A.2 Հարկային հաշիվներ, տեղեկանք, e-Invoicing
Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ - Էլեկտրոնային տեսքով ներկայացումը ՀԾ-Հաշվետար 2012 համակարգում
KBA-01318-SFWYWL
Բովանդակություն

    ՀԾ-Հաշվետար 2012 համակարգը թույլ է տալիս ստանալ դուրս գրված կամ ստացված հարկային հաշիվների վերաբերյալ XML ֆորմատի ֆայլ, որը հնարավոր է բեռնել www. taxservice.am (Հարկային Ծառայության ինտերնետային համակարգ):

    XML ֆայլի ձևավորման, արտահանման և Հարկային Ծառայության համակարգ բեռնման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

1.      ՀԾ-Հաշվետար 2012 համակարգից արտահանել Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ ձևը MS Excel համակարգ (Հաշվետվություններ –> Ֆինանսական հաշվետվություններ -> Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ ):

Ուշադրություն: MS Excel արտահանելիս անհրաժեշտ է օգտագործել Unicode տառատեսակի կոդավորումը: (Դրույթներ –> Ընդհանուր -> Արտահանումը MS Excel և MS Word Unicode-ով)

2.      Սեղմել տեղեկանքի վերևի ձախ անկյունում գտնվող Արտահանել XML կոճակը:

Ուշադրություն: XML ֆայլի արտահանման ժամանակ կատարվում են մուտքագրված տվյալների որոշ ստուգումներ: Ստուգվում է, օրինակ, ՀՎՀՀ-ի առկայությունը և երկարությունը:  Սխալ տվյալների հայտնաբերվելու դեպքում արտահանում չի կատարվի:

 

3.      Save As պատուհանում նշել XML ֆայլի արտահանման ճանապարհը և սեղմել Save կոճակը:

4.      Մտնել Հարկային Ծառայություն հաշվետվությունների ներկայացման ինտերնետային համակարգ և հաշվետվությունների ձևերի ցանկից բացել տեղեկանքի էջը (կետ 8):

5.       Սեղմել վերևի աջ անկյունում գտնվող   (Հաշվետվության XML ֆայլի բեռնում) նշանը:

 

 

6.      Հաշվետվության XML ֆայլի բեռնում  պատուհանում սեղմել Browse… կոճակը:

 

7.       Choose File to Upload պատուհանում նշել արտահանված XML ֆայլը և սեղմել Open կոճակը:

 

 8.       Հաշվետվության XML ֆայլի բեռնում  պատուհանում սեղմել Բեռնել կոճակը:

Տեխնիկական պահանջ:   “XML ֆայլի արտահանում”  գործողությունն օգտագործելու համար անհրաժեշտ է, որ համակարգչի վրա տեղադրված լինի msxml6.0 կոմպոնենտը, որը կարելի է բեռնել հետևյալ հասցեից. https://www.armsoft.am/Temp/Small/msxml6.msi 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր