A.2 Հարկային հաշիվներ, տեղեկանք, e-Invoicing
Հարկային հաշիվների սերիա-համարների հաշվառումը ՀԾ-Հաշվետար 2012 համակարգում
KBA-01330-NTD4X7
Բովանդակություն

ՀԾ-Հաշվետար 2012 համակարգում ավելացել է հարկային մարմնից ստացված սերիա-համարների հաշվառման հնարավություն: Նոր տարբերակում կարելի է մուտքագրել ստացված սերիա-համարները, այդ սերիա-համարներով հաշիվներ դուրսգրել և օգտագործված սերիա-համարների վերաբերյալ տեղեկություն ստանալ:

Նման հաշվառում կազմակերպելու համար անհրաժեշտ է նախ ձեռքբերված հարկային հաշիվների սերիա-համարները մուտքագրել նոր ավելացած Հարկային հաշիվների սերիա-համարներ տեղեկատու:

Դիտողություն: Սերիա-համարները կարելի է ձեռքով մուտագրել տեղեկատու կամ ներմուծել`օգտագործելով C:\Program Files\Armenian Software\AS-BookKeepr 2012\BkImport գրադարանում գտնվող TaxInvoiceNumbersImport.xls ֆայլը:

Հարկային հաշիվների սերիա-համարներ տեղեկատուն ունի հետևյալ տեսքը.

Ստացականի ամսաթիվ սյունում ցույց է տրվում հարկային հաշիվների ձեռքբերման ստացականի ամսաթիվը:

Սերիա և համար սյունում ցույց են տրվում ձեռքբերված հարկային հաշիվների սերիա-համարները:

Հարկային հաշվի տեսակ սյունում ցույց է տրվում հարկային հաշվի տեսակը (1 - Ապրանքների մատակարարման Հ/Հ, 2 - Ծառայությունների մատուցման Հ/Հ):

Հատուկ հաշիվ  սյունում դրոշակի նշված լինելը նշանակում է, որ տվյալ սերիա-համարը հատուկ հարկային հաշվի համար է:

Անվավեր սյունում դրոշակի նշված լինելը նշանակում է, որ տվյալ սերիա-համարով հարկային հաշիվը ճանաչվել է անվավեր:

Եթե տվյալ սերիա-համարով արդեն գրանցվել է հաշիվ-ապրանքագիր, Հաշիվ-Ապրանքագիր սյունում երևում է այդ հաշվի համարը և ամսաթիվը:

Տեղեկատուում տող ավելացնելիս կամ խմբագրելիս կատարվում է սերիա-համարի կրկնության ստուգում:

Օգտագործված սերիա-համարների տողում կարելի է խմբագրել միայն Ստացականի ամսաթիվ, Հատուկ հաշիվ և Անվավեր դաշտերը:

Տեղեկատուից հնարավոր է հեռացնել միայն չօգտագործված սերիա-համարները:

Եթե տվյալ սերիա-համարով գրանցվել է հաշիվ-ապրանքագիր,ապա կարելի է խմբագրել փաստաթուղթը` կոնտեքստային ցանկից ընտրելով Խմբագրել Հաշիվ- Ապրանքագիրը հրամանը:

Թղթային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման ժամանակ կարելի է օգտվել սերիա-համարների ավտոմատ ընտրությունից:

Այդ նպատակով Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթի Սերիա և համար դաշտի կողքին ավելացելէ  կոճակը: Որպեսզի ակտիվ լինի սերիա-համարի լրացման կոճակը, անհրաժեշտ է, որ Դուրս գրման եղանակ դաշտի արժեքը լինի 2 - Թղթային:

Հաշիվ-Ապրանքագրում համակարգը հերթական սերիա-համարն ընտրում է հետևյալ կերպ:

  • Հարկային հաշիվների սերիա-համարներ տեղեկատուն դասավորում է նախ ըստ Ստացական, այնուհետև ըստ Սերիա և համար սյուների:
  • Հերթական համարն առաջարկելիս համակարգն անտեսում է այն սերիա-համարները, որոնց համար նշված են Հատուկ հաշիվ  կամ Անվավեր դրոշակները, կամ լրացված է Հաշիվ-ապրանքագիր սյունը:
  • Եթե գրանցվող հաշիվ-ապրանքագրի գնացուցակ էջը դատարկ է, ապա առաջարկվում է ըստ այս դասավորվածության հերթական սերիա-համարը:
  • Եթե գրանցվող հաշիվ-ապրանքագրի գնացուցակ էջում լրացված է նյութական արժեքի կամ հիմնական միջոցի տող, ապա համակարգը կառաջարկի հերթական համարը, որի Հարկային հաշվի տեսակ դաշտում լրացված է Ապրանքներ արժեքը:
  • Եթե գրանցվող հաշիվ-ապրանքագրի գնացուցակ էջում լրացված են միայն ծառայության տողեր,ապա համակարգը կառաջարկի հերթական համարը, որի Հարկային հաշվի տեսակ դաշտում լրացված է Ծառայություններ արժեքը:

Ստուգելու համար Հարկային հաշիվների մատյանից փաստաթուղթը կարելի է արտահանել MS Word հարկային մարմնի կողմից սահմանված ձևաչափերով:

 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր