ՀԾ-Բանկ
Visual Studio Remote Debugger գործիքի տեղադրում և կարգավորում
KBA-01646
Բովանդակություն
Նախնական պահանջներ

  • Debug -ի համար նախատեսված IIS սերվերի վրա հարկավոր է բացել debug պորտը՝  ստանդարտ 4026, TCP:
  • Հարկավոր է Debug -ի համար նախատեսված IIS սերվերի ցանցում տեղադրել Visual Studion 2022 կամ տրամադրել VPN կապ ՀԾ-ի և Debug -ի համար նախատեսված IIS սերվերի միջև:

Լրացուցիչ մեկնաբանություն
Debug – ի համար նախատեսված միջավայրի կառուցումը բաղկացած է հետևյալ քայլերից

  1. Visual Studio Remote Debugger - ի տեղադրում
  2. Visual Studio Remote Debugger - ի կարգավորում
  3. Visual Studio և Visual Studio Remote Debugger կապի կարգավորում

1.  Visual Studio Remote Debugger - ի  տեղադրում

1.1 Debug -ի համար նախատեսված IIS սերվերի վրա հարկավոր է բացել կայքը և էջի ներքևի հատվածում Tools for Visual Studio 2022 բաժնից ներբեռնելRemote Tools for Visual Studio 2022” գործիքը



1.2 Հարկավոր է IIS սերվերի վրա աշխատացնել ներբեռնած ֆայլը, սեղմել Install կոճակը և տեղադրել ծրագիրը



Visual Studio Remote Debugger ը տեղադրելուց հետո ավելանում է Visual Studio – ի միացումը ապահովող երկու գործիք`

  • Remote Debugger
  • Remote Debugger Configuration Wizard



2. Visual Studio Remote Debugger – ի գործիքների կարգավորում

2.1 Remote Debugger գործիքը օգտագործելու դեպքում ամեն անգամ Visual Studio-ի հետ կապ հաստատելու համար հարկավոր է ձեռքով աշխատացնել Remote Debugger -ը և կարգավորել այն:
Remote Debugger -ով հնարավոր է կարգավորել Visual Studio -ի միացման երկու եղանակ`

    • Windows Authentication` VS-ն կմիանա Debugger-ին միայն համապատասխան  մուտքանուն և գաղտնաբառ հավաքելուց հետո
    • No Authentication` VS-ն կմիանա Debugger-ին առանց օգտագործողի վավերացման

2.2 Remote Debugger Configuration Wizard  գործիքը օգտագործելու դեպքում Windows Service - ներում ավելանում է Visual Studio 2022 Remote Debugger  սերվիսը, ինչը  հնարավորություն է տալիս Visual Studio – ով միանալ ցանկացած պահի առանց լրացուցիչ կարգավորումների: Remote Debugger Configuration Wizard – ի դեպքում No Authentication տարբերակը բացակայում է:

  2.1 Remote Debugger-ի գործիքի կորգավորում `

       Windows Authentication միացումով
  1. Հարկավոր է աշխատացնել Remote Debugger գործիքը:
  2. Բացված պատուհանում անհրաժեշտ է ընտրել Tools -> Options… կամ սեղմել Ctrl+O և կարգավորել Visual Studio -ի միացման տարբերակը:
3. Բացված պատուհանում հարկավոր է ընտրել Windows Authentication նշիչը և սեղմելով Permissions կոճակը ավելացնել համապատասխան օգտագործողին, օրինակ` նշված դեպքում ավելացվել է local օգտագործող Debugger :


No Authentication միացումով
  1. Հարկավոր է աշխատացնել Remote Debugger գործիքը:
  2. Բացված պատուհանում անհրաժեշտ է ընտրել Tools -> Options… կամ սեղմել Ctrl+O և կարգավորել Visual Studio -ի միացման տարբերակը:




  3.  Բացված պատուհանում ընտրել No Authentication և Allow any user to Debug նշիչները:


2.2 Remote Debugger Configuration Wizard գործիքի կարգավորում
1. Գործիքը կարգավորելու համար հարկավոր է բացել Remote Debugger Configuration Wizard -ը և սեղմել Next կոճակը:


2. Տեղադրելու ընթացքում հարկավոր է ընտրել Run the Visual Studio 2022 Remote Debugger service նշիչը և լրացնել այն օգտագործողին (Domain, Local User), որով Visual Studio - ն կմիանա Debugger – ին, օրինակ նշված դեպքում Debugger լոկալ օգտագործողն է։


3. Արդյունքում Windows Service – ներում կավելանա Visual Studio 2022 Remote Debugger սերվիս


3. Visual Studio և Visual Studio Remote Debugger կապի կարգավորում

3.1 Հարկավոր է բացել Visual Studio ծրագիրը և ընտրել Debug - > Attach to Process...



3.2 Բացված պատուհանում հարկավոր է լրացնել համապատասխան դաշտերը`

Connection type  - ընտրել կախված նրանից, թե ինչ կարգավորում է արվել Remote Debugger գործիքի համար ( կարգավորումների տեսակները նշված են կետ 2-ում)

      • Remote (Windows) – եթե կարգավորված է  Remote Debugger գործիքի Windows Authentication տարբերակը կամ Remote Debugger Configuration Wizard գործիքը: Սերվիսին միանալու ժամանակ անհրաժեշտ կլինի մուտքագրել Login և Password։
      • Remote (Windows – No Authentication) - եթե կարգավորված է Remote Debugger գործիքի No Authentication տարբերակը: 

Connection target – մուտքագրել ServerName:4026 կամ IP:4026 , որտեղ 4026-ը ստանդարտ պորտն է, սակայն կարող է փոփոխվել ։

Connection target-ը լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել Enter կոճակը, որից հետո կհայտնվի հասանելի process-ների ցանկը։ Որոնման դաշտում հարկավոր է գրել w3wp.exe՝ սերվիսը հեշտությամբ գտնելու համար, ապա ընտրել համապատասխան սերվիսը և սեղմել Attach։

Եթե ցանկում սերվիսը չի երևում, անհրաժեշտ է բացել Swagger-ը որևէ WEB browser-ով։


© 2026 Հայկական Ծրագրեր