ՀԾ-Առևտուր
Նոր տարբերակ` ՀԾ-Առևտուր 6 (6.1.3): Կատարված փոփոխությունների և լրացումների ցանկը (17.02.2016-20.04.2016)
KBA-01539-DHYYLN
Բովանդակություն

Նոր հնարավորություններ


·   
Ավելացվել է ԱԴԳՏ դասակարգիչներ տեղեկատու, այն պարունակում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանով հաստատված արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների (ԱԴԳՏ) դասակարգիչների ցանկը:

·    Ապրանքների տեղեկատուում ավելացվել է ԱԴԳՏ դասակարգիչ դաշտ: Նշված արժեքն օգտագործվում է ՀԴՄ կտրոն տպելիս:

 

 

·    Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում ավելացվել է Զեղչի տոկոս նշելու հնարավորություն:

 

 

 

 ·    Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում ավելացվել է հնարավորություն կարգավորել Զեղչված գների խմբագրման թույլտվությունը:

·    Ավելացվել է Հրապարակային զեղչերի հայտարարություն XML արտահանելու հնարավորություն` Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ (taxservice.am) ներմուծելու համար:

 

·    Ապրանքներ և Ծառայություններ տեղեկատուն կանչելիս այժմ բացվում է տվյալների ֆիլտրման դիալոգ պատուհան:

·    Ավելացվել է հնարավորություն Ապրանքների տեղեկատուն արտահանել CAS տեսակի էլ. կշեռքի ֆորմատով:

·    Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի թարմացման GoodsServicesEdition ֆայլում ավելացվել են Երկիր և Արտադրող սյուներ:

·    Ավելացվել է հնարավորություն Excel-ից թարմացնել Գործընկերոջ պայմանագրի տվյալները: Թարմացման PartnersEdition.xls ֆայլը գտնվում է C:\Program Files\Armenian Software\AS-Trade 6\Import գրադարանում:

·    Գծիկավոր կոդեր տեղեկատուում ավելացվել է գույքագրման տերմինալի ֆորմատով արտահանման հնարավորություն:

·    Վաճառք (Կտրոն) փաստաթղթում F9 հրամանով բացվող պատուհանոււմ այժմ ցուցադրվում են Առկայություն, Վաճառքի գին սյուներ:

·    Վաճառք (Կտրոն)-ի տպելու ձևանմուշում ավելացվել է Վաճառողի տվյալները ցուցադրելու հնարավորություն:

·    Դրամարկղի մուտքի/ելքի օրդերներում ավելացվել է գործողության նոր տեսակ` Գումարի ստացում հաշվարկային հաշվից/ Գումարի ելք դեպի հաշվարկային հաշիվ:

 

·    Ավելացվել է անմիջապես Պահեստի մուտքի օրդերից Հատկության արժեք ավելացնելու, խմբագրելու հնարավորություն:

 

·    Ապրանքների Գույքագրում, Գույքագրում(Մանրածախ) փաստաթղթերում սկաներով ապրանքի տող ավելացնելիս Փաստացի քանակը նույնպես ավելացվում է:

·    ՀԾ-ԻնտերնետԲանկից Ներմուծված գործառնությունների մատյանում ավելացվել է հնարավորություն ստեղծել Դրամարկղի մուտքի, ելքի օրդերներ:

 Լուծված խնդիրներ

·    Պահեստի մուտքի օրդերից բացված գների ձևավորում կատարելիս միևնույն ապրանքի տարբեր հատկություններով տողերը չէին միավորվում:

·    Excel-ից Պահեստի մուտքի օրդեր ներմուծելիս Օգտագործման ժամկետների ներմուծման կարգավորում:

·    Սևագիր Վաճառք(Կտրոն) փաստաթղթի գրանցման կարգավորում, երբ Օգտագործողի դրույթներում նշված չէ դրամարկղ և թույլատված չէ խմբագրել դրամարկղը:

·    Գրանցված Վաճառք(Կտրոն)-ը խմբագրելիս աշխատում էին '+','-' արագ հասանելիության ստեղները:

·    Վաճառք(Կտրոն) փաստաթղթի Մեկնաբանություն դաշտում +, - ստեղները սեղմելիս փոխվում էր ընթացիկ տողի քանակ դաշտը:

·    Վաճառք(Կտրոն) փաստաթղթի ապրանքացուցակում Գծիկավոր կոդ սյունը չէր պարունակում դատարկ գծիկավոր կոդով տողերը:

·    Վաճառք(Կտրոն) փաստաթղթով կանխիկ գումարի մուտքագրման կարգավորում, երբ գումարի մի մասը մարվել է Բոնուսի հաշվին:

·    Ապրանքների տեղաշարժ փաստաթղթից պիտակ տպելիս 'Հաշվի առնել տողի քանակը' հայտանիշի աշխատանքի կարագավորում:

·    Գույքագրում, Գույքագրում (Մանրածախ) փաստաթղթերում սկաներով տող ավելացնելուց հետո Պահեստ դաշտը խմբագրվող էր մնում:

·    Մանրածախ առկայությունից Կտրոն(Վաճառք), Վաճառք(Մանրածախ) ստեղծելիս Գնորդի պայմանագրի Զեղչի տոկոսի վերագրման շտկում:

·    Գնացուցակ հաշվետվությունում Գծիկավոր կոդ չունեցող ապրանքների ցուցադրման կարգավորում:

·    Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուից, Տեղեկանք առկայության մասին հաշվետվությունից փաստաթղթեր ստեղծելիս անվանացանկում լրացվում էր ապրանքի Լրիվ անվանումը:

 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր