Տարբերակ 6.2.9 (21.11.2016-31.01.2017) Նոր հնարավորություններ Կարևոր փոփոխություններ •Ավելացվել է Դրոշմանիշային վճարների հաշվարկի հնարավորություն` համաձայն ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին 245-Ն օրենքի: •Ավելացվել է Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթուղթ: Այն կարելի է Արտահանել/Ներմուծել b2b.armsoft.am հարթակ:
Հաշվապահություն •Այժմ Գործընկերոջ տեղեկատուի Կոդ դաշտում կարելի է լրացնել մինչև 12 նիշ: •Ավելացվել է հնարավորություն Գործընկերների մնացորդներ հաշվետվությունից ստեղծել Վճարման հանձնարարագիր: •Ավելացվել է հնարավորություն Մատյաններում և Հաշվետվություններում ցուցադրել Գործընկերոջ ՀՎՀՀ սյուն:
Պահեստ •Հաշիվ ապրանքագիր և Վերադարձ գնորդից փաստաթղթերում Պահեստ դաշտի արժեքը փոխելիս Ապրանքացուցակին նույնպես կարելի է վերագրել նոր արժեքը:
•Ավելացվել է հնարավորություն Հաշիվ ապրանքագրերը Արտահանել/Ներմուծել b2b.armsoft.am հարթակ: •Պահեստ տեղեկատուուի Հասցե դաշտում այժմ կարելի է լրացնել մինչև 255 նիշ: •Ավելացվել է հնարավորություն արտարժույթով Հաշիվ ապրանքագրերի տպման տեսքը տեսնել արտարժույթով: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել ձևանմուշը և կատարել կարգավորումներ: •Ավելացվել է Պատվեր մատակարարին փաստաթղթի տպվող տեսք: •Վաճառք Մանրածախ փաստաթղթում, եթե լրացված են Ստացված կանխավճարի հաշիվ և Կանխավճարի օգտագործում դաշտերը, ապա Գործառնություններում առաջարկվում է համապատասխան ձևակերպում: •Վաճառքի փաստաթղթերում, Վերադարձ գնորդիցում և Փոխանցման հաշվում սկաներով ապրանքն ավելացնելուց հետո ակտիվանում է Քանակ դաշտը: •Ավելացվել է հնարավորություն ներմուծել ՀԾ-Առևտրից XML արտահանված Վերադարձ գնորդից փաստաթուղթը: Աշխատավարձ •Դրույթների Աշխատավարձ էջում ավելացվել է Եկամտային հարկի սանդղակ կոճակ:
•Այժմ հնարավոր է Եկամտային հարկի հաշվարկը ձևավորել ներքին էլ. աղյուսակի միջոցով և արտահանել XML ֆորմատով` Հարկային հաշվետվությունների ներկայացման ինտերնետային համակարգ ներմուծելու համար: Այլ
•Ավելացվել է ընտրման ցուցակներում անհրաժեշտ տողը արագ գտնելու նոր հնարավորություն: Անհրաժեշտ է դաշտում մուտքագրել փնտրվող արժեքը կամ դրա մի մասը, սեղմել CTRL+ սլաք վերև ստեղների համադրությունը և ֆիլտրված ցանկից ընտրել անհրաժեշտ տողը:
•Արագացվել է Ոչ ադմինիստրատոր օգտագործողով համակարգ մուտք գործելը: Լուծված խնդիրներ •Վաճառք մանրածախ փաստաթղթից Կանխավճարի օգտագործումով ՀԴՄ տպելու կարգավորում: •Հաշիվ ապրանքագրի հիման վրա ստեղծված Վերադարձ գնորդից փաստաթղթում հիմք փաստաթղթի Մատակարարի գործ. հասցեի վերագրման կարգավորում: •Հաշիվ ապրանքագրի Գործառնություններում Կանխավճարի մարման գումարի շտկում, երբ փաստաթղթի Ընդհանուր գումարը խմբագրված է: •Հաշիվ ապրանքագրում Տողում նշված զեղչի տոկոսի հաշվարկի շտկում: •Վերադարձ գնորդից փաստաթղթում որպես Հասույթի ճշգրտման հաշիվ Դրույթներից լրացման շտկում: •Վերադարձ գնորդից փաստաթուղթը e-Invoicing արտահանելիս հասցեների վերագրման կարգավորում: («[16] Վայրը, որտեղից ապրանքները մատակարարվում են» դաշտում այժմ լրացվում է Գնորդի առաքման հասցեն, իսկ «[25] Մատակարարվող ապրանքների նշանակման վայրը»` Մատակարարի հասցե): •Վերադարձ մատակարարին փաստաթղթում պարտքի նվազեցման Գործառնության մեջ գումարի շտկում: •Քաղիրավական պայմանագրով հավելումները այսուհետ չեն ներառվի Նպաստների հաշվարկի միջինի մեջ: •ՀՄ գույքագրում փաստաթղթի տպման տեսքում Նյութապատասխանատու անձի լրացման կարգավորում: •ՀՄ Վերագնահատում փաստաթղթի XML-ով ներմուծման ժամանակ կատարվող ստուգումների շտկում: •Տվյալների պահոցը արխիվացնելիս հին փաստաթղթերի սերիա-համարների չպահպանելու հետ կապված կարգավորում:
|