A.1 Հաշվապահություն
Հարկային հաշիվների սերիա-համարների հաշվառումը ՀԾ-Հաշվետար համակարգում
KBA-01464-3S08VR
Բովանդակություն

ՀԾ-Հաշվետար համակարգը թույլ է տալիս կատարել հարկային մարմնից ստացված սերիա-համարների հաշվառում: Նոր տարբերակում կարելի է մուտքագրել ստացված սերիա-համարները, այդ սերիա-համարներով հաշիվներ դուրսգրել և օգտագործված սերիա-համարների վերաբերյալ տեղեկություն ստանալ:

  Նման հաշվառում կազմակերպելու համար անհրաժեշտ է նախ ձեռքբերված հարկային հաշիվների սերիա-համարները մուտքագրել Հարկային հաշիվների սերիա-համարներ տեղեկատու:

KBArticles.TaxInvSeriaNumbers1

Հարկային հաշվի սերիա-համարն ավելացնելու համար նախատեսված պատուհանն ունի հետևյալ տեսքը.

KBArticles.TaxInvSeriaNumbers2

Ստացականի ամսաթիվ սյունում ցույց է տրվում հարկային հաշիվների ձեռքբերման ստացականի ամսաթիվը:

Սերիա և համար սյունում ցույց են տրվում ձեռքբերված հարկային հաշիվների սերիա-համարները:

Հարկային հաշվի տեսակ սյունում ցույց է տրվում հարկային հաշվի տեսակը (1 - Ապրանքների մատակարարման Հ/Հ, 2 - Ծառայությունների մատուցման Հ/Հ):

Հատուկ հաշիվ  սյունում դրոշակի նշված լինելը նշանակում է, որ տվյալ սերիա-համարը հատուկ հարկային հաշվի համար է:

Անվավեր սյունում դրոշակի նշված լինելը նշանակում է, որ տվյալ սերիա-համարով հարկային հաշիվը ճանաչվել է անվավեր:

Եթե տվյալ սերիա-համարով արդեն գրանցվել է հաշիվ-ապրանքագիր, ապա Հաշիվ-Ապրանքագիր սյունում երևում է այդ հաշվի համարը և ամսաթիվը:

Տեղեկատուում տող ավելացնելիս կամ խմբագրելիս կատարվում է սերիա-համարի կրկնության ստուգում:

Օգտագործված սերիա-համարների տողում կարելի է խմբագրել միայն Ստացականի ամսաթիվ, Հատուկ հաշիվ և Անվավեր դաշտերը:

Տեղեկատուից հնարավոր է հեռացնել միայն չօգտագործված սերիա-համարները:

Եթե տվյալ սերիա-համարով գրանցվել է հաշիվ-ապրանքագիր,ապա կարելի է խմբագրել փաստաթուղթը` կոնտեքստային ցանկից ընտրելով Խմբագրել Հաշիվ- Ապրանքագիրը հրամանը:

Թղթային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման ժամանակ կարելի է օգտվել սերիա-համարների ավտոմատ ընտրությունից: Այդ նպատակով անհրաժեշտ է սեղմել Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթի Սերիա և համար դաշտին կից paytik կոճակը: Որպեսզի ակտիվ լինի սերիա-համարի լրացման կոճակը, անհրաժեշտ է, որ Դուրս գրման եղանակ դաշտի արժեքը լինի 2 - Թղթային:

KBArticles.TaxInvSeriaNumbers3

Հաշիվ-Ապրանքագրում համակարգը հերթական սերիա-համարն ընտրում է հետևյալ կերպ.

Հարկային հաշիվների սերիա-համարների տեղեկատուն դասավորում է նախ ըստ Ստացական, այնուհետև ըստ Սերիա և համար սյուների:

Հերթական համարն առաջարկելիս համակարգն անտեսում է այն սերիա-համարները, որոնց համար նշված են Հատուկ հաշիվ  կամ Անվավեր դրոշակները, կամ լրացված է Հաշիվ-ապրանքագիր սյունը:

Եթե գրանցվող հաշիվ-ապրանքագրի գնացուցակ էջը դատարկ է, ապա առաջարկվում է ըստ այս դասավորվածության հերթական սերիա-համարը:

Եթե գրանցվող հաշիվ-ապրանքագրի գնացուցակ էջում լրացված է նյութական արժեքի կամ հիմնական միջոցի տող, ապա համակարգը կառաջարկի հերթական համարը, որի Հարկային հաշվի տեսակ դաշտում լրացված է Ապրանքներ արժեքը:

Եթե գրանցվող հաշիվ-ապրանքագրի գնացուցակ էջում լրացված են միայն ծառայության տողեր, ապա համակարգը կառաջարկի հերթական համարը, որի Հարկային հաշվի տեսակ դաշտում լրացված է Ծառայություններ արժեքը:

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր