Հարկային փաստաթղթերի սերիա և համարի արտացոլումը ՀԾ Ձեռնարկություն
համակարգում իրականացվում է ստուգելով ծրագրային փաստաթղթերի և հարկային
փաստաթղթերի հետևյալ ռեկվիզիտների համապատասխանությունը․
Փաստաթղթի ամսաթիվ, ՀՎՀՀ կամ Անձնագրի համար, Փաստաթղթի գումար, Պայմանագրի համար, Գտնվելու վայր (հասցե),
որը ստուգվում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի վաճառքի հաշիվ ապրանքագրի Գնորդ էջի
Գտնվելու վայր (հասցե) դաշտի հետ։ Գտնվելու վայրով ստուգում
չի կատարվում, եթե հարկային հաշվի տեսակը Ծառայությունների մատուցման, աշխատաների կատարման
է։
Հնարավոր է նաև բանաձևով նկարագրել հարկային փաստաթղթերի սերիա
և համարի արտացոլման յուրահատուկ պայմաններ՝ ծրագրային փաստաթղթերի և հարկային
փաստաթղթերի (e-invoicing-ի փաստաթուղթ) համապատասխան ռեկվիզիտների համեմատման
միջոցով։ Դա հնարավոր է իրականացնել Ադմինիստրատորի ԱՇՏ -> Կարգավորումներ և դրույթներ
-> Հարկային ծրագիր արտահանվող փաստաթղթերի կարգավորումներ -> Սերիա և համարի
արտացոլում բաժնում SerialNumberTransferAlgorithm բանաձևի միջոցով։
Ծրագրային փաստաթղթերի ռեկվիզիտներին հնարավոր
է դիմել հետևյալ կերպ․
ParentDoc(“RekvName”)
Որտեղ՝
RekvName – Ծրագրային փաստաթղթի
ռեկվիզիտի անվանումն է (ստացվում է «Հիշել որպես» հրամանով)
Հարկային փաստաթղթերի ռեկվիզիտներին հնարավոր
է դիմել հետևյալ կերպ․
docFromTaxInvoiceProg("SuppDate") - Փաստաթղթի ամսաթիվ,
docFromTaxInvoiceProg("RTaxCode") - ՀՎՀՀ,
docFromTaxInvoiceProg("RPassport") - Անձնագրի համար,
docFromTaxInvoiceProg("TotalSumAll") - Փաստաթղթի գումար,
docFromTaxInvoiceProg("Contract") - Պայմանագրի համար
docFromTaxInvoiceProg("RMtDelivLocation") – Մատակարարվող (առաքվող)
ապրանքների նշանակման վայրը (հասցե):
Օրինակ` հետևյալ
ենթածրագրով ստանդարտ ստուգման փոխարեն սահմանվել է նորը, որում հանվել է
պայմանագրով ստուգման փուլը․
Option Explicit
Function
SerialNumberTransferAlgorithm(ByVal docFromTaxInvoiceProg, ByVal
bAdjustingInvoice)
If
ParentDoc("Date") = docFromTaxInvoiceProg("SuppDate") _
And ((Trim(ParentDoc("RTaxCode")) <>
"" And Trim(docFromTaxInvoiceProg("RTaxCode")) =
Trim(ParentDoc("RTaxCode"))) _
Or (Trim(ParentDoc("RTaxCode")) =
"" And Trim(docFromTaxInvoiceProg("RPassport")) =
Trim(ParentDoc("Passport")))) _
And ParentDoc("MtPrSumall") =
docFromTaxInvoiceProg("TotalSumAll") _
And Trim(ParentDoc("RecAddress")) =
Trim(docFromTaxInvoiceProg("RMtDelivLocation")) Then
SerialNumberTransferAlgorithm = True
Else
SerialNumberTransferAlgorithm = False
End If
End Function
Հաշվարկային փաստաթղթերի սերիա և համարի արտացոլումը ծրագրում իրականացվում է ստուգելով
ծրագրային փաստաթղթերի և հարկային փաստաթղթերի հետևյալ ռեկվիզիտների
համապատասխանությունը․
Ամսաթիվ Ելքի հասցե Մուտքի հասցե Ընդհանուր գումար Ապրանքի տողերի քանակ Ապրանքների ընդհանուր
քանակ
Հաշվարկային փաստաթղթերի համար յուրահատուկ պայմաններ
նկարագրելու հնարավորություն համակարգում առկա չէ։
|