Ի լրումն հավելյալ ծախսերի բաշխման ստանդարտ դեպքերի (տրանսպորտային ծառայություններ, մաքսատուրք)` ստորև ներկայացնենք այն դեպքը, երբ ստացվել է հարկային հաշիվ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների մասով (հաստատագրված վճարով հարկման ենթակա), և անհրաժեշտ է հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը մի կողմից ցույց տալ «Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ» հաշվետվությունում, իսկ մյուս կողմից հաշվառման մեջ ավելացնել մուտքագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման արժեքին:
Անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.
ա) Հաշվային պլանում ավելացնել 051 «ԱԱՀ-ի դեբետային հաշիվ» բնութագրիչով որևէ տարանցիկ հաշիվ:
բ) Գնման հաշիվ-ապրանքագիրը մուտքագրել համակարգ` նշելով ԱԱՀ-ի հաշվարկի համապատասխան ձևը` «ԱԱՀ 20%» կամ «ԱԱՀ-ն այդ թվում» (16.67%), իսկ «ԱԱՀ-ի հաշիվ» դաշտում լրացնել ավելացված տարանցիկ հաշիվը:
գ) «Հավելյալ ծախսերի բաշխման մատյան» թղթապանակից ընտրել նյութական արժեքների այն խմբաքանակները, որոնց վրա բաշխվելու է ԱԱՀ-ի գումարը, այնուհետև մկնիկի աջ ստեղնի օգնությամբ ստեղծել «Հավելյալ ծախսի գնման Հ/Ա գլխ. գրքի հաշվից» փաստաթուղթը` որպես մատակարարի հաշիվ ընտրելով ավելացված տարանցիկ հաշիվը:
|