ՀԾ-Վաճառքների Կառավարում
Նոր տարբերակ` ՀԾ-Վաճառքների Կառավարում 7 (7.0.04.0): Կատարված փոփոխությունների և լրացումների ցանկը
KBA-01587-M1S1M2
Բովանդակություն

ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի 7.0.04.0 տարբերակի  նշանակալի փոփոխությունները


Գրասենյակային մաս

·         Ավելացել է b2b.armsoft հարթակ ենթահամակարգ, որտեղ արտացոլվում են b2b.armsoft հարթակով Ստացված և Ուղարկված փաստաթղթերը

·         Վաճառքի պատվեր փաստաթղթում ավելացել է Փոխանակում գործողությունը

·         Ավելացել է Վաճառք փաստաթուղթը b2b.armsoft հարթակ ուղարկելու հնարավորություն

·         Համակարգում ավելացել է Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ ստեղծելու, b2b.armsoft հարթակ ուղարկելու, այն ստանալու և մշակելու հնարավորություն

·         Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացել է Գործակալի ստեղծած փաստաթղթեր մատյան

 

Շարժական մաս

·         Ավելացել է Վճարում գնորդին փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն

·         Այժմ փաստաթղթերը հիշելիս իրականացվում են գրասենյակային մասի ստուգումները (կապի առկայության դեպքում)

·         Ավելացել է փաստաթղթերը թարմացնելու հնարավորություն

·         Պատվեր փաստաթղթում ավելացել է Փոխանակում գործողություն և Առաքիչ  նշելու հնարավորություն

·         Ծրագիրը ջնջելու և տեղադրելու դեպքում Կարգավորումներ բաժնի տվյալները ավտոմատ վերականգվում են

 

ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի 7.0.04.0 տարբերակի  գրասենյակային մասի փոփոխությունները

 

Տեղեկատուների ձևավորում

1․ Առևտրային գործակալ տեղեկատուում ավելացել են

  • Հասանելի առաքիչներ աղյուսակ՝ Կոդ, Անվանում և Հիմնական սյուներով
  • Տվյալների վերջին ուղարկման ժամանակ և Տվյալների վերջին ստացման ժամանակ սյուներ։

2․Առևտրային գործակալի հասանելի ապրանքներ տեղեկատուում ավելացել է Հասանելի է ստուգավանդակը նշված տողերով խմբագրելու հնարավորություն

3․Գնորդ տեղեկատուում կատարվել են հետևյալ փոփոխությունները.

  • b2b.armsoft հարթակ էջում ավելացել են Մասնակցել գնորդի տվյալների բարելավման ծրագրին, Հասանելի է Patver հավելվածում ստուգավանդակները և Հասանելի տվյալների ժամանակահատված դաշտը, որով հնարավոր է սահմանել օրերով կամ նշված ամսաթվից սկսած գնորդին հասանելի տվյալների ժամանակահատվածը։ Հարթակի մասնակից դաշտը դարձել է խմբագրվող և հարթակի մեկ մասնակիցը հնարավոր է կցել միայն մեկ գնորդի։
  • Կոնտակտներ աղյուսակում ավելացել է Տվյալները հասանելի են Patver հավելվածում  ստուգավանդակը, որը նշելու դեպքում նշված կոնտակտին Patver հավելվածի միջոցով հասանելի են դառնում իր տվյալները
  • ավելացել են Հասանելի է Patver հավելվածում, Պատվիրող կազմակերպություն և Հարթակի մասնակից սյուները
  • այժմ հնարավոր է b2b.armsoft հարթակից ստանալ գնորդի տվյալները նաև Անվանում և Լրիվ անվանում դաշտերը լրացնելու միջոցով
  • այժմ հնարավոր է b2b.armsoft հարթակից ստանալ գնորդի տվյալները առանց b2b.armsoft հարթակ մուտք լինելու

Patver հավելվածում գնորդի տվյալները հասանելի դարձնելու համար անհրաժեշտ է Դրույթներ-> b2b.armsoft հարթակ բաժնի և Գնորդ տեղեկատուի b2b.armsoft հարթակ էջի Մասնակցել գնորդի տվյալների բարելավման ծրագրին ստուգավանդակները նշել

4․Գնորդին Չսպասարկվող դարձնելիս եթե տվյալ գնորդն ունի ի պահ տրված ապրանքների մնացորդ կամ պարտք, ապա ծրագիրն այժմ բերում է նախազգուշացնող հաղորդագրություն

5․Ապրանք տեղեկատուում Գծիկավոր կոդ դաշտն այժմ հնարավոր է լրացնել նաև սկաներով: Ապրանքների մուտք, Ապրանքների ելք, Ապրանքների տեղաշարժ և Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթերում ավելացել է սկաներով՝ ըստ գծիկավոր կոդերի ապրանքները մուտքագրելու հնարավորություն, այդ նպատակով փաստաթղթերում ավելացել է Գծիկավոր կոդ դաշտ

6․Բանկեր տեղեկատուում ավելացել է Ներմուծել b2b.armsoft հարթակից հրաման

 

Ապրանքների հաշվառում

1․Ապրանքների տեղաշարժ փաստաթուղթը ևս հնարավոր է արտահանել հարկային ծրագիր որպես արտադրանքի, ապրանքների տեղափոխման հաշվարկային փաստաթուղթ

2․Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

  • Տրամադրվող ապրանքեր էջի Քանակ սյունը վերանվանվել է Տրամադրվող քանակ
  • Տրամադրվող ապրանքեր աղյուսակից որևէ ապրանք հեռացնելիս Առաքումներ էջում տվյալ ապրանքի համար Առաքման ենթակա է սյան արժեքները ավտոմատ զրոյացվում են
  • Առաքումներ էջի Առաքման ենթակա է և Տրամադրվող ապրանքներ էջի Տրամադրվող քանակ սյուների տարբեր արժեքների դեպքում փաստաթուղթը հիշելիս ծրագիրը բերում է հետևյալ զգուշացնող հաղորդագրությունը «Տրամադրվող և առաքման ենթակա քանակները տարբեր են: Վերաբեռնե՞լ "Տրամադրվող ապրանքներ" ցուցակը:»

3․Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի տպվող տեսքերում կատարվել են հետևյալ փոփոխությունները

  • Ավելացել է բոլոր վաճառվող ապրանքները Բեռնագիր էջում տպելու հնարավորություն Settings էջի "Բեռնագիր" էջի կարգավորումներ բաժնի Հեռացնել զրոյական ապրանքները պարամետրի արժեքը 0 նշելու դեպքում
  • ParametersHelp էջում ավելացել են #017 - Առևտրային գործակալ(ներ)ի արտաքին կոդ և #020 - Մեկնաբանություն պարամետրերը
  • Առաքման հանձնարարական ըստ պատվերների տպվող տեսքի Settings էջի "Orders" էջի կարգավորումներ բաժնում ավելացել է Պատվերները լրացնել առանձին էջերով պարամետրը, Լրացնել պատվերի հետևյալ դաշտերի արժեքները խմբում՝ Ամբողջական պատվերի գումար առանց լր. զեղչի, Ամբողջական պատվերի ընդամենը գումար և Գումար առանց լր. զեղչի դաշտերը պարամետրերը։ "Բեռնագիր" էջի կարգավորումներ բաժնում ավելացել են Ցույց տալ խմբավորված ապրանքի խմբերը, Տպել գները և Ցույց տալ լրացուցիչ չափման միավորը պարամետրերը։

4․Առաքման հանձնարարականի տպվող տեսքերում կատարվել են հետևյալ փոփոխությունները

  • Առաքման հանձնարարական ըստ պատվերների տպվող տեսքի “Orders” էջում Ընդամենը դաշտն ընդունում է պատվերի գումարի վրա լրացուցիչ զեղչի տոկոսը կիրառված արժեքը: Ավելացել են Ամբողջական պատվերի գումար առանց լր. զեղչի, Ամբողջական պատվերի ընդամենը գումար, Գումար առանց լր. զեղչի դաշտերը և “Routes” էջում ավելացել է Ամբողջական պատվերի գումար սյունը, որոնք թաքցված են։
  • Առաքման հանձնարարական շախմատաձև տպվող տեսքի “RouteCustomersAsRows” և “RouteProductsAsRows”  էջերում Ընդամենը գումար սյուն/տողն ընդունում է պատվերի գումարի վրա լրացուցիչ զեղչի տոկոսը կիրառված արժեքը։ Ավելացել են Ամբողջական պատվերի գումար առանց լր. զեղչի, Ամբողջական պատվերի ընդամենը գումար, Գումար առանց լր. զեղչի սյուներ/ տողերը, որոնք թաքցված են։

5․Տարբեր առաքիչներ ունեցող Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթից այժմ հնարավոր է նշված տողերով տպել Առաքման հանձնարարական

6․Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթի Լրացուցիչ էջում ավելացել է Այլ համակարգ ուղարկման վիճակ դաշտը


                  Վաճառքներ

1․Վաճառքի պատվեր փաստաթղթում ավելացել է Փոխանակում գործողությունը

2․Վաճառքի պատվեր փաստաթղթից Ապրանքների տրամադրում առաքիչին ստեղծելիս բացվող երկխոսության պատուհանում Ավելացնել նաև նախատեսվող երթուղուն ստուգավանդակը դարձել է հիշվող

3․Վաճառքի պատվերից Վաճառք ստեղծելիս առաջարկվող երկխոսության պատուհանում Վերահաշվարկել բաժնում ավելացել են Սանդղակային զեղչեր և Նվերների ակցիաներ ստուգավանդակները

4․Ավելացել են Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերի համար ներքին տպելու ձևանմուշներ

5․Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերում Օգտագործողի կողմից նկարագրված և Առաքման ամսաթիվ, Մեկնաբանություն, Այլ համակարգ ուղարկման վիճակ, Փաստաթղթի խումբ, Վճարման ուշացման օրեր, Առաջնայնություն, Կոնտակտ դաշտերը միշտ խմբագրվող են՝ անկախ փաստաթղթի հիման վրա այլ փաստաթուղթ ստեղծված լինելուց

6․Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի տպվող տեսքերի պարամետրերում ավելացել են Ապրանքներ և Տարաներ աղյուսակների համար առանձին պարամետրեր

7․Ավելացել է Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Սերիա և համար դաշտը խմբագրելու հնարավորություն՝ անկախ փաստաթղթերի խմբագրման հնարավորությունից

8․Ավելացել է Վաճառքի պատվեր և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Վաճառքի գոտի դաշտը նշված տողերով խմբագրելու հնարավորություն

9․Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում այժմ հնարավոր է  կոճակով Տարաներ էջից ապրանքները տեղափոխել Ի պահ հանձնում էջ և հակառակը, իսկ Նվերներ էջից՝ ապրանքները  տեղափոխել Տարաներ կամ Ի պահ հանձնում էջ

10․Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Ավելացնել ապրանքներ կոճակից բացվող պատուհանում կատարվել են հետևյալ փոփոխությունները

  • ավելացել է Միայն լրացվածները նշիչ, որի միջոցով ապրանքների ցուցակից հնարավոր է ֆիլտրել միայն լրացված քանակով տողերը
  • պատուհանի մեծությունը դարձել է կարգավորվող

11․Վաճառքի պատվեր, Վաճառք  և Վաճառքի վերադարձ փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս բացվող երկխոսության պատուհանի Լրացուցիչ էջում ավելացել է Արտահանել զեղչի տոկոսը ստուգավանդակ

12․Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Առաքիչ դաշտի ընտրման ցուցակում ավելացվել է Հասանելի է առևտրային գործակալին սյունը

13․Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ, Վճարում և Ապրանքների գույքագրում թղթապանակներում ավելացել է Դիտել գործակալի ստեղծած փաստաթուղթը հրամանը, որով հնարավոր է դիտել Առևտրային գործակալի կողմից ուղարկված և չխմբագրված փաստաթուղթը

14․Ավելացել է Վաճառք փաստաթուղթը b2b.armsoft հարթակ ուղարկելու հնարավորություն։ Վաճառքներ թղթապանակում ավելացել է Ուղարկված է b2b.armsoft սյուն։

15․Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերը վերահաշվարկելիս Գներ, Զեղչեր ստուգավանդակը նշված լինելու դեպքում լռությամբ վերահաշվարկվում են նաև Սանդղակային զեղչերը

16․Այժմ հնարավոր է խմբագրել Մարում փաստաթղթի Բաժին դաշտը

17․Մարում փաստաթղթի համար ավելացել են Սևագիր և Գրանցված վիճակներ։ Մարումներ թղթապանակում ավելացել է Վիճակ սյուն։ Դարձնել սևագիր և Գրանցել հրամաններով հնարավոր է նշված տողերով խմբագրել Մարում  փաստաթղթի Վիճակը։ Եթե շարժական մասից Վաճառքի վերադարձ փաստաթուղթը ստացվում է Սևագիր վիճակով, ապա Մարում փաստաթուղթը նույնպես ստացվում է Սևագիր վիճակով։

18․Համակարգում ավելացել է Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ ավելացնելու, b2b.armsoft հարթակ ստեղծելու, այն ստանալու և մշակելու (Հաստատել/Մերժել) հնարավորություն

19․Պատվերների և Վաճառքների համեմատում  և Ի պահ հանձնված ապրանքների մնացորդներ հաշվետվությունների և Նվերների ակցիաներ մատյանի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Սյուներ էջ

20․Ավելացել է Գնորդների մնացորդներ հաշվետվությունից Վճարում գնորդին փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն

21․Գնորդների շրջանառություն հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Ցույց տալ զրոյական տողերը ստուգավանդակ

22․Գնորդների շրջանառություն հաշվետվությունից ավելացել է Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ ստեղծելու հնարավորություն

23․Ապրանքների գործողություններ ըստ գնորդի հաշվետվությունում ավելացել է փաստաթղթերը խմբագրելու հնարավորություն

24․Վաճառքների համեմատական հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Խմբավորել, ցույց տալ էջում ավելացել է Հաշվի առնել լրացուցիչ զեղչը ստուգավանդակը

25․Թղթապանակներում փաստաթղթերի Խմբագրել հրամանը վերանվանվել է Բացել անվանման

26․Թղթապանակների, հաշվետվությունների և մատյանների

  • նախնական  ֆիլտրման պատուհաններում Գործողություն դաշտի արժեքներն այժմ առաջարկվում են պարամետրերից կախված
  • վերնագրերում այժմ արտացոլվում է նախնական ֆիլտրման պատուհանում նշված ժամանակահատվածը։

b2b.armsoft հարթակ

1․Ավելացել է b2b.armsoft հարթակ ենթահամակարգ, որտեղ արտացոլվում են b2b.armsoft հարթակով Ստացված և Ուղարկված փաստաթղթերը, Ապրանքներ, Առաջարկներ b2b.armsoft հարթակից և Պատվիրող կազմակերպությունները b2b.armsoft հարթակում տեղեկատուները, SMS հաղորդագրությունների պատմություն հաշվետվությունը

2․Ստացված փաստաթղթեր թղթապանակում

  • Դիտել կցված ֆայլերը հրամանով այժմ հնարավոր է դիտել փաստաթղթին կցված տպվող տեսքը
  • ավելացել է Հաստատված կամ Մերժված փաստաթուղթը չմշակված դարձնելու հնարավորություն

3․Ապրանք տեղեկատուի Հասանելի է կայքում ստուգավանդակը նշելու դեպքում Կատեգորիա և Նկար դաշտերն այժմ պարտադիր են

4․ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգին ուղարկված փաստաթղթի սկզբնական վիճակն այժմ ընդունում է Ուղարկվում է ստացողին արժեքը, այնուհետև Ուղարկված փաստաթղթեր թղթապանակը բացելուց հետո Փաստաթղթի վիճակ սյունն ընդունում է Մշակվում է ստացողի կողմից արժեքը


Համակարգային

1․Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացել է Գործակալի ստեղծած փաստաթղթեր մատյան

2․ Դրույթների Ընդհանուր բաժնում ավելացել է Լրացուցիչ զեղչն օգտագործվում է պարամետրը, որի “Ոչ” արժեքի դեպքում փաստաթղթերից բացակայում են Գումար առանց լր զեղչի և Լրացուցիչ զեղչի տոկոս դաշտերը

3․Բոլոր տպելու ձևանմուշներում աղյուսակների լրացուցիչ նկարագրվող դաշտերի քանակը դարձել է 10

4․Գնորդի գնացուցակ, Գնորդի գնացուցակի փակում փաստաթղթերը, Ապրանքների զեղչեր և Նվերների ակցիաներ թղթապանակները դարձել են ընդլայնվող

5․Այժմ հնարավոր է այլ համակարգերից սերվիսի միջոցով ստանալ Ապրանքների վերադարձ առաքիչին փաստաթուղթը

6․Համակարգի վրացական տարբերակում ապրանքների գինն ու գումարը տրվում են ստորակետից հետո 4 նիշի ճշտությամբ


ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի 7.0.04.0 տարբերակի  շարժական մասի փոփոխությունները


Պատվերներ, Վճարումներ, Վաճառքներ, Վերադարձեր, Գույքագրումներ

1․Պատվեր փաստաթղթում ավելացել է Փոխանակում գործողություն և Առաքիչ  նշելու հնարավորություն

2․Սերիա և համար դաշտը թարմացնող կոճակն այժմ երևում է միայն նոր ստեղծված և ուղարկված Վաճառքներում

3․Պատվեր, Վաճառք, Վերադարձ փաստաթղթերի

  • Ապրանքներ աղյուսակում նշված տողերի համար երևում է քանակի հանրագումարը
  • Նվերներ էջից նվերներին կցված տարաները Ի պահ էջ տեղափոխելու հնարավորություն

4․Ավելացել է Վճարում գնորդին փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն

5․Վճարումներ թղթապանակում ավելացել է ըստ Փաստաթղթի տեսակի ֆիլտրելու հնարավորություն

6․Գույքագրում փաստաթղթում ավելացել է Ընդհանուր գումար կոճակ, որը հաշվարկում է գույքագրված ապրանքների գումարը ըստ վաճառքի գների

7․Ավելացել է Առաջադրանքները և Պատվեր, Վաճառք, Վերադարձ, Վճարում, Գույքագրում փաստաթղթերը թարմացնելու հնարավորություն

8․Փաստաթղթերի Ամսաթիվ դաշտը այժմ երևում է վերնագրում, երևում է նաև Փաստաթղթի համարը

9․Ապրանքների առկայությունն այժմ թարմացվում է ապրանքների ցուցակը դեպի ներքև քաշելու օգնությամբ


Տեղեկատուներ

1․ Ապրանքներ տեղեկատուում ավելացել է Պահեստ ֆիլտրը

2․Գնորդներ տեղեկատուում այժմ երևում է նաև Գնորդի կոդը

3․Ապրանքների զեղչեր տեղեկատուում ավելացել է Առկա է զեղչ ֆիլտրը

 

Համակարգային

1․Փոխվել է փաստաթղթերի արագ ստեղծման պատուհանի դիզայնը

2․Այժմ փաստաթղթերը հիշելիս իրականացվում են գրասենյակային մասի ստուգումները (կապի առկայության դեպքում)

3․Տվյալների ստացման և ուղարկման պատուհաններում Պլանավորված և Փաստացի երթուղիներ բաժինները միավորվել են Երթուղիներ բաժնում

4․Տվյալներն ուղարկելիս սխալի դեպքում հաջորդ փաստաթղթերը շարունակում են ուղարկվել

5․Ծրագիրը ջնջելու և տեղադրելու դեպքում Կարգավորումներ բաժնի տվյալներն ավտոմատ վերականգնվում են (Android 6.0+)

6․Ավելացել է գրասենյակային մասից փաստաթղթերի լրացուցիչ զեղչը թաքցնելու հնարավորություն

7․Առաքիչի ապրանքի բացասական մնացորդի աստիճան պարամետրի Ստուգել հարցնելով արժեքն աշխատում է նաև շարժական մասում

8․Համակարգի վրացական տարբերակում ապրանքների գինն ու գումարը տրվում են 4 նիշի ճշտությամբ

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր