DOCSATTACH աղյուսակը այլ տվյալների բազա տեղափոխելու համար հարկավոր է կատարել հետևյալ քայլերը
1. Հարկավոր է ներբեռնել AttachmentsTransfer.zip ֆայլը, աշխատացնել AttachmentsTransfer.exe ծրագիրը, լրացնել համապատասխան դաշտերը և սեղմել Պատճենել կոճակը: AttachmentsTransfer.exe ծրագրի աշխատանքը հնարավոր է ընդհատել ցանկացած պահի և պատճենումը վերսկսելու դեպքում աշխատանքը կշարունակվի ընդհատված կետից:
Սերվերի անունը - sql սերվերի անունը, որտեղ գտնվում է DOCSATTACH աղյուսակը պարունակող հիմնական տվյալների բազան Հիմնական ՏԲ-ի անունը - DOCSATTACH աղյուսակը պարունակող հիմնական տվյալների բազայի անունը Նոր ՏԲ-ի անունը - AttachmentsTransfer.exe ծրագրի աշխատանքի արդյունքում սերվերի վրա կստեղծվի տվյալ դաշտում նշված անունով նոր բազա, որը կպարունակի պատճենված DOCSATTACH աղյուսակը Տվյալների բազայի ճանապարհը - նշվում է նոր ստեղծվող տվյալների բազայի ճանապարհը: Դաշտը չլրացնելու դեպքում բազան ստեղծվում է sql սերվերի բազաների համար նախատեսված թղթապանակում Պատճենման բլոկի չափ (օր) - տվյալների տեղափոխումը կատարվում է ըստ ֆայլերի փոփոխման ամսաթվի` բլոկերով: Տվյալ դաշտում լրացվում է օրերի քանակը, որը որոշում է տեղափոխվող բլոկերի մեծությունը:Տվյալ դաշտի արժեքը հարկավոր է ընտրել միջին մեծության թիվ պատճենման պրոցեսը օպտիմալ կատարելու համար` փոքր թիվ ընտրելու դեպքում կմեծանա տվյալների բազային ուղղվող հարցումների քանակը, շատ մեծ թիվ ընտրելու դեպքում կմեծանա log ֆայլը և տրանզակցիայի տևողությունը Հարցման կատարման մաքսիմալ ժամանակ (վարկյան) - նշվում է հարցման կատարման ժամանակը: Պատճենման բլոկի չափը մեծացնելու դեպքում հարկավոր է մեծացնել նաև հարցման կատարման մաքսիմալ ժամանակը: Օգտագործող և Գաղտնաբառ - sql server-ին միանալու համար անհրաժեշտ օգտագործողը, գաղտնաբառը
2.Ծրագրի աշխատանքի բարեհաջող ավարտից հետո նոր տվյալների բազան հնարավոր է տեղափոխել այլ սերվերի վրա: Բազան տեղափոխելու դեպքում անհրաժեշտ է կարգավորել linked server և Microsoft Distributed Transaction Coordinator (MSDTC) հիմնական տվյալների բազայի և նոր բազայի sql սերվերների միջև: 3. Հարկավոր է մուտք գործել ՀԾ - Բանկ / ՀԾ - Ձեռնարկություն համակարգի ադմինիստրատորի ԱՇՏ և կարգավորել "DOCSATTACHSERVERDB" պարամետրը, որտեղ հարկավոր է նշել նոր ստեղծված բազայի անունը ( նաև սերվերի անունը, եթե նոր բազան տեղափոխվել է այլ սերվերի վրա ): Պարամետրի ֆորմատը պետք է լինի` [ServerName].DbName , եթե բազան այլ սերվերի վրա է կամ DBName` եթե նույնի սերվերի վրա է: Առաջին դեպքում [ ] սիմվոլները պորտադիր են:
4. Հիմնական տվյալների բազայում գտնվող նախկին DOCSATTACH աղյուսակի տեղափոխված տվյալները հեռացնելու համար անհրաժեշտ է բացել 1-ին կետում ներբեռնած AttachmentsTransfer.zip ֆայլը և հիմնական բազայի վրա աշխատացնել DocsAttach_change.sql հարցումը, որի բարեխաջող ավարտից հետո միայն աշխատացնել DocsAttach_drop.sql հարցումը:
|