ՀԾ-Հաշվապահ 6
Նոր տարբերակ` ՀԾ-Հաշվապահ 6 (6.0.23): Կատարված փոփոխությունների և լրացումների ցանկը (05.03.2014-08.04.14)
KBA-01482-N2V00J
Բովանդակություն

Նոր հնարավորություններ

·         Ավելացվել է փաստաթղթերի հեռացված վիճակ, այդ փաստթղթերի վերջնական հեռացումը կատարվում է Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգի Հեռացված փաստաթղթերի մատյանից:

  

·         Ուղղորդիչի վերևի մասում` ենթահամակարգի անվանման վրա մկնիկի կտտոցով կարելի է բացել, փակել տվյալ ենթահամակարգի բոլոր խմբերը:

·         Գործընկերների մնացորդների փակման ժամանակ թույլատրվում է ընտրել գործընկերով հաշվառվող հաշիվ:

·         Հիշարար օրդերի տպվող տեսքում ցուցադրվում է գործընկերոջ անվանումը

·         Հաշիվ ապրանքագրում Դիալոգ ռեժիմում աշխատելիս Հաջորդը սեղմելիս կոդ դաշտի արժեքը չի դատարկվում:

·         Հաշիվ ապրանքագրում Առաքողի գրանցման գրքի համարը դարձել է 10 նիշ:

·         ՀՄ-ների համակարգային մաշվածքի սևագիր փաստաթղթերի մանրամասնություններից թույլատրվում է առանձին տողի հեռացում:

·         Հաշվարկային թերթիկում ստորագրության համար ավելացել են լրացուցիչ տողեր:

·         Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկում թույլատրվում է ամիսների օրերը լրացնել ոչ առաջին տողից:

·         Եկամտային հարկի արտահանում ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան ֆորմատով:

Լուծված խնդիրներ

·         Հաշվապահ 6 համակարգի վրա Հաշվապահ 2011-ի բազա վերականգնելու դեպքում բերվում է սխալի մասին համապատասխան հաղորդագրություն:

·         Տվյալների պահոց ստեղծելիս, եթե անվանումը պարունակում է '.' սիմվոլը` բերվում է սխալի մասին համապատասխան հաղորդագրություն:

Հաշվապահություն

·         Կարգավորում Տիպային գործողությունում RemDbAn (“”,””) բանաձևը կիրառելիս:

·         Արտարժույթի փոխարկում փաստաթղթում կլորացման կարգավորում:

·         Ներդրումային փուլի հաշվետվություններում Հաշիվ դաշտի ընտրման ցուցակի կարգավորում:

·         Կարգավորում T-Հաշվում, երբ դիալոգում նշված է խմբավորել ըստ թղթակցող հաշվի դրոշակը և ընտրված է արժույթ:

·         Ֆինանսական հաշվետվությունների ամսաթվերի կարգավորում:

Պահեստ

·         Կարգավորում ՆԱ կոմպլեկտավորում փաստաթղթի տպման ձևը դիտելիս, երբ անվանացուցակում կան նույն կոդով նյութական արժեքի իրար հաջորդող տողեր:

·         Կարգավորում ՆԱ տեղաշարժ փաստաթղթի վաճառքի գներով տպման ձևում:

 

 Աշխատավարձ

·         Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթուղթը Աշխատավարձի վճարացուցակի ձևով արտահանելիս ամսաթվի ֆորմատի կարգավորում:

·         Վճարումներ փաստաթղթի հեռացման կարգավորում:

Հիմնական միջոցներ

·         Տեղեկանք ըստ գործողությունների մատյանում Ընդունող ստորաբաժանում և Ընդունող ՆՊԱ տվյալների վերագրման կարգավորում:

Ամբողջականության ստուգում

·         Ամբողջականության ստուգման կարգավորում, երբ 941 համակարգային հավելում/պահման վրա միացված է ՊԿԿ պահվում է և Գործատուի կողմից տրված կուտակային կենսաթոշակը պահվում է դրոշակները:

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր