ՀԾ-Առևտուր 7
Նոր տարբերակ` ՀԾ-Առևտուր 6 (6.0.12): Կատարված փոփոխությունների և լրացումների ցանկը (08.06.2015-08.07.2015)
KBA-01523-5187K1
Բովանդակություն

Տարբերակ 6.0.12 (08.06.2015-08.07.2015)

Նոր հնարավորություններ

 

•  Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում, Առկայության մասին հաշվետվություններում ավելացվել է գծիկավոր կոդով ապրանքը փնտրելու հնարավորություն: Անհրաժեշտ է սկաներով կարդալ գծիկավոր կոդը կամ օգտվել կոնտեքստային ցանկի` Փնտրել գծ. կոդով հրամանից:

 

 

• Ապրանքների գույքագրում փաստաթղթում Ապրանքների ցուցակը ներմուծելու դեպքում այժմ ցուցակում կլրացվեն նաև այն ապրանքները, որոնք համակարգում ունեն մնացորդներ, բայց ներմուծված ֆայլում չկան:
• Ապրանքների գույքագրում փաստաթղթում Գծիկավոր կոդով նոր տող ավելացնելիս, եթե ցուցակում արդեն կա տվյալ ապրանքը, ապա ակտիվանում է տվյալ տողի Փաստացի քանակ դաշտը:
• Ապրանքների գույքագրում փաստաթղթում Լրացնել կոճակով ապրանքների ցուցակը լրացնելիս այժմ հարց է բերում Փաստացի քանակները լրացնե՞լ զրո:
• Ապրանքների ելքագրման փաստաթղթերում Ելքի սպեցիֆիկացիա պատուհանում այժմ արտացոլվում է հաշվառման գինը նաև Միջին կշռված մեթոդով հաշվառվող ապրանքի համար:
• ՀԴՄ կտրոնների մատյանում ավելացվել է Փաստաթղթի տեսակ սյունը:

Lուծված խնդիրներ

• Փաստաթղթերում Դիալոգ ռեժիմով աշխատանքի կարգավորում:
• Ապրանքի տեղեկատուում հիմնական չափման միավորը փոխելիս գծիկավոր կոդի ստուգման շտկում:
• Պահեստի մուտքի օրդերից պիտակ տպելիս պատուհանում նշված Գնի տեսակով գների վերագրման կարգավորում:
• Գրանցված Հաշիվ-Ապրանքագիր  և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերում գների ցուցադրման կարգավորում, երբ ԱԱՀ-ի հաշվարկի ձևը նշված է ԱԱՀ-ն այդ թվում:
• Վաճառք (Կտրոն)- ում ապրանքի կոդի մի մասը լրացնելուց հետո ընտրման ցուցակի ցուցադրման կարգավորում:
• Հաշիվ-Ապրանքագիր և Վաճառք (Կտրոն) փաստաթղթերում Քանակ, Գումար դաշտերը լրացնելիս Գնի վերահաշվարկի կարգավորում:
• Կարգավորում սևագիր Վաճառք (Կտրոն)-ում Վճարման ենթակա գումարի վերահաշվարկի ժամանակ, երբ լրացված է Ապառիկ գումար:
• Վաճառքների վերլուծությունում Վաճառողին ցուցադրման կարգավորում:
• Ապրանքների գույքագրում փաստաթղթում տող ավելացնելու դեպքում լրացվում են ապրանքի հաշվառված քանակ և գումար դաշտերը:
• Ապրանքի քարտում Խմբաքանակի հատկությունների ցուցադրման շտկում:
• Տեղեկանք առկայության մասին ծառատիպ հաշվետվության կարգավորում, երբ նույն կոդով կան Ապրանք և Ապրանքի խումբ:
• Տեղեկանք առկայության մասին ծառատիպ հաշվետվությունը Գնի տեսակ նշելով կանչելիս Գնի տեսակով գումարների ցուցադրման կարգավորում:
• Դրամարկղի մուտքի և ելքի օրդերների տպելու ձևանմուշներում ավելացվել է Ելքի/Մուտքի դրամարկղ և Աշխատակից նշելու հնարավորություն:
• Շտկում Դրամարկղի մուտքի և ելքի օրդերների Word-ի ձևանմուշներում:
• Ընտրյալներ ներդիրում տվյալների տարանջատման կարգավորում` ըստ օգտագործողների:
• Տվյալների ամբողջականության ստուգման շտկում` կապված Մանրածախ հաշվետվություններում Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի արտացոլման հետ:
• Excel համակարգի ֆայլ բացելիս բերվող AS Trade AddIn not installed հաղորդագրության հետ կապված խնդրի կարգավորում:

 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2026 Հայկական Ծրագրեր