ՀԾ-Առևտուր 7
Նոր տարբերակ` ՀԾ-Առևտուր 6 (6.1.10): Կատարված փոփոխությունների և լրացումների ցանկը (03.08.2016-10.10.2016)
KBA-01555-X4F6B6
Բովանդակություն

Տարբերակ 6.1.10 (03.08.2016-10.10.2016)

Նոր հնարավորություններ

•Առանձնացվել է b2b.armsoft.am ենթահամակարգ, որտեղ արտացոլվում են b2b.armsoft.am հարթակով Ստացված և Ուղարկված փաստաթղթերը, ինչպես նաև հարթակում հրապարակված ապրանքացանկը:



•Ավելացվել է Օգտագործողի գործողությունների և ստացված ծանուցումների մասին Պատմություն տեսնելու հնարավորություն: Պատմության մեջ արտացոլվում են Փաստաթղթերի, Հիմնական տեղեկատուների պատուհանի բացման ու գրանցման մասին տեղեկատվություն, ինչպես նաև b2b.armsoft.am հարթակից և այլ աղբյուրներից ստացված ծանուցումները:


•Ավելացվել է Փաստաթղթերի պատմություն մատյան, որտեղ խմբային կարելի է տեսնել փաստաթղթերի փոփոխման պատմությունը:



•Ավելացվել է Փոխանցման հաշիվ ստեղծելու հնարավորություն, որը կարելի է ուղարկել Գնորդին b2b.armsoft.am հարթակով կամ էլ. փոստով, ինչպես նաև կարելի է փաստաթղթի հիման վրա ստեղծել Հաշիվ-ապրանքագիր:





•Այժմ Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի Անվանում դաշտում կարելի է լրացնել մինչև 200 նիշ: 

•Ավելացվել է Գնորդի պարտքի սահմանաչափ նշելու և նոր վաճառք գրանցելիս սահմանափակելու հնարավորություն:





•Ավելացվել է հնարավորություն Գործընկերոջ տեղեկատուում սկաներով մուտքագրել քարտի կոդը:

•Ավելացվել է հնարավորություն Վաճառք (Կտրոն) փաստաթղթում Մանրածախ պահեստի դեպքում որպես զեղչված գին առաջարկել Գներ տեղեկատուի գները:

•Ավելացվել է հնարավորություն թույլ չտալ Օգտագործողին Վաճառք (Կտրոն) փաստաթղթում հեռացնել ապրանքի տող:



•Ավելացվել է հնարավորություն Պահեստի մուտքի օրդեր (Ներմուծում) տեսակի փաստաթղթից ձևավորել Ձեռքբերման ինքնարժեքի հաշվարկ հաշվետվություն:




•Հաշվետվություններում ավելացվել է ՀԴՄ կտրոնների ապրանքացանկ հաշվետվություն, որտեղ արտացոլվում են ստեղծված Վաճառք (Կտրոն) փաստաթղթերի ապրանքացանկերը:

•Տեղեկանք ապրանքների առկայության մասին (Մանրածախ) հաշվետվությունից ավելացվել է Ապրանքների վերագնահատում (Մանրածախ) փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն:

•Ավելացվել է հնարավորություն համակցել ШТРИХ-ПРИНТ տեսակի էլեկտրոնային կշեռքները:

•Excel-ում հաշվետվություններ ձևավորելու համար նախատեսված ապրանքային բանաձևերում այսուհետ Materials պարամետրը ոչ պարտադիր է:

•Excel-ում ներդրված բանաձևերում ավելացվել են Մանրածախ հայտանիշով պահեստներին վերաբերող բանաձևեր: 

•Excel-ում ներդրված բանաձևերում ավելացվել է TMTPriceByPriceType բանաձև, որով կարելի է ստանալ ապրանքի գինը նշված Չափման միավորով և Գնի տեսակով:

•Ավելացվել է հնարավորություն Excel-ից խմբային ներմուծել Վաճառք (Մանրածախ) տեսակի փաստաթղթեր: Ներմուծման InvoiceRetailGroupImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files\Armenian Software\AS-Trade 6\Import:

•Ավելացվել է հնարավորություն Excel-ից ներմուծել Պահեստի մուտքի օրդեր (Ներմուծում) տեսակի փաստաթղթեր: Ներմուծման IncomeImportGroupImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files\Armenian Software\AS-Trade 6\Import:

•Ավելացվել է հնարավորություն Excel-ից ներմուծել Մատակարարի ապրանքացանկերը: Ներմուծման PartnersMTImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files\Armenian Software\AS-Trade 6\Import:

•Ավելացվել է հնարավորություն Excel-ից ներմուծել Գործընկերների հաշվարկային հաշիվները: Ներմուծումը կատարվում է Գործընկերների տվյալների թարմացման PartnersEdition.xls ֆայլի միջոցով (C:\Program Files\Armenian Software\AS-Trade 6\Import):

 
Լուծված խնդիրներ

•Մանրածախ տեսակի պահեստով Վաճառք կտրոն փաստաթղթում վաճառքի գնի ընտրման հնարավորության կարգավորում, երբ Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված է այդ մանրածախ պահեստը:

•Վաճառք (Մանրածախ) փաստաթղթում վաճառքի գնի խմբագրման սահմանափակում, երբ Օգտագործողի դրույթներում նշված է թույլ տալ խմբագրել վաճառքի գինը: 

•Վաճառք կտրոնում կանխավճարի մարումը ազդում էր Դրամարկղի մնացորդի վրա, երբ փաստաթղթում նշված չէր Գնորդ դաշտը:

•Լրացուցիչ չափման միավորով ապրանքը մի քանի խմբաքանակից ելքագրելու դեպքում վաճառքի գումարների հաշվարկի կարգավորում:

•ՀԴՄ կտրոնի ձևանմուշում ԱԱՀ-ով հարկվող/Չհարկվող բաժինների ցուցադրման կարգավորում:

•Z հաշվետվությունում Կանխավճարի մարում գումարի ցուցադրման կարգավորում:

•Ապրանքի քարտում Վաճառքի գին և Վաճառքի գումար սյուների և դրանց մնացորդների ցուցադրման կարգավորում:

•Ապրանքների շրջանառության մատյան (Մանրածախ), Ապրանքների գործողությունների մատյան (Մանրածախ) հաշվետվությունների դիալոգ պատուհանում Պահեստի ընտրման ցանկում առաջարկվում էին նաև ոչ մանրածախ պահեստները:

•Տեղեկանք ապրանքների շրջանառության մասին (մանրածախ) հաշվետվությունում Վերջնական քանակների հաշվարկի կարգավորում, երբ դիալոգում նշված է Բացված ըստ գործողությունների դրոշակը:

•Տվյալների ամբողջականության ստուգումների ավելացում կապված Վերադարձ գնորդից փաստաթղթերի վերագրանցման հետ:

 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2026 Հայկական Ծրագրեր