Այժմ գրասենյակային և շարժական մասերի լիցենզիաները վերահսկվում են բանալու միջոցով Համակարգում ավելացել է Նվերների և Տարաների ավտոմատ հաշվարկման մեխանիզմ Ավելացել է Նախատեսված և փաստացի երթուղիները քարտեզի վրա հաշվետվություն Վաճառք փաստաթղթից տպվող ՀԴՄ կտրոնի վրա երևում են նաև ԱԴԳՏ և ԱՏԳ ԱԱ դասակարգիչները excel-ում ծրագրային բանաձևեր կիրառելու հնարավորություն
Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում ավելացել է տարաների և նվերների վերահաշվարկի ընտրության և ձեռքով վերահաշվարկ կատարելու հնարավորություն Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ փաստաթղթերում հնարավոր է ապրանքները Տարաներ ներդիրից տեղափոխել Ի պահ ներդիր և հակառակը Ապրանքներ մեքենայում հաշվետվությունում ավելացել է ապրանքների առկայությունը թարմացնելու հնարավորություն Գնորդ տեղեկատուում ավելացել է Պարտքի և Ժամկետանց պարտքի ըստ Բաժինների ֆիլտրման հնարավորություն
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի 6.0.03.0
տարբերակի գրասենյակային մասի փոփոխությունները
1. Ապրանքներ, Գնորդներ և Առևտրային գործակալներ տեղեկատուներում Կոդ դաշտի ստեղնը կոդերն առաջարկում է ըստ մուտքագրված նախդիրի 2. Գնորդներ տեղեկատուում Հաշվարկային հաշիվներ ցուցակի Անվանում սյունը դարձել է ոչ պարտադիր և վերանվանվել Նշում 3. Գնորդների խումբ տեղեկատուն դարձել է բազմամակարդակ 4. Ավելացել է ԱԴԳՏ և ԱՏԳԱԱ դասակարգիչներ տեղեկատու
1. Ավելացել
է Նախատեսված և փաստացի երթուղիները
քարտեզի վրա հաշվետվություն
1. Այժմ հնարավոր է նշված տողերով Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթից տպել Առաքման հանձնարարական 2. Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի Առաքումներ էջում ավելացել է Նկարագրություն սյուն, որտեղ երևում են Վաճառքի պատվերի ամսաթիվը, Գնորդի կոդը և անվանումը 3. Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթից Առաքման հանձնարարական շախմատաձև տեսքով տպելիս նախնական ֆիլտրման պատուհանի Գնորդներ էջում Գործակալի տեսակն Առաքիչ ընտրելու դեպքում Երթուղու ամսաթիվն առաջարկում է տվյալ փաստաթղթի ամսաթիվը երևում են Վաճառվող է նշիչը չունեցող ապրանքները
4. Ապրանքների մուտք, Ապրանքների ելք, Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթերում ավելացել է Քանակ սյան հանրագումարը, իսկ Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթում՝ Քանակ և Առաքման ենթակա է սյուների հանրագումարները 5. Ըստ առաքիչի -> Ապրանքների մնացորդներ հաշվետվությունում ավելացել են Տրամադրման ենթակա քանակ և Վերադարձման ենթակա քանակ նկարագրվող սյուները
1. Համակարգում ավելացել է Վաճառքի պատվերներ, Վաճառքներ և Վաճառքի վերադարձեր փաստաթղթերում Նվերների և Տարաների ավտոմատ հաշվարկման մեխանիզմ: Այդ նպատակով՝ Դրույթների Ընդհանուր բաժնում ավելացել են Տարաների հաշվարկը առաջարկվում է փաստաթղթերում և Նվերների ակցիաների հաշվարկը առաջարկվում է փաստաթղթերում պարամետրերը վերոնշյալ պարամետրերը միացված լինելու դեպքում փաստաթղթերում Ապրանքները լրացվում են միայն Ավելացնել ապրանքներ պատուհանից, որի դեպքում Տարաները և Նվերները առաջարկվում են ավտոմատ Վաճառվող տարաները այժմ գրանցվում են Տարաներ էջում Կատարել վերահաշվարկ կոճակի միջոցով հնարավոր է կատարել Գների/Զեղչերի, Տարաների, Ի պահ հանձնվող ապրանքների և Նվերների վերահաշվարկ, ինչպես նաև ապրանքները Տարաներ ներդիրից տեղափոխել Ի պահ հանձնում ներդիր և հակառակը
1. Այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել Վաճառքի պատվերներ փաստաթղթերի Առաքիչ դաշտը 2. Վաճառքի պատվերներ, Վաճառքներ և Վճարումներ թղթապանակների նախնական ֆիլտրման պատուհաններում ավելացել է Փաստաթղթի խումբ բազմանշումային դաշտը 3.Վաճառքի պատվերներ թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Վճարման տեսակ բազմանշումային ֆիլտր: Վաճառքներ և Վճարումներ թղթապանակների նախնական ֆիլտրման պատուհաններում Վճարման տեսակ ֆիլտրը դարձել է բազմանշումային: Վաճառքի պատվերներ, Վաճառքներ և Վճարումներ թղթապանակներում ավելացել է Վճարման տեսակի անվանում սյուն: 4. Վաճառքի պատվերներ, Վաճառքներ, Վաճառքի վերադարձեր թղթապանակներում ավելացել են Գնորդի խումբ և Խմբի անվանում սյուներ: Նախնական ֆիլտրման պատուհաններում ավելացել է Գնորդի խումբ բազմանշումային դաշտ, իսկ Բաժին դաշտը դարձել է բազմանշումային: 5. Վաճառքի պատվեր փաստաթղթից Ավելացնել ապրանքների տրամադրում առաքիչին հրամանով բացվող երկխոսության պատուհանում ավելացել է Ավելացնել նաև նախատեսվող երթուղուն նշիչը, իսկ Հեռացնել ապրանքների տրամադրում առաքիչին հրամանով բացվում է երկխոսության պատուհան Հեռացնել նաև նախատեսվող երթուղուց նշիչով 6. Փաստաթղթերի Լրացուցիչ ներդիրում ավելացել է Ստեղծման եղանակ դաշտը՝ Այցով, Զանգով, Էլ. փոստով, b2b.armsoft.am-ից արժեքներով: Շարժական մասից փաստաթղթերն ուղարկվելու դեպքում Ստեղծման եղանակ դաշտը լռությամբ ընդունում է Այցով արժեքը, b2b.armsoft.am-ից ուղարկվելու դեպքում՝ լռությամբ b2b.armsoft.am-ից արժեքը: 7. Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերում և թղթապանակներում ավելացել են համապատասխանաբար Արտահանված է ըստ արտաքին կոդերի ստուգավանդակ և սյուն, որոնք լրացվում են ըստ արտաքին կոդերի արտահանելիս: Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերից Արտահանել ըստ արտաքին կոդերի հրամանով բացվող պատուհանում ավելացել է Արտահանել նաև արտահանվածները նշիչ: 8. b2b.armsoft.am-ից ստացված և մերժված պատվերների համար ավելացել է Բերել նախնական վիճակի հրամանը 9. Ավելացել է Վաճառք փաստաթղթից ՀԴՄ կտրոն ըստ ԱԴԳՏ (Արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների) և ԱՏԳ ԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) դասակարգիչների տպելու հնարավորություն: Հարկային ծրագիր արտահանված Վաճառք փաստաթղթից հնարավոր չէ տպել ՀԴՄ կտրոն: 10. Վաճառք փաստաթուղթն ըստ արտաքին կոդերի արտահանելիս հնարավոր է ՀԾ Հաշվապահ 6 ներմուծել նաև Գնորդի Պայմանագրի վավերացման ամսաթիվը 11. Վաճառքի պատվերներ, Վաճառքներ, Վաճառքի վերադարձեր փաստաթղթերի word տպվող տեսքի համար ցուցակներում ավելացել են լրացուցիչ դատարկ պարամետրեր, որոնք հնարավոր է նկարագրել 12. Վճարումներ և Մարումներ փաստաթղթերի Մարված վաճառքներ ներդիրի Նկարագրություն սյունում երևում են նաև Գնորդի կոդը և անվանումը 13. Գումարի ընդունում գործակալից փաստաթղթի համար ավելացել է word և excel տպվող տեսք 14. Վճարումներ թղթապանակի, Վաճառքների առաջարկվող փոխմարումներ մատյանի և Ըստ գնորդի-> Գործողություններ հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհաններում ավելացել է Գնորդի վաճառքի գոտի բազմանշումային դաշտը 15. Վաճառքների վճարումներ և մարումներ, Պատվերների և վաճառքների համեմատում, Վաճառքներ, ABC վերլուծություն հաշվետվություններում ավելացել է Բաժնով ֆիլտրելու հնարավորություն 16. Վաճառքների վերլուծություն -> Վաճառքներ հաշվետվությունում ավելացել են Գնորդի խումբ, Խմբի անվանում ևՎճարման տեսակ սյուները, իսկ նախնական ֆիլտրման պատուհանում՝ Գնորդի խումբ և Վճարման տեսակ բազմանշումային դաշտերը: 17. Վաճառքների համեմատական հաշվետվությունում ավելացել են Գնորդ, Գնորդի անվանում, Գնորդի խումբ և Խմբի անվանում սյուները, իսկ նախնական ֆիլտրման պատուհանի Ընդհանուր էջում՝ Գնորդ և Գնորդի խումբ բազմանշումային դաշտերը, Խմբավորել, Ցույց տալ էջում՝ Խմբավորել ըստ գնորդի, Խմբավորել ըստ գնորդի խմբի նշիչները: 18. Ըստ գնորդի -> Մնացորդներ հաշվետվությունում ավելացել են Գնորդի պարտքի սահմանաչափ և Գնորդի ժամկետանց պարտքի սահմանաչափ սյուները
1. Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացել է Օգտագործողների հաշվետվությունների ձևանմուշներ բաժին, որտեղից հնարավոր է ներմուծել Հաշվետվության ձևերի նկարագրությունների excel ձևանմուշները 2. Ավելացել են շարժական մասից ստացված փաստաթղթերի ծանուցումներ, որոնք պահվում են Ժապավենի ցանկից բացվող Պատմություն բաժնում 3. Եթե սերվերի ժամը տարբերվում է լոկալ համակարգչի ժամից ծրագիր մտնելիս բերում է զգուշացնող ծանուցում: Ծանուցումը հայտնվում է ժամերի առնվազն 5 րոպե տարբերության դեպքում՝ հաշվի առնելով նաև ժամային գոտին: 4. Այժմ գրասենյակային և շարժական մասերի լիցենզիաները վերահսկվում են բանալու միջոցով 5. Ծրագրում ավելացել է Օգտագործողի ուղղորդիչ սահմանելու հնարավորություն: Այդ նպատակով Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացել է Անձնական ուղղորդիչների նկարագրություններ բաժին, որոնք ներմուծվում են Ներմուծել ընդլայնումները գործողությամբ Օգտագործողների համար հնարավոր է սահմանել Օգտագործողի ուղղորդիչի հասանելիություն (նաև նշված տողերով) Օգտագործողներ բաժնից մկնիկի աջ ստեղնի տակ բացվող Կապակցել օգտագործողի ուղղորդիչը հրամանով
6. Այժմ հնարավոր է այլ համակարգերից սերվիսի միջոցով` ստեղծել Գնորդ, Ապրանք և օժանդակ տեղեկատուները և Գնացուցակ, Վաճառքի պատվեր փաստաթղթերը ստանալ Վաճառքի պատվերները, օժանդակ տեղեկատուների տվյալները և ցուցակները, ըստ կոդի կամ ID-ի Գնորդ և Ապրանք տեղեկատուների, ինչպես նաև ըստ Գնացուցակի տեսակի ստանալ առանձին կամ բոլոր ապրանքների գնացուցակների տվյալները:
7. Ավելացել է Ապրանքների տրամադրում առաքիչին և Գործակալի գումարի ընդունում փաստաթղթերի ներմուծման excel ֆայլեր 8. Փաստաթղթերի ներմուծման excel ֆայլերում ավելացել է Փաստաթղթի N սյունը 9. Այժմ excel-ում հնարավոր է կիրառել հետևյալ ծրագրային բանաձևերը՝ ProductSalePrice, ProductSalePriceFromPriceList, CustomerDiscount, CustomerDebtRem, CustomerPrepayRem, CustomerReturnRem, PaymentsSum, ProductsOrdersQuantity, ProductsOrdersSum, ProductsOrdersVolume, ProductsSalesQuantity, ProductsSalesSum, ProductsReturnsQuantity, ProductsReturnsSum, ProductQntRemByVanAgent և ProductSumRemByVanAgent (մանրամասն նկարագրությունը տե°ս OLAP բանաձևեր օգտագործողի ձեռնարկում): Նշված բանաձևերը կանչվում են SM_ նախդիրով: 10. Ավելացել է տպվող տեսքերի ընդլայնման հնարավորություն 11. Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ, Ապրանքների տրամադրում առաքիչին և Մարում փաստաթղթերը դարձել են ընդլայնվող 12. Հետևյալ թղթապանակներն ու հաշվետվությունները դարձել են ընդլայնվող. Գնորդի փոփոխման հայտեր Նախատեսված և փաստացի երթուղիների համեմատում Գնորդների զեղչերի փոփոխում Ապրանքների գործողություններ Ապրանքների շրջանառություն Ըստ գնորդի -> Ի պահ հանձնված ապրանքների մնացորդներ Վաճառքի պատվերներ, Վաճառքներ, Վաճառքի վերադարձեր Վաճառքի պատվերների աշխատանքային մատյան Վաճառքների առաջարկվող փոխմարումներ Ըստ գնորդի -> Մնացորդներ, Գործողություններ, Ապրանքների գործողություններ Ըստ առաքիչի -> Ապրանքների գործողություններ, Ապրանքների մնացորդներ, Ապրանքների շրջանառություն
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի 6.0.03.0 տարբերակի շարժական մասի փոփոխությունները
1. Կատարվել է Երթուղու ամսաթվի դիզայնի փոփոխություն 2. Երթուղում չփակված այցելության մասին հաղորդագրությունն այժմ չի անհայտանում
1. Պատվեր, Վաճառք, Վերադարձ և Գույքագրում փաստաթղթերի Ապրանքների հավաքման պատուհանի քարտային տեսքում այժմ երևում է նաև ապրանքի Չափման միավորը 2. Պատվեր փաստաթղթի Ապրանքների հավաքման պատուհանն այժմ հնարավոր է ֆիլտրել ըստ Առկա է և Առկա չէ նշիչների 3. Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ փաստաթղթերում հնարավոր է ապրանքները Տարաներ ներդիրից տեղափոխել Ի պահ ներդիր և հակառակը կոճակով 4. Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում ավելացել է տարաների և նվերների վերահաշվարկի ընտրության և կոճակով վերահաշվարկ կատարելու հնարավորություն 5. Համակարգում ավելացել է պատվերների և վաճառքների ավտոլրացման մեխանիզմ 6. Այժմ իրականացվում է Նվերների ակցիայի ավտոմատ հաշվարկ շարժական մասում 7. Այժմ իրականացվում է Պարտքի և Ժամկետանց պարտքի սահմանաչափի ստուգում շարժական մասում 8. Փաստաթղթերի թղթապանակներում ավելացել է ըստ Մեկնաբանության դասավորելու հնարավորություն 9. Առևտրային գործակալին արգելվում է Վաճառք փաստաթղթում գրանցել մեքենայում ապրանքի առկայությունից ավել քանակ Ապրանքի բացասական մնացորդի ստուգման աստիճան պարամետրի 2 արժեքի դեպքում 10. Գրասենյակային մասից հնարավոր է ստանալ վաճառքի PDF ֆորմատով հարկային հաշիվը 11. Վաճառք փաստաթղթում հնարավոր է ստանալ գրասենյակային մասում արտացոլված հարկային հաշվի սերիան և համարը: Գրասենյակային մաս ուղարկված Վաճառքների պատուհանից սեղմելով կոճակը` Սերիա և համար դաշտում արտացոլվում են գրասենյակային մասից լրացված տվյալները: 12. Վաճառք փաստաթղթում սեղմելով կոճակը` հայտնվում է ապրանքների վաճառքի և փոխանակման միասնական պատուհան, որտեղ հնարավոր է միանգամից գրանցել և′ վաճառքը, և′ փոխանակումը 13. Վճարում ստեղծելիս Պարտքեր աղյուսակում այժմ ցույց է տրվում նաև Վաճառքի Մեկնաբանությունը
1. Գնորդի
Պարտքեր հաշվետվությունում ավելացել է
ըստ Մեկնաբանության դասավորելու
հնարավորություն 2. Ապրանքներ
մեքենայում հաշվետվության Մնացորդ սյան
մեջ վերադարձված ապրանքների քանակն այժմ առանձին է երևում: Նշված տողերի դեպքում
վերադարձված ապրանքների քանակային հանրագումարը ևս արտացոլվում է առանձին: 3. Ապրանքներ
մեքենայում հաշվետվությունում կոճակով ավելացել է ապրանքների առկայությունը
թարմացնելու հնարավորություն
1. Ապրանքներ տեղեկատուն այժմ հնարավոր է ֆիլտրել ըստ Առկա է և Առկա չէ նշիչների 2. Ապրանքի խումբ տեղեկատուն ֆիլտրման դաշտերում բազմամակարդակ է 3.Գնորդներ տեղեկատուում ավելացել է ըստ ՀՎՀՀ-ի, հասցեի փնտրման և Գնորդի խմբի ֆիլտրելու հնարավորություն 4. Գնորդ տեղեկատուում ավելացել է Պարտքի և Ժամկետանց պարտքի ըստ Բաժինների ֆիլտրման հնարավորություն 5. Գնորդի գնացուցակներ տեղեկատուում ավելացել է ըստ Գնորդի փնտրելու հնարավորություն
1. Գլխավոր
ընտրացանկից հեռացվել է Play փորձարկող բաժինը,
իսկ Դիտել Google Play Store-ում և Թարմացումներ բաժինները տեղափոխվել են Օգնություն բաժին 2. Կարգավորումների
Լոկալ պարամետրեր ենթաբաժնում ավելացել է Ցույց տալ ապրանքների կոդերը պարամետրը 3. Ֆիլտրման պատուհաններում բազմամակարդակ տեղեկատուների համար ավելացել է Բացել/Փակել բոլորը հնարավորություն
|