Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ներմուծման պահին ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը (Հարկման բազա)` մաքսային արժեք, գանձվող մաքսատուրք և ակցիզային հարկի գումար, «ՀԾ-Հաշվապահություն 4.0» համակարգում գրանցելու և համապատասխան հարկային հաշվետվություններում ստանալու համար Հայկական Ծրագրեր ՍՊԸ-ի կողմից առաջարկվում է հետևյալ լուծումը.
· Համակարգի պարամետրերի «Նյութական արժեքներ» խմբում ներառված USENUMGROUP1 – «Այլ թվային խմբավորիչ 1 օգտագործվում է» և USENUMGROUP2 – «Այլ թվային խմբավորիչ 2 օգտագործվում է» պարամետրերի արժեքները նշել «Այո» :
· NAMENUMGROUP1 պարամետրում անվանումը դնել, օրինակ, «Հարկման բազա» , իսկ NAMENUMGROUP2 պարամետրի անվանումը` «Հարկման բազայի ԱԱՀ»:
· Ներմուծման պահին Հարկման բազա հանդիսացող գումարը գրանցվելու է մուտքագրման փաստաթղթի «Թվային խմբավորիչ 1 (Հարկման բազա)» դաշտում, իսկ համապատասխան ԱԱՀ-ն` «Թվային խմբավորիչ 2 (Հարկման բազայի ԱԱՀ)» դաշտում:
Հետագայում Հարկման բազայից ցածր գնով իրացման դեպքում տարբերության գումարին համապատասխան ԱԱՀ-ի չափով ձևակերպվում է կրեդիտ ԱԱՀ: Վաճառքի գինը, քանակը, Թվային խմբավորիչ 1 (Հարկման բազա) և Թվային խմբավորիչ 2 (Հարկման բազայի ԱԱՀ) դաշտերը երևում են «Հաշվետվություններ»à «Նյութական արժեքների հաշվետվություններ»à «Գործողությունների գրանցման մատյան»à «Իրացումների մատյան» հաշվետվությունում: Կրեդիտագրվող գումարը կարելի է ստանալ հաշվետվությունը արտահանելով Excel, կամ օգտագործելով հաշվետվությունների գեներատոր: