Վերջինս կախված է BLWEAKCHECKLEVEL  պարամետրի արժեքից:

Ընդհանուր առմամբ ՀԾ-Բանկ համակարգում «Սև Ցուցակի» ֆունկցիոնալությունը ծածկում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերով սահմանված նվազագույն պահանջները` բացառությամբ հետևյալ կետերի.

1.      Հաճախորդի անունը բացարձակ համընկնումով համեմատվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի  ահաբեկչության հետ կապված անձանց համախմբված ցանկի (այսուհետ` սև ցուցակ) անուն1-ի (FIRST_NAME), անուն2-ի (SECOND_NAME), անուն3-ի (THIRD_NAME), անուն4-ի (FOURTH_NAME) հետ` առանձին-առանձին։ Նշված ստուգման դեպքում համակարգում կավելանան այն անձանց հետ համընկնությունները , որոնց հետ համընկնությունն ակնհայտ գոյություն չունի: Օրինակ` Կարապետյան Պետրոս անվանման հետ կհամընկնեն բոլոր  Պետրոսները և Կարապետյանները, ինչը կբարդացնի հաստատողների աշխատանքը:


 

2.      Խորացված համեմատում, որն է. մինչև 6 նիշ նմանությամբ անունների համեմատում(նիշերի քանակը սահմանվում է բանկի կողմից)։

Տվյալ եղանակով ստուգումների իրականացումը զգալիորեն կազդի ՀԾ-Բանկ համակարգի և բանկի ներքին գործընթացների արտադրողականության վրա։ Օրինակ մեկ գործարքի համար  50 երկարությամբ անվանման մեջ 6 նիշով նմանության դեպքերը գերազանցում են միլիարդները։ 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր