ՀԾ-Բանկ
«Միջանկյալ աղյուսակների» միջոցով տվյալների ներմուծման կարգավորման քայլերը
KBA-01617
Նկարագրություն

«Միջանկյալ աղյուսակների» միջոցով տվյալների ներմուծումը կարգավորելու համար անհրաժեշտ բոլոր ֆայլերը հասանելի են ՀԾ-Բանկ համակարգի հիմնական տարբերակի կամ թարմացումների տեղադրման փաթեթներում (OtherScript\ImportDb)։ Անհրաժեշտ է օգտագործել ֆայլերի ամենաթարմ տարբերակները։ Այդ նպատակով պետք է վերցնել ընթացիկ հիմնական տարբերակի ֆայլերը, թարմացնելով, այն ֆայլերը, որոնք առկա են վերջին տեղադրված թարմացումներում։

Միջանկյալ աղյուսակների միջոցով տվյալների ներմուծումը կարգավորելու համար անհրաժեշտ է`

  1. Ստեղծել միջանկյալ տվյալների բազան նույն սերվերի ինչ ՀԾ-Բանկի բազան է։
  2. Գործարկել ImportDbTables.sql սկրիպտը նոր ստեղծված բազայի համար։ Սկրիպտի ֆայլը հասանելի է OtherScript\ImportDb\SqlScripts\Tables ճանապարհով։
  3. SYSCON -ի միջոցով ներմուծել OtherScript\ImportDb\Scripts ճանապարհով հասանելի սկրիպտերը այդ տարբերակի constant ֆայլերի հետ միասին։
  4. ՀԾ-Բանկ համակարգում  Ադմինիստրատորի ԱՇՏ 4.0 / Համակարգային աշխատանքներ / Տվյալների ներմուծում / Փաստաթղթերի ներմուծում կետից ներմուծել OtherScript\ImportDb\Import\ImportDbImportFiles.txt ֆայլը։
  5. ՀԾ-Բանկ համակարգում կարգավորել IMPORTDB համակարգային պարամետրը սահմանելով «Միջանկյալ աղյուսակների» բազայի անունը։ Բազայի անունը լրացվում է հետևյալ սկզբունքով` բազայի_անվանում.dbo. ։


Կից նյութեր

© 2025 Հայկական Ծրագրեր