A.5 Աշխատավարձ
Սոցապի անհատական հաշվետվության մնացորդների և գումարների լրացման խնդիրը
KBA-01131-SKKSF3
Problem

Սոցապի անհատական հաշվետվության մնացորդների և գումարների լրացման խնդիրը:

Solution

Քանի որ այս հաշվետվությունը հիմնականում լրացվում է տարին մեկ անգամ, Պատվիրատուները հաճախակի մոռանում են այս հաշվետվության հետ կապված նրբությունների մասին:

Սոցապի անհատական հաշվետվության յուրաքանչյուր աշխատակցի համար սոցվճարների վերաբերվող կան մի քանի գումարներ (համաձայն` ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՅՏԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ կարգի)`

 

1.Հիմնադրամի նկատմամբ սոցվճարի պարտքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում

«Հիմնադրամի նկատմամբ սոցվճարի պարտքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում» տողում լրացվում է հաշվետու տարվա սկզբի դրությամբ տվյալ ապահովագրված անձի համար հիմնադրամի նկատմամբ սոցվճարի պարտքի մնացորդի գումարը: 2004 թվականի համար ներկայացվող անհատական հաշվետվություններում այս տողը չի լրացվում:

 

2.Ըստ ամիսների հաշվարկված սոցվճարի չափը

«Սոցիալական վճարը» սյունակում լրացվում է հաշվարկված ԱՎՈՒՄ-ի նկատմամբ, ըստ ամիսների, հաշվարկված սոցիալական վճարը:

 

3.Սոցիալական վճարների հաշվին կատարված ծախսերը

«Սոցիալական վճարների հաշվին կատարված ծախսերը» հատվածի սյունակները լրացվում են հետևյալ կերպ`

.............

«գումարը» սյունակում լրացվում է փաստացի վճարած նպաստի գումարի չափը` ըստ ամիսների

 

4.Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վճարված սոցվճարը

«Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վճարած սոցիալական վճարը» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ապահովագրված անձի համար հիմնադրամ փոխանցված սոցվճարի գումարի չափը:

 

5.Հիմնադրամի նկատմամբ սոցվճարի պարտքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում:

Հիմնադրամի նկատմամբ սոցիալական վճարի պարտքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում» տողում լրացվում է հաշվետու տարվա վերջին տվյալ ապահովագրված անձի համար հիմնադրամի նկատմամբ սոցիալական վճարի պարտքի մնացորդի գումարը:

 

«Հիմնադրամի նկատմամբ սոցվճարի պարտքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում» տողում լրացվող գումարի չափը հավասար է «Հիմնադրամի նկատմամբ սոցվճարի պարտքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում» տողում նշված գումարին` գումարած հաշվետու ժամանակաշրջանում ապահովագրված անձի համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ի նկատմամբ հաշվարկված սոցվճարի գումարը, հանած հաշվետու ժամանակաշրջանում սոցվճարների հաշվին կատարված ծախսերը, հանած հաշվետու ժամանակաշրջանում հիմնադրամին վճարած սոցվճարի գումարը:

 

ՀԾ-ի մեկնաբանությունը`

Քանի դեռ կազմակերպությունները սոցվճարը վճարելուց անհատական չեն նշում աշխատակցին, ապա մնացորդների և վճարումների վերաբերյալ տվյալները հստակ չեն, ուստի այդ հաշվետվությունը լրացնելուց առաջարկում ենք հետևյալը`

1. Եթե տարվա վերջին կազմակերպությունը պարտք չէ սոցապին, ապա այդ դեպքում բոլոր աշխատակիցների համար նա պարտք չէ և ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգում այդ հաշվետվությունը կանչելիս 'Լրացնել համամասնորեն' նշիչները պետք է թողնել դատարկ:

2. Եթե տարվա վերջին կազմակերպությունը պարտք է սոցապին և եթե այդ պարտքի գումարը փոքր է քան դեկտեմբեր ամսին ձևավորված սոցապ պարտավորությունը, ապա ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգում այդ հաշվետվությունը կանչելիս 'Մնացորդներում լրացնել դեկտեմբեր ամսվա տվյալները' նշիչը ցանկալի է ընտրել:

3. Եթե տարվա վերջին կազմակերպությունը պարտք է սոցապին և եթե այդ պարտքի գումարը մեծ է քան դեկտեմբեր ամսին ձևավորված սոցապ պարտավորությունը, ապա ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգում այդ հաշվետվությունը կանչելիս 'Լրացնել համամասնորեն' նշիչները պետք է նշել:

 

Կարևոր է հիշել, որ մյուս տարիներում պետք է կիրառել նախորդ տարվա օգտագործած տարբերակը:

Additional Comments

© 2025 Հայկական Ծրագրեր